ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեք տասնյակից ավել դանակի հարված էր հասցվել, վերջում էլ՝ պարանոցի հատվածում կտրել. Փաստաբանը պնդում է՝ տարեց կինը խոշտանգվել է՝ ոսկյա զարդերի տեղն ասելու համար 05/27/2022 20:57 | Դատական ռեպորտաժներ
Տարեց կնոջ սպանության մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի գործով առկա ապացույցներով հերքվում է Գարիկ Մաշադյանի նախաքննական ցուցմունքը, որով մեղմացվել էր վերջինիս մեղադրանքը։
Նշենք, որ տարեց կնոջ՝ Ցողիկ Բադիկյանի, սպանությունը տեղի է ունեցել 2019թ հոկտեմբերին՝ սեփական տանը, որտեղից հափշտակել են ոսկյա զարդեր։ Քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության հատկանիշներով, սակայն այժմ Մաշադյանը մեղադրվում է միայն սպանության հատկանիշներով՝ առանց հափշտակության նպատակի։
Տարեց կնոջ սպանության գործն արդեն երկու տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում է և գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Ըստ դատարանի կողմից սահմանված հաջորդականության՝ այժմ գործով հարցաքննվում են վկաները։
Ցողիկ Բադիկյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մեղադրող կողմի վկաներն արդեն հարցաքննվել են, այժմ դատարանում հարցաքննվում են տուժող կողմի միջնորդությամբ դատակոչված վկաները։
Նշենք, որ Գարիկ Մաշադյանի արարքը նախաքննության ընթացքում վերաորակվել էր, մեղմացվել՝ բացառապես իր ցուցմունքի հիման վրա. Ըստ առաջ քաշված վարկածի՝ սպանության դրդապատճառն այն էր, որ ամիսներ առաջ Մաշադյանը ոսկյա խաչ էր գրավադրել Ցողիկ Բադիկյանի մոտ, իսկ դեպքի օրը մոտեցել է տուժողին՝ վերադարձնելու ոսկյա խաչը, սակայն վերջինս նշել է, որ ոսկյա խաչն այլևս չկա և այդ հիմքում իբրև կենցաղային հողի վրա տեղի էր ունեցել սպանությունը։
Այդ հանգամանքը հերքելու կամ հաստատելու համար, ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի, վարույթն իրականացնող մարմինը որևէ գործողություն չի իրականացրել և Մաշադյանի ցուցմունքը որպես աքսիոմա էր ընդունվել։
Դատաքննության ընթացքում տուժող կողմը միջնորդել էր՝ որպես վկա հրավիրելու և հարցաքննելու Մաշադյանին և Բադիկյանին ճանաչող մի շարք անձանց, նրանց հարևաններին՝ պարզելու, թե Մաշադյանն արդյոք նման խաչ ունեցել է, թե ոչ, արդյոք Ցողիկ Բադիկյանն արդյո՞ք նման գործունեությամբ զբաղվել է, թե ոչ։
«Միջնորդել էինք՝ հարցաքննելու 11 անձի։ Վերջին դատական նիստին հարցաքննվել է չորս վկա, որոնք հաստատեցին, որ Մաշադյանը երբեք նման խաչ չի ունեցել, Ցողիկ Բադիկյանն էլ՝ նման գործունեությամբ չի զբաղվել, հետևաբար, Մաշադյանը Ցողիկ Բադիկյանին սպանել է ավազակային դրդումներով՝ գույք հափշտակելու նպատակով»,- նշեց Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով առ այն, որ կարող է վերաորակվել Մաշադյանի արարքը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ հարցաքննված բոլոր վկաները, ինչպես նաև՝ գործում առկա մյուս ապացույցներով հերքվում են Մաշադյանի նախաքննական ցուցմունքը։ Դատարանում Մաշադյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց։
Ի դեպ, թեև Մաշադյանին մեղադրանք չի առաջադրվել առանձնակի դաժանությամբ սպանության համար, գործում առկա տվյալները հակառակի մասին են վկայում, տուժող կողմը գտնում է, որ երկարատև խոշտանգում է եղել։
«Երեք տասնյակից ավել դանակի հարված էր հասցվել, վերջում էլ՝ պարանոցի հատվածում կտրվածք է եղել։ Այսինքն՝ այդ բոլորը վկայում է այն մասին, որ երկարատև խոշտանգում էր տեղի ունեցել՝ մինչև Մաշադյանը հասնի իր նպատակին՝ տուժողն ասի ոսկյա զարդերի տեղը։ Վերջում արդեն, մեր ողջամիտ ենթադրությամբ, որը բխում է գործի նյութերից, հավանաբար հասնելով իր նպատակին՝ կտրել էր պարանոցը։ Այս հանգամանքը քննիչի կողմից ևս չի գնահատվել»,- նշեց Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ նաև այս մասով կփոխվի մեղադրանքը։
Նշենք, որ Գարիկ Մաշադյանը նախկինում դատվածություն ունեցել՝ գույքի հափշտակության համար։ Հովհաննիսյանի խոսքով՝ նախկին դատվածությունը բավարար հիմք չէ նրա արարքը որպես կողոպուտ կամ ավազակության համար կատարված սպանություն որակելու համար, սակայն դա որոշիչ կարող է լինել՝ նրա ցուցմունքների արժանահավատությունը գնահատելու համար, ինչը, սակայն չի եղել
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ