ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը, հավանաբար, կոմպրոմատներ է հավաքում Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ավելի բարենպաստ ժամանակ օգտագործելու համար. փաստաբան 05/27/2022 22:49 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասին միջնորդությունը մերժելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգելու որոշումների դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ զոհված զինծառայողների հարազատները օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Ծնողները պահանջում էին անհապաղ ձերբակալել և որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլ Փաշինյանին։ Նման պահանջ ծնողների կողմից ներկայացվել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից հետո, որ կարող էր պատերազմը կանխել, ինչի արդյունքում կունենայինք նույն այսօրվա վիճակը, բայց՝ առանց զոհերի։
Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին առաջին միջնորդության լուծումը Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել էր, իսկ այն բանից հետո, երբ դատախազությունը փաստել է ՀԿԿ անգործությունը՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործով, որի շրջանակներում քննության առարկա են դարձվել Նիկոլ Փաշինյանի գործողություններին և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ներկայացված մի շարք հաղորդումներ, գործը փոխանցել ՔԿ ԶՔԳՎ-ին՝ հետագա քննության համար, զոհված զինծառայողների ծնողներին տրվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կարգավիճակ։
Ծնողների ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու, ինչպես նաև՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին, սակայն դատախազությունը մերժել է ձերբակալման միջնորդությունը, իսկ ՔԿ-ն էլ հետաձգել է մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել է։
Այժմ փաստաբանը վիճարկում է իրավապահ մարմինների անգործությունը և դատական կարգով պահանջում վերացնել որոշումները՝ պարտավորեցնելով ձերբակալել և որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլ Փաշինյանին։
Անդրադառնալով ձերբակալման միջնորդությունը մերժելու հիմքերին՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դիտարկվել է մի քանի հանգամանք։
«Դիտարկվել է, որ անձինք չեն հանդիսանում ականատես, մինչդեռ 129-րդ հոդվածը նշում է ականատես տերմինը։ Մենք նշել ենք, որ կա վկա, որն ականատես չէ, բայց ցանկացած ականատես վկա է։ Ընդ որում, այդ անձինք ականատես և ականջալուր են եղել և՛ Փաշինյանի հայտարարությանը, և՛ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքին, իսկ պատերազմի ամբողջ ընթացքը ենթադրաբար Նիկոլ Փաշինյանի հանցավոր գործողությունների արդյունքում են իրականացվել, հետևաբար, նրանք նաև ականատես են։ Հաջորդ հանգամանքն, այն է` նշվում, թե մեր կողմից ներկայացված փաստերը դեռևս ստուգման փուլում են գտնվում և պետք է դրանք ստուգելուց հետո միայն գնահատական տրվի, սակայն այդ մասով ևս հայտնել ենք մեր անհամաձայնությունը, որովհետև կոնկրետ մի քանի դրվագներով արդեն իսկ փաստարկված է նրա կողմից գոնե առերևույթ հանցագործությունների կատարումը և մնացած բոլոր հանգամանքները կարող են պարզվել նաև քննության ընթացքում»,- նշեց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով. «Մասնավորապես, նոյեմբերի 9 հայտարարությունից հետո Սյունիքի մարզի դիրքերից հետքաշվելը և Սյունիքի մարզի տարածքները թշնամուն հանձնելը, որի համար որևէ լիազորություն՝ ոչ Սահմանադրությամբ, ո՛չ ներպետական օրենսդրությամբ սահմանված Նիկոլ Փաշինյանը չի ունեցել, ապրիլի 13-ի հայտարարությունը, երբ հայտարարեց, որ կարող էինք ունենալ նույն իրավիճակը, բայց՝ առանց զոհերի։ Պարզաբանման ենթակա հանգամանքներ այստեղ չկան, ամեն ինչ այստեղ պարզ է»։
Հովհաննիսյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի ձերբակալումն անհրաժեշտ է՝ նրա հետագա հանցավոր՝ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործունեությունը կանխարգելելու նպատակով, մասնավորապես, անկլավների հանձնումը կանխարգելելու նպատակով, քանի որ Փաշինյանն իր հայտարարություններում նշել է, որ ՀՀ-ում առկա են անկլավներ, մինչդեռ, դե ֆակտո և դե յուրե ՀՀ-ում անկլավներ չկան։
Դիտարկմանը, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործն արդեն 1.5 տարի է, ինչ քննվում է, սակայն բազմադրվագ գործի որևէ դրվագով որևէ անձի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրված չէ ՝ Վահան Հովհաննիսյանն արձագանքեց՝ նշելով, որ նմանատիպ հանգամանքներում, եթե գործը վերաբերեր այլ անձի, այլ ոչ՝ Նիկոլ Փաշինյանին՝ վաղուց կունենայինք մեկից ավել մեղադրյալներ, ընդ որում՝ խափանման միջոց կալանավորումներով։
«Երբ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, այդ նույն վերաբերմունքը չենք տեսնում։ Ակնհայտ խտրական վերաբերմունք կա։ Ընդ որում, գործում կան դրվագներ, որոնց համար քննություն իրականացնել պետք չէ։ Օրինակ, երբ անձը սպանություն է կատարում, որը նախատեսված է ՔՕ-ով, էլ ի՞նչ լրացուցիչ հանգամանքներ են պետք՝ անձին ձերբակալելու և մեղադրանք առաջադրելու համար։ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը չունի որևէ սահմանադրական կամ այլ օրենքով նախատեսված լիազորություն՝ միանձնյա, բանավոր համաձայնությամբ հիշյալ տարածքներն Ադրբեջանին հանձնելու։ Այստեղ քննելու ոչինչ չկա, էլ ինչ կա պարզաբանելու»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։
Հարցին՝ արդյո՞ք դատախազությունն ինչ-որ չափով կոմպրոմատներ է հավաքում՝ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ հետագայում օգտագործելու համար, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք ինքներս դրա վերաբերյալ ենթադրություններ ունենք, որ, հավանաբար, այդպես է։ Ավելի բարենպաստ վիճակում՝ ավելի բարենպաստ ժամանակ օգտագործելու համար»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից