ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր Հայրենիքի հետ ի՛նչ արեցիք, ի՛նչ եք տակավին հանում-զիջում․ Րաֆֆի Հովհաննիսյան 05/24/2022 20:10 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ուղերձ է հղել, որում ասվում է․
«Խորհրդային վերջին տարիները հիշեցնող՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանմամբ ձեր ինքնաձեռնարկին հրավիրեցիք՝ առանց խոսքի իրավունքի, որ ի՞նչ. ընկնեմ սրահում ներկա միակ՝ պետական տեսախցիկի բացառիկ «առատաձեռնության» տակ, որպես թե՝ ահա ընդդիմությունը ներկա է եւ՝ մեղսակի՞ց։
Ի՜նչ ժողովրդավարություն… ստուգապես՝ դրա երեսպաշտ նահանջն է՝ քաղաքական բանտարկյալներ (ներառյալ՝ մինչդատական վարույթում՝ որպես պատժիչ նախագործիք), բռնաճնշումներ, խոսքի ազատության սահմանափակումներ, լրատվական սեւ ցուցակներ, կրթության եւ այլ ոլորտների կուսակցականացում, շահերի բախում կառավարման համակարգում, վարչական ռեսուրսի չարաշահում, որոշումների ոչ թափանցիկ ընդունում, ժողովրդին պատկանող միջոցների անվերահսկելի վատնում: Կարճ՝ հին արատների նորովի եւ բազմապատիկ խտացված շարունակություն։
Սա դեռ «ոչինչ»։
Մեր Հայրենիքի հետ ի՛նչ արեցիք, ի՛նչ եք տակավին հանում-զիջում։
Հիմա էլ վերադարձաք եւ ահա՛ ձեր սողացող մեթոդաբանության հանգույն, «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։ Դա այն ամենն է միգուցե, որ դուք մի կերպ խնդրեցիք, եւ նա ձեր սիրույն՝ բարեհաճեց։
Նոյեմբերի 9-ին ստորագրված զինադադար, գիտակից հրաժարականից աչքածակորեն հրաժարում, սեփական ժողովրդից թաքուն բանավոր պայմանավորվածություն եւ հավելյալ նահանջ, թշնամու կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման հանդուրժում, Հանրապետության միջպետական ճանապարհի ինքնակամ, միանձնյա հանձնում, Հայաստանում եւ Արցախում շարունակվող բռնազավթումների անտեսում։
Իսկ հիմա թարմացված հին ձեւակերպումով ուզում եք ջնջել ոչ թե Մինսկի խումբը կամ 30 տարվա դիվանագիտությունը՝ լավ թե վատ, այլ մի ողջ ազգի կյանքի իմաստ, ոգու էություն, պայքարի կենսագրություն՝ հազարավոր հերոսներով ու նահատակներով կերտված։ Նրանցից նորագույնը ձեր անմիջական պատասխանատվության տակ է, եւ մնալու է անջնջելի «մինչեւ վերջ»։
Դուք ջնջում եք հայոց արդի պատմությունը, ըստ երեւույթին՝ դիտմամբ, եւ ուզում եք այն սկսել ձեզնով ու ձեզնից։ Ձեզ չի հետաքրքրում ոչ առաջին Հանրապետությունը, ոչ էլ անգամ Հայկական ՍՍՀ-ը, որ ասենք՝ «նշաձող փնտրեք»։ Ուզում եք ամբողջովին նորը, ամբողջովին ձերը։
Ուզում եք հաղթել Հայրենիքի՞ն։
Չեք հաջողելու։ Նա հավերժ է։ Դուք սիրել եք, հետո էլ՝ ուխտդ դրժել։ Ներողություն հայցեք։ Ոչ թե կեղծավոր խոսքով, այլ իմաստալից արարքով։ Ոչ թե ուրիշի հետքերով եւ ձեւի համար ծունկի գալով, այլ ամբողջ հոգով խոնարհվելով՝ դուք գիտեք ինչի համար, քաղաքացու եւ Նրա առջեւ։
Պատմության ընձեռած ձեր բաժինը առաջնորդեցիք, գնաց։ Մնացյալը մաքուր մեղք է և՝ վախճան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ