ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ՝ մինչև 650,000 դրամ միջին աշխատավարձով 05/26/2022 17:11 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվեն «Սոլարա», «Սոլար-5» և «Էներգեյթ դիզայն էնդքնստաքշն» ՍՊԸ-ները:
«Սոլարա» ընկերությունը ներմուծվող ապրանքներով ձեռք է բերելու անոդացված ալյումինե դետալների արտադրության հոսքագիծ, որի միջոցով հնարավոր է լինելու արտադրել ալյումինե պրոֆիլներ՝ նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար։ Բացումը նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերի 1-ին։ Ալյումինե դետալների արտադրության գործարանը բաղկացած է լինելու մի քանի մասնաշենքերից՝ պահեստային տարածք, արտադրական տարածք, ադմինիստրատիվ տարածք։ Արդեն իսկ իրականացվել է 355.7 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նաախատեսվող ներդրումները կազմում են մոտ 3.1 մլրդ դրամ։ Նախատեսվող ներդրումների մի մասը օգտագործվել է գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների ձեռքբերման, ալյումինե հոսքագծի ձեռքբերման կանխավճարի կատարման համար։
Ներդրումների մյուս մասը նախատեսվում է իրականացնել ձեռքբերված տարածքների վերականգնման, վերանորոգման, նոր շենք-շինությունների կառուցման համար, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի, հումքի և նյութերի ձեռքբերման և դրանից հետո աշխատանքի կազմակերպման և իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-210 նոր աշխատատեղ` մինչև 650,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 446.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22.3 մլն դրամ:
«Սոլար-5» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել 5ՄՎտ հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, որը մի շարք ուղղություններով դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսական, բնապահպանական, էներգետիկ և ռազմավարական զարգացմանը: Նախատեսվում է իրականացնել սարքավորումների ներմուծում, շինարարական և մոնտաժային աշխատանքներ։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին: Կայանի տարեկան արտադրանքը կկազմի շուրջ 10 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 262 մլն ՀՀ դրամի։ 2018 թ. հիմնադրված ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է կատարել մոտ 1,9 մլրդ դրամ ներդրում: Արդյունքում կստեղծվի 6 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 322 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20.4 մլն դրամ:
«Էներգեյթ դիզայն էնդքնստաքշն» ՍՊԸ-ն ներմուծվող ապրանքներով Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում կկառուցի 1ՄՎտ հզորությամբ արևային կայան, որը մի շարք ուղղություններով դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսական, բնապահպանական, էներգետիկ և ռազմավարական զարգացմանը: Նախատեսվում է իրականացնել սարքավորումների ներմուծում, շինարարական և մոնտաժային աշխատանքներ։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին: Կայանի տարեկան արտադրանքը կկազմի շուրջ 2 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 52.5 մլն ՀՀ դրամի։ 2017թ. հիմնադրված ընկերության ծրագրի շրջանակրում նախատեսվող ներդրումները կազմում են շուրջ 430 մլն դրամ: Արդյունքում կստեղծվի 4 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 63.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ