ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանում հայ գերիների իրական թիվը 119-ն է, 39 թիվը խիստ պակասեցված է․ Սիրանուշ Սահակյան.Sputnik Արմենիա 05/26/2022 15:10 | ԼՐԱՀՈՍ
Իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։Իրավական առումով գերիների խնդրին առնչվող քննարկումները նշանակություն չունեն, բայց երբ հայկական կողմը պաշտոնականացնում է թվեր կամ ընդունում փաստեր, որոնք հայանպաստ չեն և հաճախ հակասում են իրականությանը, ապա դա կարող է ձեռք բերել որոշակի իրավական արժեք, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներում գերիների խնդրի քննարկմանը վերաբերող հարցին, մայիսի 25-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձի հարցը։«Եթե ՀՀ վարչապետը, հանդես գալով որպես Ադրբեջանի նախագահի խոսնակ, բարձրաձայնում է 39-ը որպես պաշտոնականացված թիվ և ջանք չի գործադրում հրապարակայնացնել նաև Հայաստանի պաշտոնականացված թվերը, ապա դա կարող է ընկալվել որպես կոնսենսուս գերիների իրական թվի առնչությամբ, և հետագա իրավական գործընթացներում Ադրբեջանը կարող է պաշտպանվել` ասելով, որ Հայաստանը նույնպես պաշտոնապես ընդունում է, որ 39 անձից ավել գերիներ չկան, ուստի քննարկումները կարող են բացառապես առնչվել 39 անձանց հայրենադարձմանը», - նշել է իրավապաշտպանը։
Սահակյանի դիտարկմամբ` տրամադրված տեղեկությունները և բարձրաձայնված, պաշտոնականացված տվյալները չեն արտացոլում իրականությունը և հետագայում կարող են շահարկվել իրավական գործընթացներում։
«Մեր ստուգված տվյալներով, որոնց հետևում կան ապացույցներ, ևս 80 անձ եղել է գերեվարված, և նրանք պետք է ողջ հայրենադարձվեին։ Թե ամիսներ կամ տարիներ անց ինչ ճակատագրի են արժանացել, բնականաբար, կա անորոշություն, սակայն որևէ վիճելիության առարկա չէ ինքնին գերեվարման փաստը, ուստի 39 թիվը խիստ պակասեցված է, գերիների իրական թիվը 119–ն է։ Խոսքը 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց մասին է», - ասել է Սահակյանը։Իրավապաշտպանի կարծիքով` Ադրբեջանի իշխանությունները գիտակցում են, որ հարցն ունի իրավական հանգուցալուծում, և եթե քաղաքականության մեջ որոշակի ժամանակահատվածում լուծումներ չտրվեն, ապա դա արվելու է իրավական պարտադրանքի ձևով։ Հետևաբար Ադրբեջանը որոշակի կետում նախընտրելու է թեկուզ քիչ պահանջների ու առևտրի արդյունքում քաղաքական ճանապարհով իրականացնել գերիների հայրենադարձությունը, քան դա անել հարկադրված` առանց քաղաքական սակարկությունների, դատական պարտադրանքի ներքո։
Սահակյանի պնդմամբ` իրավական գործընթացները զսպող են, և կա ակնկալիք, որ եթե միջազգային ճնշմամբ կամ քաղաքական քննարկումների արդյունքում խնդիրը չլուծվի, միևնույնն է, մեր քաղաքացիները պաշտպանված են, և որոշակի ժամանակ անց իրավական հարթության մեջ գերիների հետ կապված խնդիրը լուծվելու է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից