ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարժման առաջնորդները պետք է փոխեն պայքարի մարտավարությունն ու անցնեն ավելի կոշտ քայլերի. «Նիկոլ, հեռացիր» կոչերով նա չի հեռանա. Գառնիկ Իսագուլյան 05/25/2022 15:51 | ԼՐԱՀՈՍ
«Ցավոք, մեզ դեռ թվում է, թե գոյություն ունի Հայաստան – Ադրբեջան, Հայաստան – Թուրքիա կամ Հայաստան – Ռուսաստան հարաբերություններ, կապեր կամ հակամարտություններ, սակայն, ըստ էության, մենք չենք կարողանում հասկանալ, որ այդ ամենի մեջ, որպես սուբյեկտ, մենք այլևս գոյություն չունենք։ 2018 թվականից հետո մենք վերածվել ենք օբյեկտի, որի հետ ինչ ցանկանում, այն էլ անում են.- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Փաշինյանի՝ Բրյուսել կատարած վերջին այցի մասին։
Բանախոսը պարզաբանում է՝ երկար ժամանակ մեզ, որպես սուբյեկտիվություն դիտարկող կողմ եղել է Ռուսաստանի Դաշնությունը, սակայն, հիմա, երբ Ռուսաստանը մեծ պատերազմի մեջ է մտել հավաքական Արևմուտքի դեմ, պարզվում է՝ նրա միակ դաշնակիցը Բելառուսն է։ Հայտնի չէ՝ Հայաստանն, ի դմես այս վարչապետի, ի՞նչ դիրք է գրավել այս հարցում։ Հավանաբար, նայիվ տրամաբանությամբ օժտված Նիկոլին թվում է, թե ինքը կարող է խաղեր տալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ընդ որում, այդ խաղում նա իրեն պահում է շատ ստոր կերպով։ Եվ, ահա, եկել է հատուցման և պատասխանատվության ժամը՝ Հայաստանը հերթական անգամ զոհաբերվելու է, որովհետև այդպես ուզում է Թուրքիան, ով Ռուսաստանի դեմ իրականացվող այս ողջ արշավի ընթացքում, իրեն շատ ճիշտ է պահում։ Անհամար քանակով բայրաքթարեր ուղարկելով Ռուսաստանի դեմ կռվող Ուկրաինային, այնուամենայնիվ, նա կարողանում է ճիշտ բալանս պահպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ փոխարենը, որպես զոհաբերություն, Ռուսաստանից ցանկանում է ստանալ Հայաստանը»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը։
Նրա դիտարկմամբ՝ Նիկոլին իշխանության բերածների գլխավոր նպատակը հենց սա է եղել՝ հանձնելով Արցախն ու Սյունիքը, կործանել և խաղից հանել Հայաստանը, ինչն էլ այս իշխանությունը, հիանալի կերպով, կյանքի է կոչում. «Այլ կերպ ասած, պատմությունը կրկնվում է՝ ճիշտ նույն կերպ, ինչպես տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ մենք կորցրեցինք մեր ունեցածը։ Եվ, եթե այն ժամանակ դեռ կարող էինք ասել, որ մենք չունեինք պետականություն, չկա ձևավորված պետություն և, ինչ – որ տեղ, այդ ճակատագիրը կանխատեսելի էր, ապա նույնը չենք կարող ասել այսօրվա մասին, որովհետև հիմա մենք ունենք, ավելի քան, 30 տարվա պատմություն ունեցող անկախ պետականություն, սակայն, այդ պետության ղեկին հայտնվել է թուրքական շահը սպասարկող մի խունտա, որն, այս անգամ էլ՝ այս սցենարով է կործանման տանում պետությունը։ Նորից կրկնվեմ՝ համաշխարհային այս մեծ պատերազմում Հայաստանը դիտարկվում է որպես զոհ, որը պետք է մատուցվի Թուրքիային և սա Թուրքիայի պահանջն է Ռուսաստանից»,- ասում է Իսագուլյանը։
Վերջին շրջանում, ըստ բանախոսի, Հայաստանն, արդեն, հստակ ու բացեիբաց խաղում է Արևմուտքի խաղը, սակայն, ցավալին այն է, որ Հայաստանն, ինքը, Արևմուտքին բացարձակ պետք չէ. «Արևմուտքի պատերազմը Ռուսաստանի հետ է։ Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի դեմ որպես խաղաքարտ դուրս է բերվել Հայաստանը։ Երբ արդեն պարզ է, որ Ուկրաինան պարտվում է Ռուսաստանին, Ռուսաստանի դեմ Արևելքի միակ դերակատարը մնում է թուրանական ծրագիրը, որը ձգվում է Կոստանդինապոլսից, մինչև դեպի Խաղաղ օվկիանոսի ափերը։ Այս ողջ ծրագրում Թուրքիային, սեպի նման, խանգարում է միայն Հայաստանը։ Պարզապես ակնհայտ է, որ ողջ աշխարհին՝ ի դեմս հավաքական Արևմուտքի, պետք է, որպեսզի թուրքական յաթաղանը ձգվի Կոստանդինապոլսից դեպի Խաղաղ օվկիանոսի ափերը և այդ յաթաղանի ճանապարհին միակ սեպը պետք է զոհաբերվի»,- նկատում է Գառնիկ Իսագուլյանը։
Հարցին՝ արդյո՞ք Իրանի Իսլամական Հանրապետությունը կամ Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասում կհանդուրժեն նման սցենարով զարգացում, Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է՝ և՛ Իրանը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս, ամենատարբեր դատապարտելի տեքստերով ու նախազգուշական հայտարարություններով բարձրաձայնել են, որ սահմանների փոփոխություն կամ կարմիր գծերի հատում թույլ չեն տա, սակայն, խնդիրն այստեղ մեր մեջ է, ավելի ճիշտ՝ հայաստանյան իշխանությունների, որ, ըստ Գառնիկ Իսագուլյանի համոզման, զավթելով պետության ղեկը՝ երկիրը մտցնում են թուքական յաթաղանի տակ ու սրան, կարծես, համարժեք դիմադրություն չկա։
Արդյո՞ք փողոցներում օրեր շարունակ տեղի ունեցող զարգացումները չե՞ն վկայում այն մասին, որ դիմադրություն, իրականում, երկրի ներսում կա, բանախոսը պատասխանում է՝ փողոցային պայքարն, ակնհայտ կերպով, սխալ ուղի է բռնել.«Եթե պայքարի առաջնորդներն, իրենք իրնեց անձով, ցույց չեն տալիս և օրինակ չեն ծառայում, որ պատրաստ են զոհաբերվելու՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու և փրկելու համար, ապա` այստեղ ընդգծված սխալ կա։ Այս իշխանություններին «Նիկոլ հեռացիր» կամ «Նիկոլ, դու պետք է գնաս» կոչերով չես հեռացնի, նրանց պետք է ուղղակիորեն վռնդել։ Այսինքն, հասել է մի պահ, երբ շարժման առաջնորդները պետք է փոխեն պայքարի մարտավարությունն ու անցնեն ավելի կոշտ քայլերի, հակառակ պարագայում՝ այն, ինչ սկսվել է և հասել ինչ – որ կետի, պարզապես, մարելու և կորցնելու է որևէ բան փոխելու բոլոր հեռանկարները։ Նորից եմ կրկնում, պայքարի առաջնորդներն, իրենք իրենց անձով, պետք է ցույց տան, որ հանուն իրենց առաջ դրված նպատակի, իրենք պատրաստ են զոհաբերել իրենց, ինչպես, որ դա ժամանակին արեցին Ղարաբաղյան գոյամարտի հերոս տղերքը, ինչպես դա արեց պատմությունից մեզ քաջ հայտնի Վարդան Մամիկոնյանը և այլոք։
Հակառակ պարագայում, այս պայքարը հաղթանակ չի ունենալու»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից