ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Տոնոյանը հրաժարվել է իր խափանման միջոցի փոփոխման միջնորդությունից՝ խնդրելով դատարանին հնարավորություն տալ Ավետիք Մուրադյանին գտնվելու ազատության մեջ.փաստաբանը մանրամասներ է հայտնում 05/24/2022 22:43 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, երեկ կայացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, ՌՈ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավո»-ի՝ Դավիթ Գալստյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախորդ դատական նիստին Դավիթ Տոնոյանի և Ստեփան Գալստյանի պաշտպանների կողմից միջնորդություն էր ներկայացվել՝ խափանման միջոց կալանավորումները փոխելու, ինչպես նաեւ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ։ Նախատեսվում էր, որ դրանք պետք է քննարկվեին երեկ տեղի ունեցած դատական նիստին, սակայն դատական նիստի մեկնարկին Ավետիք Մուրադյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին, քանի որ Ավետիք Մուրադյանի մայրն էր մահացել և այդ իրավիճակից ելնելով որպես նոր հանգամանք նաև դա էր շեշտադրվել։
«Երբ դատախազությունը ներկայացրեց իր առարկությունները և որոշակի քննարկում տեղի ունեցավ դատախազների և դատավորների միջև, Տոնոյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ նրանց միջև քննարկումից իր համար պարզ էր, որ դատավորն անվերապահորեն ընդունում է դատախազների առարկությունները և արդարադատության հանդեպ որևէ վստահություն չունի, միաժամանակ միանում է Ավետիք Մուրադյանի պաշտպանի միջնորդությանը՝ դատարանին խնդրելով փոխել գոնե Ավետիք Մուրադյանի խափանման միջոցը և նրան հնարավորություն տալ գտնվելու ազատության մեջ։ Դավիթ Տոնոյանը հրաժարվել է իր խափանման միջոցի փոփոխման, իրեն ազատ արձակելու միջնորդությունից՝ խնդրելով դատարանին չքննարկել այն»,- նշեց Սերգեյ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Դավիթ Տոնոյանը հրաժարվել է նաեւ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդությունից, եւ միայն խնդրեց՝ հանել դրամական միջոցների արգելանքը։
Ստեփան Գալստյանը ևս միացել է Ավետիք Մուրադյանի միջնորդությանը՝ հրաժարվելով իր խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունից։
«Դատարանը, այնուամենայնիվ, որոշում կայացրեց՝ Ավետիք Մուրադյանին ևս հնարավորություն չտալ գտնվելու ազատության մեջ, միջնորդության լուծումը հետաձգվեց»,-նշեց փաստաբանը։
Ի դեպ, թեև Ավետիք Մուրադյանի խափանման միջոցը չի փոխվել, այդուհանդերձ, օրենքը հնարավորություն է տալիս անազատության մեջ գտնվող անձանց՝ կարճաժամկետ մեկնման։ Օրենսդրական նշված կարգավորումը հենց վերաբերում է նմանատիպ դեպքերին, երբ, օրինակ, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում, անազատության մեջ գտնվող անձին, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվողներին, պետք է հնարավորություն տրվի՝ կարճ ժամանակով ՔԿՀ-ից բացակայելու։
Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի և մյուսների գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդություններին, ապա դրանք բոլորը մերժվել են։
Դատական նիստը հետաձգվել է մինչև հունիսի 6-ը՝ ժամը 15.00-ն, ինչի դեմ պաշտպանության կողմի ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով, որ դեռևս մարտ ամսին դատավորը խոստացել էր, որ մայիս ամսից յուրաքանչյուր երկուշաբթի օրը պետք է դատական նիստ նշանակվի, սակայն անհարկի ձգձգումներ են իրականացվում։ Առաջիկայում միջնորդություններ կներկայացվեն՝ նոր ապացույցներ ձեռքբերելու և այլնի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Դավիթ Գալստյանի և ՊՆ-ի միջև գործարքի արդյունքում քրեական գործով վնասն ապահովված լինելուն, Սերգեյ Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վնասի չափը ոչ թե վերականգնված է, այլ՝ ապահովված, ինչը ենթադրում է, որ, եթե դատական ակտով կամրագրվի, որ առկա է վնաս, ապա այդ վնասը կհամարվի վերականգնված՝ գործարքի շնորհիվ, որը Դավիթ Գալստյանը կնքել է ՊՆ-ի հետ, իսկ եթե ոչ, ապա այդ գործարքի արդյունքում տրամադրվող դրամական միջոցները կտրվեն Դավիթ Գալստյանին։
«Հանրության մեջ թյուր ընկալում կա գուցե, որ պատճառված վնաս է վերականգնվել, ինչն էլ իրենից ենթադրում է նաև մեղավորության ընդունում և այլն։ Չկա նման բան»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։
Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։
Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից