ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է արձանագրենք, որ Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը միտումնավոր կերպով խուսափում է Արցախի հարցով հրավիրված բոլոր նիստերին մասնակցելուց․ Հայրապետյան 05/29/2022 20:52 | ԼՐԱՀՈՍ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Արցախի հարցով ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին։
Չանդրադառնալով այս հայտարարությունը տարածած, նախկինում թմրանյութ պահելու կասկածանքով բերման ենթարկված, իսկ այժմ ՔՊ քարտուղար հանդիսացողի մնացած հերյուրանքներին, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը միտումնավոր կերպով ոչ միայն խուսափում է Արցախի հարցով հրավիրված բոլոր նիստերին մասնակցելուց, այլև իր վարքագծով խաթարում է խորհրդարանի բնականոն աշխատանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Այսպես` սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայում անդրադարձներ եղել են խորհրդարանական փոքրամասնության իրավունքների պաշտպանության հիմնախնդրին` հատկապես հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008թ. հունվարի 23-ին ընդունված թիվ 1601 բանաձևի դրույթները, որոնք վերաբերում են ժողովրդավարական խորհրդարաններում ընդդիմության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընթացակարգային երաշխավորություններին:
Մասնավորապես, Չեխիայի սահմանադրական դատարանի 2011թ. մարտի 1-իորոշման մեջ առանձնակի կարևորվում է իրավական կարգավորումների և օրենսդրական գործընթացի շրջանակներում սահմանադրական այնպիսի սկզբունքները հաշվի առնելը, ինչպիսիք են իշխանությունների տարանջատումը, բազմակարծությունը, քաղաքական ուժերի ազատ մրցակցությունը, ներկայացուցչական ժողովրդավարությունը: Դրանցից բխում է նաևխորհրդարանական փոքրամասնության իրավունքների պաշտպանության, առաջարկվող նախագծերի հրապարակային ու թափանցիկ քննարկման, բոլորկողմերին լսելու պահանջը:
Հիշյալ բանաձևը նախատեսում է ներկայացուցչական ժողովրդավարության արդյունավետության ու քաղաքական հանդուրժողականության երաշխավորման առումով օրենսդիր մարմնի գործունեության կանոնակարգման այնպիսի ընթացակարգեր, որոնք, մասնավորապես, կապահովեն խորհրդարանական քննարկումներին ու խորհրդարանների գործառնական լիազորությունների իրականացման գործում ընդդիմության ակտիվ դերակատարությունը:
Նման նպատակ է հետապնդում նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից 2010թ. նոյեմբերի 15-ին ընդունված զեկույցը` «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության դերի մասին»: Վերջինս հատուկ կարևորում է խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև գործառնական հավասարակշռության ապահովումը` ի նպաստ օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության երաշխավորման: Շեշտվում է նաև, որ կախված այն բանից, թե որքանով է կոնկրետ խորհրդարանական ընդդիմությանը հնարավորություն տրվում փաստացիորեն իրականացնելու իր գործառույթները, կարող է գնահատվել ժողովրդավարական հասունության աստիճանը (կետ 26): Նման խնդրի լուծման համար առաջադրվում է այն ելակետային մոտեցումը, որ խորհրդարանների կանոնակարգերը հնարավորինս պետք է ձևակերպվեն այնպես, որպեսզի«...բարդացնեն պարզ մեծամասնության կողմից քաղաքական փոքրամասնության խմբերի իրավաչափ նպատակներն անտեսելու հնարավորությունը» (կետ 96):
Որոշ անուս մանդատավորներ, լավ կլինի իրենց քաղաքական հովվին զոհաբերության ծեսեր անելուց առաջ կամ հետո կարդան, փորձ անեն ընկալել, որ հետո ստիպված չլինեն հեռախոսը գողանալու աստիճան պրիմիտիվ հորինվանցքներով էջեր ողողեն»,- գրել է Հայրապետյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ