ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրած պետական մարմնի պահանջով.ՔՊ-ն լրագրողների իրավունքները սահմանափակող հերթական օրենքի նախագիծն է քննարկել 05/24/2022 12:30 | ԼՐԱՀՈՍ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ այսօրվա նիստում քննարկեց լրագրողների իրավունքները սահմանափակող հերթական օրենքի նախագիծը:
ՔՊ-ականները քննարկեցին իրենց իսկ հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, որով սահմանվում է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել ոչ միայն իր ներկայացրած ԶԼՄ-ի, այլև նրան հավատարմագրած պետական մարմնի պահանջով՝ աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով:
Նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց խմբակցության քարտուղար Արուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ խնդրահարույց է ԶԼՄ մասին օրենքի այն դրույթը, երբ լրագրողի հավատարմագրումը հնարավոր է դադարեցնել միայն լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Լրատվական գործունեություն իրականացնողին թեպետ աշխատանքային գոտում իրականացված խախտումների վերաբերյալ տեղեկացվում է, սակայն դրան չի հետեւում լրատվական գործունեություն իրականացնողի որեւէ գործողություն: Դրա հետեւանքով հնարավոր չի լինում վերականգնել աշխատանքային գոտու բնականոն աշխատանքը, ինչպես նաեւ շատ դեպքերում նման իրավիճակը խոչընդոտում է այլ լրագրողների բնականոն գործունեության իրականացմանը: Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ տեխնիկական փոփոխություն է կատարվել: Առաջարկվող կարգավորմամբ՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտի այդ կանոնները:
Արթուր Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից, եւ որեւէ իրավունք չի ոտնահարվում: Փոփոխության նպատակն է պետական կառույցում աշխատանքային միջավայրի բնականոն ապահովումը, համակեցության կանոնների պահպանումը, լրագրողների բնականոն գործունեության իրականացումը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանի տեղեկացմամբ՝ այս փոփոխությունն օրենսդրական բացը լրացնելու նպատակ ունի, քանի որ գործող օրենքը պետական մարմնին լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալիս է, սակայն բացակայում է համապատասխան գործիքակազմը:
Պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ կարծիք հայտնեց, թե հանրության աչքում երբեմն լրագրությունը ասոցացվում է որոշ լրագրողների վարքագծի հետ: «Հետևաբար, այս նախագիծն այն հարյուրավոր իրապես բարձր պրոֆեսիոնալ լրագրողների համար է, որոնք պետք է չմտածեն, որ առանձին մարդիկ կարող են իրենց ոչ հարիր վարքագծով մի ամբողջ համայնքի անվան հետ խաղալ»,-ասաց նա:
Նշենք, որ նախագծի հեղինակներ են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Մինասյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ