ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը որոշել է դռնփակ քննել Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանությունը կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքը (տեսանյութ) 05/25/2022 16:03 | Դատական ռեպորտաժներ
Վերաքննիչ քրեական դատարանում լարված իրավիճակ է: Զոհված զինծառայողների հարազատների և դատական կարգադրիչների միջև քաշքշուկ եղավ։ Խնդիրն այն է, որ դատարանում քննարկվում էր զոհված զինծառայողների հարազատներին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննության շրջանակներում որպես երրորդ անձ ներգրավելու հարցը։
Այդ ընթացքում զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը տեղից հայտարարեց, թե պետք է իրենց տուժող ճանաչել, իրենց ձայնն էլ լսելի դարձնել։ Դատարանը նախ նկատողություն տվեց՝ հորդորեց տեղից չխոսել, պահպանել կարգը, ինչից հետո Ղուկասյանը հայտարարեց՝ չի լռելու, ոչինչ չի արվում, որ իրենց՝ ծնողների սրտով լինի։ Դատավոր Կարեն Բիշարյանը պահանջեց, որ զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատ Արսեն Ղուկասյանը չխանգարի դատական նիստը՝ տեղից արտահայտություններ անելով՝ արձանագրելով, որ դատարանն իրենց «սրտով» չի կարող շարժվել, ինչից հետո իրարանցում սկսվեց դատական նիստերի դահլիճում։
Դատարանը սանկցիա կիրառեց Արսեն Ղուկասյանի նկատմամբ՝ դատական նիստերի դահլիճից հեռացման տեսքով, Ղուկասյանը, սակայն հրաժարվեց, նշեց՝ չի հեռանա։ Դատական կարգադրիչները մոտեցան՝ Ղուկասյանին դուրս հրավիրելու, սակայն վիճաբանություն տեղի ունեցավ ծնողների մի մասի և կարգադրիչների միջև՝ ընդհուպ՝ մինչև քաշքշուկ։ «Դուք միլիցիա եք, թե՞ գողական։ Թուրքի լամուկ, օրենքի մարդն «արա»–ով ա խոսո՞ւմ»,– հայտարարեցին հարազատները՝ հրաժարվելով լքել նիստերի դահլիճը։ Միջադեպի ընթացքում դատավորը հեռացավ նիստերի դահլիճից, կարգադրիչների ուղեկցությամբ կարողացան դուրս գալ նաև դատախազները, թեև վերջիններիս ևս բաժին «հասավ»։ Դատական նիստերի դահլիճում լարված իրավիճակը պահպանվում էր տևական ժամանակ։ Դատարանը վերադարձավ նիստերի դահլիճ՝ հրապարակելով որոշում գործը դռնփակ ռեժիմով քննելու մասին, ինչից հետո՝ կրկին հեռացավ։ Այժմ ծնողները հրաժարվում են հեռանալ նիստերի դահլիճից, իսկ թե որտեղ պետք է շարունակվի քննությունը՝ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ