ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր իշխանությունները Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցը տեղափոխում են Արևմուտքի տիրույթ, իսկ Արցախի ապագայի և անվտանգության հարցը՝ թողնում Ռուսական տիրույթում, փորձագետ 05/25/2022 20:50 | Քաղաքական
Իմ տպավորությամբ՝ «միջանցքաբանությունը» Բրյուսելյան հանդիպման ընթացքում հանվել է. Խոսքը գնում է Սյունիքով անցնող ճանապարհների ապաշրջափակման մասին։ Նկատի ունենալով, որ այնտեղ խոսվում է մաքսային և սահմանային ընթացակարգերի մասին, ուստի ենթադրվում է, որ ապաշրջափակվող ճանապարհների դեպքում, ճանապարհները մնալու են տվյալ երկրի իրավասության ներքո, այսինքն՝ միջանցքային տրամաբանություն չկա, սա դրականն է, իսկ բացասականն այն է, որ ընդհանրապես խոսք չեղավ Արցախի ինքնորոշման մասին, իսկ Միշելի հայտարարությունը թե անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին եւ անվտանգությանը, որևէ բան չէր ներկայացնում, որպեսզի ցույց տա, որ անվտանգության հարցին նույնպես անդրադարձել ենք, նման ոչինչ չասող հայտարարություն է արել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ ամփոփելով Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքները:
Դիտարկմանը, արդյո՞ք Միշելի այս հայտարարությունը չի փաստում, որ հայկական կողմը համաձայնվել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու հարցում, ինչի մասին խորհրդարանում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Բաղդասարյանն ասաց.
«Հենց դա էլ նշանակում է, կոնկրետ այս դեպքում ԵՄ-ն կամ հավաքական Արևմուտքը մեզ հասկացնում է, որ Արցախի հայ բնակչության հարցում իրենցից ոչ մի ակնկալիք ունենալ պետք չէ, իրենք ընդամենը ինչ-որ մարդասիրական բնույթի հարցեր են բարձրացնելու, բայց՝ ոչ ավելին, անվտանգության ոչ մի երաշխիք իրենք չեն ապահովելու» ,-ասաց Բաղդասարյանը:
Փորձագետի խոսքերով՝ Հայաստանի իշխանությունների պատկերացմամբ՝ գոյություն ունի երկու հարց՝ մեկը Արցախի հարցն է, մյուսն էլ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հարցն է, մեր իշխանությունները Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցը տեղափոխում են Արևմուտքի տիրույթ, իսկ Արցախի ապագայի և անվտանգության հարցը թողնում են Ռուսական տիրույթում՝ համարելով, որ եթե Ռուսաստանին պետք է, որ Արցախում հայեր ապրեն, ապա թող բարի լինեն, իրենք էլ անվտանգությունն ապահովեն.
«Բոլոր առումներով՝ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվանում են Արցախից, բացի՝ սոցիալ-տնտեսականից, որովհետև միայն այս առումով է, որ Հայաստանն աջակցում է Արցախին, մյուս բոլոր հարցերը թողել են ռուսական տիրույթում»,-ասաց Բաղդասարյանը:
Նկատենք, որ մինչ այս ԵՄ հովանու ներքո կայացած բոլոր եռակողմ հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունենում ՌԴ նախագահ Պուտինի հետ և տեղեկացնում հանդիպման արդյունքների մասին, սակայն վերջին հանդիպումից հետո նրանց միջև հեռախոսազրույց չի եղել:
Թե ի՞նչ ազդակ է սա, Արմեն Բաղդասարյանը նկատում է.
«Այս անգամ բավարարվել են միայն ԱԳ նախարարների մակարդակով հեռախոսազրույցով, հայկական կողմը կողմն անմիջապես ռուսական կողմին տեղյակ է պահել պայմանավորվածությունների, կամ դա եղել է ռուսական կողմի նախաձեռնությունը»,-ասաց նա:
Հանդիպումից հետո մի շարք միջազգային կազմակերպություններ հանդիպման մասին գնահատականներով են հանդես եկել՝ հիմնականում աջակցելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին:
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում միջազգային հանրության արձագանքը՝ բրյուսելյան հանդիպումից հետո,զրուցակիցը նկատում է՝միջազգային հանրության արձագանքը նորմալ է, եթե վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, բայց քանի որ այդ հարաբերությունները չեն կարող կարգավորվել առանց Արցախի կարգավիճակի վերաբերյալ հստակ պատկերացումների, իսկ միջազգային արձագանքները դրան չեն անդրադառնում, ապա այդ արձագանքները թերի են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ