ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան 05/24/2022 17:23 | Հարցազրույց
Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ եվրոպացի պաշտոնյան հանդես է եկել հետաքրքիր հայտարարություններով, որոնց շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ռազմական գործիչ, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ ։
- Պարոն Հակոբյան, կուզենայինք լսել ձեր մեկնաբանությունը՝ Փաշինյան- Ալիև բրյուսելյան վերջին հանդիպման վերաբերյալ, որի մանրամասներին մենք տեղեկացանք Շառլ Միշելի՝ երեկ արված հայտարարությունից միայն։
- Շառլ Միշելը բարձրաձայնեց միայն այն, ինչ պայմանավորվել էին։
- Ըստ այս պայմանավորվածության, ստացվում է, որ Հայաստանը բաժանվում է երկու մասի՝ ցամաքային ճանապարհով կտրվելով իր հյուսիսային և հարավային հարևաններից։ Ինչպե՞ս կարող է սա տեղի ունենալ կամ ինչպե՞ս կարելի է սա թույլ տալ։
-Պայմանավորվածությունները ձեր նկարագրածի նման չեն։ Բացի այդ, այս պայմանավորվածությունը նոր չէ, այն ամրագրվել է, դեռևս, 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթով, որի կետերը, ինչպես որ սա է, փուլ առ փուլ ի կատար են ածվում։ Վերոհիշյալ փաստաթղթով, ի սկզբանե, պայմանավորվածություն է եղել՝ ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչն էլ, ինչպես արդեն ասացի, փուլ առ փուլ տեղի է ունենում։
- Ըստ փուլ առ փուլ տեղի ունեցող զարգացումների, միջպետական երկու ճանապարհների վրա գտնվող Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը ադրբեջանական կողմին հանձնելուց հետո, Հայաստանն, ըստ էության, վերածվելու է մի մեծ անկլավի։
-Աշխարհագրությունը լավ չեք պատկերացնում, դրա համար այդպես եք վերլուծում։ Հայաստանն անկլավ դառնալ չի կարող։ Հայաստանը սահմաններ ունի և՛ Վրաստանի, և՛ Իրանի հետ, այսինքն, մենք ունենք համապատասխան ճանապարհներ։ Խոսքը վերաբերում է այդ ճանապարհների որոշ հատվածներին, որոնք անցնում են վերոհիշյալ անկլավներով։ Եթե այդ անկլավները փոխանցվեն Ադրբեջանին, ապա մենք պարտադրված կլինենք ուրիշ՝ այլընտրանքային ճանապարհներով հաղորդակցվել։
-Այդպիսի ուրիշ՝ այլընտրանքային մեկ ճանապարհ մենք արդեն ունենք, պարոն Հակոբյան, Սյունիքում, որ մեզ պարտադրվեց Գորիս – Կապան 30 կմ-անոց ճանապարհահատվածի հանձնումից հետո և այդ այլընտրանքային ճանապարհը, ինչպես պարզվեց, անպիտան է՝ նույնիսկ մարդատար մեքենաների երթևեկության համար, էլ չենք խոսում բեռնատարների և ռազմական տեխնիկայի տեղափոխման պարագայում, եթե, հանկարծ, Աստված մի արասցե, նորից պատերազմ սկսվի։
-Հասկանում եմ։ Դրա համար պատերազմը չպետք է պարտվեինք։
- Ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ աշխարհաքաղաքական և անվտանգային առումներով, եթե նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած պայմանավորվածություններն իրականություն դառնան։
-Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև բանակցային գործընթացին ամբողջական առումով, չեմ տիրապետում։
-Լավ, ավելի հստակեցնեմ հարցս՝ ի՞նչ փոփոխությունների պետք է պատրաստվի Հայաստանի Հանրապետությունը, եթե, հանկարծ, Տիգրանաշենի և Տավուշի, այսպես կոչված, անկլավները հանձնվեն ադրբեջանական կողմին։
-Թանկանալու են մեր լոգիստիկ ծառայությունները, սահմանափակվելու են մեր հաղորդակցման ուղիները, իսկ մեր կյանքը դրանից ավելի լավը չի դառնալու։
-Ձեր կարծիքով, ինչպե՞ս բրյուսելյան պայմանավորվածություններին կարձագանքի մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը։
-Ռուսաստանի Դաշնությունն աջակցելու է այն պայմանավորվածությանը, որ կնքելու են կողմերը, որովհետև այս ամենը Ռուսաստանի Դաշնության հետ որևէ կապ չունի։ Խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է։
- Բայց այդ կառուցվող հարաբերությունն, ակնհայտ կերպով, վտանգում է Ռուսաստանի Դաշնության շահերին՝ Հարավային Կովկասում։
-Եկեք մենք Ռուսաստանի Դաշնության շահի մասին չմտածենք, այլ՝ մտածենք մեր շահի մասին։
-Բայց ո՞վ է ներկայացնում մեր շահը՝ վերոհիշյալ իրավիճակում։
- Հայաստանի Հանրապետության ղեկավարը։
- Հայաստանի Հանրապետության ղեկավարն, իսկապե՞ս, ներկայացնում է մեր շահը, պարոն Հակոբյան։
- Պետք է ներկայացնի…
- Այսօր իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, թե «Զանգեզուրի միջանցք» ասված երևույթ գոյություն չունի, այդպիսի բան չկա, պարզապես, Հայաստանը դառնում է խաչմերուկ… Անձամբ ես, սա չեմ հասկանում։ Կօգնե՞ք հասկանանք։
-Ես էլ չեմ հասկանում…
- Պարոն Հակոբյան, հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս եք վերաբերում այն պրոցեսներին, որ վերջին շաբաթների ընթացքում տեղի են ունենում մեր քաղաքի փողոցներում, որովհետև հավաքական ընդդիմությունը, որ ղեկավարում է այդ պրոցեսներն ու շարժումը, հայտարարում է, որ այս ամենն արվում է՝ թույլ չտալու համար այն զարգացումները, որի մասին մենք մինչ այս պահը զրուցում էինք։
-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հետևաբար, փողոցում կատարվող գործողությունները մեկնաբանել չեմ կարող։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից