ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալանքի երկարաձգման միջնորդությունը դատարանի կողմից չբավարարվելու արդյունքում ազատության մեջ հայտնված մեղադրյալը նոր հանցագործություններ է կատարել և թաքնվել քննությունից 05/26/2022 15:31 | Քրեական խրոնիկոն
2021թ. ընթացքում կնոջ նկատմամբ մի քանի անգամ բռնություններ կիրառելու, ծանր վիրավորանք հասցնելու, սպանելու սպառնալիքներ հասցնելու, ընտանեկան բռնության հետ կապված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն մեկ վարությում քննվող քրեական գործով 2021թ. հոկտեմբերի 25-ին Ս. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 137․1-րդ հոդվածի 1-ին մասով և 353․1-րդ հոդվածով առաջադրվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
2021թ. դեկտեմբերի 15-ին քննիչի կողմից մեղադրյալ Ս. Գ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը բավարարվել է մասնակիորեն և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել՝ մինչև 2022թ հունվարի 25-ը:
Դրանից հետո հայտնաբերված ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով 2022թ. հունվարի 14-ին հարուցվել է քրեական գործ, միացվել Ս. Գ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործին և վերջինիս կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել դատարան, ինչը դատարանի 2022թ. հունվարի 21-ին կայացված որոշմամբ մերժվել է:
Այս որոշմամբ թեև դատարանն արձանագրել է, որ հիմնավոր է համարում վարույթն իրականացնող մարմնի մտավախությունը մեղադրյալի կողմից, ազատության մեջ մնալու դեպքում, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու ռիսկը, ինչը հիմնավորվում է նրանով, որ անձը իրեն մեղսագրվող հանցավոր արարքները կատարել է դեռևս 2020թ. հունիսի 11-ի դատավճոով սահմանված փորձաշրջանի ընթացքում, սակայն կալանավորման մյուս հիմքերը բավարար չի համարել: Այդ թվում դատարանը ենթադրություններ է որակել մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության մասին քննիչի ներկայացրած փաստարկները:
Արդյունքում Ս.Գ.-ն 2022թ. հունվարի 25-ին ազատ է արձակվել կալանավայրից։
Այս որոշման դեմ դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը 2022թ.մարտի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել է, դաատական ակտը դեռևս դատախազությունում չի ստացվել:
Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի նշված որոշմամբ մերժվելուց հետո, սակայն, փետրվարին, նախ մեղադրյալի կինն է հաղորդում տվել այն մասին, որ իր բնակարան է եկել նախկին ամուսին Ս. Գ.-ն, վիճաբանել իր հետ, ձեռքով հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա մի քանի օր անց նաև կնոջ ազգականն է հաղորդում տվել, որ Ս.Գ.-ն տանից ստիպողաբար փորձում է տանել կնոջը:
Նախապատրաստված նյութերով այս նոր դեպքերի կապակցւթյամբ ևս հարուցվել են քրեական գործեր, ուղարկվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն և միացվել Ս.Գ.-ի վերաբերյալ քննվող բազմադրվագ գործին:
2022թ. փետրվարի 19-ին վերջինիս առաջադրված մեղադրանքը լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), 353.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 118-րդ հոդվածով (երկու դրվագ), 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով։
Պարզվել է, որ մեղադրյալը նաև թաքնվել է քննությունից: 2022թ. փետրվարի 25-ին վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2022թ. ապրիլի 5-ին մեղադրյալը հայտնաբերվել է, նրան առաջադրվել մեղադրանք, կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/26/2024 08:23 Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու․ «Հրապարակ»
- 12/26/2024 08:19 Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում․ «Հրապարակ»
- 12/26/2024 08:17 Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ. «Ժողովուրդ»
- 12/26/2024 08:15 ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանը կազատվի աշխատանքից․«Հրապարակ»
- 12/26/2024 08:11 Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել եւ մերժվել․«Հրապարակ»
- 12/26/2024 07:57 Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
- 12/26/2024 07:55 Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս վերադասին Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/26/2024 18:23 Ադրբեջանական կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով. ադրբեջանագետ
- 12/26/2024 15:20 Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․ Հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ. Նորիկյան
- 12/26/2024 13:34 Վաղը դատարանում ցուցմունք կտա Սամվել Վարդանյանը․ փաստաբան
- 12/26/2024 11:39 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով. նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/26/2024 22:48 Կրակոցներ Երևանում. 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ
- 12/26/2024 22:11 Հրդեհ Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ
- 12/26/2024 16:11 Ինքնասպանություն գործող անձանց թիվը շատանում է. ընդ որում՝ այս հուսահատ քայլին դիմում են մեծամասամբ տղամարդիկ
- 12/26/2024 14:35 Աշտարակի խճուղում բախվել են «VAZ» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/26/2024 22:33 Բժիշկը նախազգուշացրել է տոներին խումհարի վիճակը վատթարացնող սովորության մասին
- 12/26/2024 22:07 Բժիշկը վերջակետ է դրել սեքսի նորմալ քանակի հարցում
- 12/26/2024 21:21 Թերապևտը թվարկել է ամանորյա առաջին օգնության հիմնական բաղադրիչները դեղարկղիկում
- 12/26/2024 14:44 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում