ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Չի բացառվում, որ ապագայում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղում տեսնենք թուրքական ծածանվող դրոշով ՆԱՏՕ-ի զորքերը». Արմեն Մանվելյան 05/24/2022 21:39 | ԼՐԱՀՈՍ
«Փաստորեն, Եվրոպական միության ներկայացուցիչ Շառլ Միշելը հայտնի հանդիպումից հետո գաղտնիքներ է բացում, որից պարզ է դառնում, որ Սյունիքով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացումը, կարծես, արդեն, համաձայնեցված հարց է։ Շառլ Միշելը խոսում է նաև Հայաստանի տարածքով ադրբեջանական տարածքներն իրար կապող ինչ – որ ճանապարհների մասին, որն իմ խորին համոզմամբ, այսպես կոչված, անկլավների մասին է»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասում է էներգետիկ և միջազգային անվտանգության հարցերի մասնագետ Արմեն Մանվելյանը։
Վերջնիս հավելում է՝ Եվրոպական միության ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է, թե իբր, Ալիևը երաշխավորում է, թե այն տարածքները, որոնք, այսպես կոչված, անկլավների կամ կիսաանկլավների անվան տակ կհանձնվեն ադրբեջանական կողմին, համատեղ օգտագործման տեսակետից՝ հասանելի կլինեն նաև հայկական կողմի համար. «Իսկ ո՞վ չգիտի, որ Ալիևի մեծահոգաբար արված հայտարարությունները, եթե անգամ, դրանք ամրագրված են փաստաթղթերով և միջազգային համաձայնագրերով, ոչ մի արժեք չունեն այդ մարդու համար։ Նա վաղուց ապացուցել է, որ թքած ունի և՛ Եվրոպայի և՛, այսպես կոչված, միջազգային հանրության և դրա կոչերի ու հորդորների վրա, նույնպես, և անում է այն, ինչ բխում է իր և իր պետության շահերից միայն։ Արձանագրենք, որ անկլավների անվան տակ ադրբեջանական կողմին հանձնվող տարածքներն իրենցից ներկայացնում են ռազմավարական նշանակության մայրուղիներ, ինչպես նաև՝ Տավուշում առկա երկաթգիծը։ Ուրեմն, պետք է հավատա՞նք, որ դրանք ադրբեջանական կողմին հանձնելուց հետո, մենք կարող ենք օգտվել այդ ճանապարհներից, որ կապում է Հայաստանն Իրանի և Վրաստանի հետ։ Իհարկե ոչ, նման բան չի լինելու, ինչպես որ Գորիս – Կապան ճանապարհահատվածն է փակ մեզ համար»,- ասում է էներգետիկ և միջազգային անվտանգության հարցերի մասնագետը։
Արմեն Մանվելյանն ասում է՝ տեղեկատվություն ունի նաև, որ ադրբեջանական կողմը պայման է դրել՝ եթե հայկական կողմը հանձնի, այսպես կոչված, անկլավները, ինքը թույլ կտա Հայաստանին օգտվել դեպի Ղազախ գնացող երկաթուղային միջոցից։ Թե որքանո՞վ է սա հավանական, Արմեն Մանվելյանը կրկին անհեռանկար է համարում՝ Ալիևն, ի շահ հայկական կողմի, որևէ գործարք երբեք չի կատարի, ասում է բանախոսը։
Հարցին՝ ի՞նչ հեռանկար է սպասում Հայաստանի Հանրապետությանը, եթե բրյուսելյան վերջին հանդիպման ընթացում ձեռք բերված աղետալի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, Արմեն Մանվելյանը պատասխանում է՝ չհաշված հյուսիսային հատվածում առկա՝ Շիրակ - Ջավախք սահմանը, Հայաստանն, ըստ էության, կորցնում է միջպետական և ստրատեգիական նշանակության գլխավոր մայրուղիները, որ կապում են մեր երկիրը՝ հարավից Իրանի, հյուսիսից՝ Վրաստանի հետ. «Արդյունքում, Հայաստանը կիսանկլավային կարգավիճակում է հայտնվում, որովհետև հիմնական ճանապարհներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Խնդիրը նաև նրանում է, որ հանձնվող տարածքներն իրենցից ռազմավարական նշանակության դիրքեր են ներկայացնում։ Եթե, նույնիսկ, հայկական կողմը դրանք շրջանցող ճանապարհներ կառուցի, ապա դրանք հայտնվելու են ադրբեջանական կողմի ուղիղ վերահսկողության ներքո, հետևաբար, ցանկացած պահի դրանք ևս կարող են անանցանելի դառնալ՝ կապված Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքի հետ, ինչպիսին մենք պարբերաբար ականատես ենք լինում Սյունիքում, որտեղ նման նախադեպ, ինչպես արդեն ասեցինք, կա, առկա է՝ Գորիս - Կապան ճանապարհահատվածում»։
Փորձագետի արձանագրմամբ՝ բրյուսելյան պայմանավորվածությունները կյանքի կոչելուց անմիջապես հետո, Հայաստանը կանգնելու է անվտանգային և հաղորդակցման խիստ անցանկալի և վտանգավոր իրավիճակի առաջ. «Հայաստանի արտաքին կապը վտանգվելու է, երկիրն, ըստ էության, կտրվելու է հյուսիսային և հարավային սահմաններից, բացի սա, այսպիսով, ընդհանրապես Հայաստանի ներսում է կյանքը վտանգվում։ Մեր գլխավոր մայրուղիները հայտնվում են ադրբեջանական կողմի անմիջական տեսանելիության ներքո, ինչո՞ւ չէ՝ նաև կրակահերթի տակ։ Ակնհայտ է նաև, որ ամեն գնով, հնարավորինս արագ պայմանավորվածությունները կյանքի կոչել ցանկացող Եվրոպական միությանն այս հարցերը, բացարձակապես, չեն հետաքրքրում»։
Հարցին՝ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս իրեն կդրսևորի Ռուսաստանի Դաշնությունը՝ Հարավային Կովկասում, ըստ էության, կանգնելով սեփական ազդեցության նկատելի կորստի առաջ, Արմեն Մանվելյանը պատասխանում է՝ Եվրոպական միության նպատակը հենց սա է՝ հեռացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասից. «Ի վերջո, այս բոլորն արվում է Ռուսաստանի Դաշնությանը դուրս բերելու համար այս տարածաշրջանից։ Ակնհայտ է, որ Արցախում կատարվող զարգացումները, նույնպես, դրան են տանում՝ հայաթափելով Արցախը, հասնել նրան, որ ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամիավորման դերն այլևս զրոյանա, որից հետո, հերթը կհասնի Գյումրու 102-րդ բազային։ Գաղտնիք չէ, որ այս ցանկությունը Եվրոպական միության հետ միասին հավասարապես կիսում է ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաև՝ թուրք - ադրբեջանական տանդեմը և, եթե այն իրականություն դառնա, բոլորվին զարմանալի չի, եթե մի օր Գյումրու ռուսական ռազմաբազայի տեղում մենք տեսնենք Թուրքիայի ծածանվող դրոշով ՆԱՏՕ-ի զորքերը», - ասում է էներգետիկ և միջազգային անվտանգության հարցերի մասնագետը։
Անդրադառնալով այսօր՝ իշխանության կողմից հնչեցված թեզին, թե այդքան չարչրկված Զանգեզուրի միջանցք երևույթ գոյություն չունի, նման բան չկա, փոխարենը՝ Հայաստանը դառնում է, այսպես կոչված, խաչմերուկ, Արմեն Մանվելյանը նկատում է՝ օրվա իշխանությանը քաջ հայտնի են ստամոքսային հեղափոխություն կատարած սեփական ընտրազանգվածի ինտելեկտուալ և վերլուծական կարողությունները, հետևաբար, էժանագին մանիպուլյացիաների և բառախաղի արդյունքում, չի բացառվում, որ մի օր փողոցներում հայտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն մյուսներին համոզել, թե Հայաստանը խաչմերուկ դարձնելով ի չիք են դառանալու բոլոր այն խնդիրները, որոնք մինչ օրս ծառացած են եղել մեր պետության սահմաններին և դրա ներսում։ Վերջինս հավելում է նաև՝ իրավիճակը չափազանց նման է մինչ Ցեղասպանությունը հայերի մոտ տարածված թյուր տրամադրություններին, երբ մի ստվար զանգված հրաժարվում կամ պարզապես չէր կարողանում գիտակցել և հասկանալ, որ ողբերգությունը ոչ միայն մոտ է, այն, արդեն իսկ, հասել է իրենց տներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից