ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի հարցի լուծման խնդրում մեզ դաշնակից կարող են լինել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան․ Արմեն Գեւորգյան 05/28/2022 18:04 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանն իր «Հայկական օրակարգ. ռազմավարություն՝ առանց բարդույթների» հոդվածում գրում է․
«1. Մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձերբազատվել 44 օրյա պատերազմի հետևանքով ձևավորված թերարժեքությունից։ Մեզ հետ խոսելու են և մեզ պարտադրելու են իրենց պատկերացրած խաղաղությունը, եթե մենք ինքներս անընդհատ խոսենք դրա մասին։ Փոխարենը մենք պետք է խոսենք անվտանգության համակարգի և դրա պահպանման միջազգային երաշխիքների մասին։ Ոչ ոք չի կարող ասել, որ Իսրայելն ապրում է խաղաղության մեջ, բայց այն ստեղծել է անվտանգության էֆեկտիվ համակարգ։
2. Մենք չպետք է բարդույթավորվենք ո´չ մեր չափսերից, ոչ էլ ընթացիկ հնարավորություններից, ոչ՝ բնակչության թվից, բայց միևնույն ժամանակ ադեկվատ և ազնվորեն գնահատենք մեր վիճակը և ռեսուրսները, անկեղծորեն սկսենք համազգային երկխոսություն՝ այս մարտահրավերների ինքնուրույն հաղթահարման հեռանկարների շուրջ։
3. Մենք պետք ենք պատրաստ լինենք քննարկել այլ հեղինակների առաջարկները և սցենարները՝ տարածաշրջանային զարգացումների և համագործակցության նոր ձևերի մասին, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանք պետք է անվերապահորեն ընդունենք։ Մենք պետք է պրագմատիկ առաջ տանենք մեր շահերը՝ գիտակցելով, որ մեզնից առավել ոչ ոք չի կարող մեզ համար ցանկանալ ավելի մեծ հաջողություններ և հնարավորություններ։ Իսկ Արցախի հարցի լուծման խնդրում մեզ դաշնակից կարող են լինել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան։
4. Մինչև 2018 թվականը աշխարհաքաղաքական վեկտորի ընտությունը հանգում էր Ռուսաստանին՝ իրական այլընտրանքի բացակայության գիտակցումով։ Այսօր իրացվում են արևմտյան լավագույն ցանկությունները՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի ուղղությամբ։ Իր հերթին Ռուսաստանը, պահանջելով հստակ կողմնորոշում, չի փոխում դաշնակիցների հետ աշխատանքի իր՝ ակնհայտորեն հնացած մեթոդները։
5. Մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում խոշոր տերություններն ունեն իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, բայց մենք պետք է ունենանք ազգային շահեր։ Ազգային շահերի բացակայությունը մեզ վերածում է այլոց հետաքրքությունները բավարարելու գործիքի։ Իսկ այլ տերություննների շահերի բախումը մեր երկրում հղի է անկանխատեսելի աղետներով։
6. Կարևոր է հստակ գիտակցել, որ, անկախ աշխարհաքաղաքական առաջնահերթություններից, մեր երկրի ժողովրդավարության և իշխանության որակը կախված է բացառապես մեզնից։ Ո´չ ռուսները, ո´չ ամերիկացիները, ո´չ մեկ ուրիշը դեմ չեն լինելու, եթե մենք կառուցենք ժամանակակից պետություն՝ օրենքի գերակայությամբ։
7. Այսօր միջազգային հարաբերություններում Հայաստանի հիմնական տրանսֆորմացիան այն է, որ Հայաստանը խնդիրների կարգավորման ռուսական կապվածությունը փոխարինում է Բրյուսելյան պրոցեսով։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ երկու պրոցեսները հատման կետ չունեն, և տանում են երկու հակառակ ուղղություններով։
8. Զուգահեռ պրոցեսների, զուգահեռ բանակցությունների այս իրավիճակը կարող է բերել մի կետի, երբ գործող իշխանության փոփոխության ներքաղաքական գործոններին կգումարվի միջազգային լեգիտիմ սպասումը՝ Հայաստանի հիմական բանախոսի փոփոխության։ Նման տրամադրություններ արդեն իսկ նկատվում են Ռուսաստանում, որն ի դեպ մինչ 2021թ. ընտրությունները հանդես էր գալիս որպես Փաշինյանի անվտանգության և հետպատերազմյան լեգիտիմության երաշխավոր։
9. Մենք պետք է վերջապես նկատենք ամենապարզ հետևությունը. հետխորհրդային պետություններում, որտեղ տեղի են ունեցել հեղափոխություններ, արձանագրվել են խոշոր ազգային աղետներ, տարածքային կորուստներ։ Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան, Ուկրաինան՝ Ղրիմը, Դոնբասը և հիմա կանգնած է այլ կորուստների շեմին։ Հայաստանը կորցրեց Արցախի զգալի հատվածը և բուն Հայաստանից տարածքներ։
10. Անգլոսաքսերը սկսել են խրախուսել երրորդ պետությունների տարածքներում պատերազմները, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ և դեմ, միևնույն ժամանակ խուսափելով դրանցում սեփական ուղղակի ներգրավվածությունից։ Նման մարտավարություն արդեն իսկ կիրառվել է Սիրիայում, Լիբիայում, և այժմ իրականացվում է Ուկրաինայում։ Դրանից բացառապես շահում են խրախուսող տերությունների ռազմաարդյունաբերության համալիրները, էներգետիկ համակարգը և ֆինանսաբանկային համակարգերը։ Փոխարենը ավերվում են երրորդ պետությունները, և նրանց ժողովուրդներն առերեսվում են ազգային աղետին։ Մենք պետք է խուսափենք այդ հեռանկարից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ