ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործ ունենք ազգի դեմ ուղղված հանցագործության հետ․ Զոհված զինծառայողների հարազատներին որպես երրորդ անձ ներգրավելու միջնորդություն ներկայացվեց (տեսանյութ) 05/25/2022 14:33 | Դատական ռեպորտաժներ
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի բողոքի քննությունը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ բողոքի բուն քննությանն անցնելը՝ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին, վիրավորում ստացած զինծառայողներին քրեական գործով որպես շահագրգիռ կողմ ներգրավելու մասին՝ հիմքում դնելով տուժողների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց, որ պուզիտիվ իրավունքի տեսանկյունից՝ տուժողների իրավահաջորդները պետք է ներգրավվեին քրեական գործի հարուցման ժամանակ, այս գործով զոհված զինծառայողների ծնողները տուժողների իրավահաջորդներ են ճանաչվել միայն հանրային ընդվզման պայմաններում։ Հակոբ Մարտիրոսյանը փորձեց խոսք ուղղել դատախազ Արմեն Մուրադյանին՝ նշելով, որ վերջինիս հանցավոր անգործության հետևանքով ծնողները տեղեկացված չեն եղել իրենց իրավունքներից, սակայն դատարանը միջամտեց՝ նշելով, որ միջնորդությունը ներկայացնելու համար հնարավորություն է տրվել, բայց պետք է դիմել դատարանին եւ ոչ թե խոսքն ուղղել կողմին։ Հակոբ Մարտիրոսյանն էլ հետաքրքրվեց՝ ինչու հարց չի բարձրացվում դատարանի կողմից, թե ինչու մինչ այդ անձինք տուժող չեն ճանաչվել, այստեղ դատարանը ևս արձագանքեց՝ թյուրիմացություն կարող է լինել, Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին քրեական գործ չի քննվում, քննվում է՝ դատախազության կողմից անգործություն ցուցաբերելու վերաբերյալ բողոքը։ « Ինչպե՞ս եք պատկերացնում՝ դատարանն ինչպես կարող է պտտվել ու դատախազին հարց ուղղել՝ ինչու ժամանակին անձինք տուժող չեն ճանաչվել։ Միջնորդությունը ներկայացրեք առարկայական, մերկապարանոց հայտարարություններ մի՛ արեք»,- նշեց նախագահողը։
Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանն էլ ընդգծեց՝ խախտված են տուժողների իրավունքները, տուժողների իրավահաջորդները զրկված են եղել առաջին ատյանի դատարանում բողոքի քննությանը մասնակցելու հնարավորությունից, չներգրավվելով նրանց որպես երրորդ անձ՝ կունենանք նախադեպային իրավունքի խախտում։ Նախագահող դատավորն էլ հարց ուղղեց՝ ինչու՞ առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքով արձանագրվել է բացառապես հաղորդում ներկայացրած անձանց՝ Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի իրավունքների խախտումը, նույն փաստարկը բերվել է նաև վերաքննիչ բողոքով, եթե իսկապես կարծում են, որ շահագրգիռ կողմ են նաև ծնողները, ինչով է դա պայմանավորված, ինչին ի պատասխան Հակոբ Մարտիրոսյանը նշեց, որ հույս ունեին՝ այս խնդիրը դատարանում բարձրացնելու անհրաժեշտություն չի ունենա, կարծում էին՝ քրեական հետապնդման մարմիններն իրենք կճանաչեին, բայց՝ չճանաչեցին։ Միևնույն ժամանակ՝ բողոքաբեր կողմն արձանագրեց, որ եթե առաջին ատյանի դատարանում այս քայլը չի արվել, դա չպետք է հնարավորություն տա սահմանափակելու միջնորդությունը ներկայացնելու և զոհված զինծառայողների հարազատների ներգրավմանը՝ սույն վարույթով, քանի որ խոսքը գնում է ազգի դեմ ուղղված հանցագործության մասին։
Հիշեցնենք, որ նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ