ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարժման ղեկավարությունը պետք է որոշ խմբագրումներ կատարի և՛ հարթակի բովանդակության և՛ գործողությունների ընդհանուր ծրագրում․Ռուբեն Հակոբյան 05/26/2022 12:21 | Մեկնաբանություն
Խնդրելով, հորդորելով, համոզելով հրապարակում քաղաքացիների թիվը չի ավելանա... Քաղաքացու տառապանքը փորձ ունի՝ ուզում է այս անգամ չխաբվել, ուզում է տեսնել համոզիչ հարթակ և առաջնորդներ, ուզում է տեսնել գործողությունների հստակ ծրագիր․Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։
«Ահազանգից առաջ...
Չեմ կարծում, որ կարող են լինել մարդիկ, ովքեր ավելի ծանր կտանեն այս շարժման հնարավոր ձախողումը, քան ամենօրյա ռեժիմով գրեթե բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցող նվաստս։
Եվ, անկեղծ ասած, չեմ կարող չկիսվել իմ մտահոգություններով՝ որոշ տեսանելի թերությունների ու բացթողումների մասով, ինչն, իմ կարծիքով, առկա է շարժման կազմակերպիչների գործողություններում։
Նախ, կարծում եմ նաև հասարակությանը կհետաքրքրի, թե ովքեր են ղեկավարում շարժումը՝ սկսած հարթակից ելույթ ունեցողների ընտրությունից ու ելույթներում հնչած ուղերձներից՝ մինչև երաժշտացանկը... Ինչու՞ հրապարակային չի ասվում, թե ինչ սկզբունքներով է ընտրված այդ թիմը...
Ի՞նչ ձևաչափով և ովքեր են որոշում կայացնողները... Սրանք պատահական հարցադրումներ չեն, որովհետև ցանկացած ելքի դեպքում գալիս է նաև պատասխանատվության պահը։
«Ղարաբաղ» կոմիտեի կառուցվածքն ու գործունեությունը այս առումով ուսանելի է, եթե, իսկապես, հավատում ենք, որ սա ժողովրդական շարժում է և նրան չի սպառնում կուսակցականանալու հեռանկար։ Աստված ոչ անի, բայց եթե շարժումը պարտվի, իհարկե, հեշտ կլինի Իշխան Սաղաթելյանին միանգամից նշանակել քավության նոխազ ՝ փորձելով նույն թիմով արդեն մի նոր նոխազ պատրաստել... Հիշեք ժողովրդական հայտնի իմաստությունը՝ հաղթանակն ունի բազմաթիվ տերեր, պարտությունը որբ է...
Երբեմն տեղի են ունենում գործողություններ, որոնց նպատակը այդպես էլ մնում է անհասկանալի։ Օրինակ, ինձ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի՞նչ էին ակնկալում շարժման ղեկավարները, երբ նախաձեռնեցին հանդիպում Ոստիկանապետի հետ։ Հստակ է, որ Ոստիկանապետն իր ռեպրեսիվ լծակներով անթաքույց ամեն ինչ անում է, որ պետությունը, օրենքը, փողոցի խուլիգանը ծառայի իր տիրոջը՝վարչապետ կոչվածին և ոստիկանության առանձին ստորաբաժանումներն էլ հենց իր իսկ հրահանգով են անհամաչափ ուժ գործադրում և ամենավերջին ստորություններով պատժում ցուցարարներին։ Ուզում էին համոզել նրան, որ ինքը Նիկոլ չէ՞, թե՝ Նիկոլա...
Քաղաքական և քաղաքագիտական աքսիոմ է, որ նման իրավիճակներում, երբ միանշանակ իշխանափոխության խնդիր է դրված, իշխանության որևէ ներկայացուցչի հետ կոնտակտը, հրաժարականի պահանջից բացի, չի խրախուսվում։
Առնվազն այդ բազմաքանակ պատվիրակությունը պետք է հանդիպումից դուրս գար Ոստիկանապետի հրաժարականը ձեռքին։ Այլապես, գավառական խորամանկության գործադրմամբ, հանդիպումից օգտվեց միայն Ոստիկանապետն ու ռեժիմը... Իսկ հրապարակներում, մեկօրյա ընդմիջումից հետո, նորից շարունակվեց գունավոր բերետավորների՝ շակալներին հատուկ կեցվածքը՝ «ոստիկանը Նիկոլ չէ»՝ քծնանքախառը և իրականությունը մերժող կոչի ուղեկցությամբ...
Կամ՝ ի՞նչ օգուտ պիտի տար շարժմանը, եթե բազմահազարանոց միտինգավորների ճնշման տակ ԱԳ նախարարի տեղակալը «խոստովաներ», որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում... Լավ՝ հետո՞... Ակնհայտ չէ՞, որ դա ընդամենը հավաքվածների էմոցիան գողացող պոպուլիստական քայլ է, որից նիկոլիզմի հոտ է բուրում...
Ընդանհրապես, արտքին քաղաքականությունը, առավել ևս՝ դիվանագիտությունը, ինչը հիմնականում անդրկուլիսային ոլորտ է, պոպոլիզմի դաշտ բերելը վտանգավոր է։ Հիշենք, թե ինչպես «Արցախը Հայաստան է և՝ վերջ» սրբություն չունեցող պոպուլիստի այս ձևակերպումը առիթ տվեց թշնամուն՝ գլխատել մեր զինվորին և զրոյացնել մեր պետության սուբյեկտայնությունը...
Շարժումը հագեցած է երիտասարդության անկասելի էներգիայով ու ավյունով, ինչին պետք է շատ զգույշ և խնայողաբար վերաբերել։ Կարծում եմ շարժման ղեկավարությունը պետք է որոշ խմբագրումներ կատարի և՛ հարթակի բովանդակության և՛ գործողությունների ընդհանուր ծրագրում...
Խնդրելով, հորդորելով, համոզելով հրապարակում քաղաքացիների թիվը չի ավելանա... Քաղաքացու տառապանքը փորձ ունի՝ ուզում է այս անգամ չխաբվել, ուզում է տեսնել համոզիչ հարթակ և առաջնորդներ, ուզում է տեսնել գործողությունների հստակ ծրագիր...
Ակնհայտ է, որ Լաոն վաղուց զարթնել է և պահանջում է՝ բա՛վ է հարթակից հազարերրորդ անգամ բացատրել ու համոզել, թե ինչ ազգակործանի հետ գործ ունենք... Ժամանակն է գործողություններ իրականացնել՝ նրան հեռացնելու համար։ Ուղղակի Լաոին պետք է առաջարկել գործողությունների հստակ ծրագիր... Կրկնում եմ՝ Գ Ո Ր Ծ Ո Ղ Ու Թ Յ Ու Ն Ն Ե Ր Ի Հ Ս Տ Ա Կ Ծ Ր Ա Գ Ի Ր...
Հիշե՛ք՝ իշխանատենչ այս չարիքի գործունեությունը հիմնականում եղել է հակասահմամադրական և ցանկացած եղանակով այս չարիքից ազատվելը տեղավորվում է նաև միջազգային չափորոշիչներում։
Եվ վերջապես՝ Սահմանադրությունն է պետության համար և ոչ պետությունը՝ Սահմանադրության»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից