ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արծվիկ Մինասյանը բացատրություն է տվել Հակակոռուպցիոն կոմիտեում.նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 05/23/2022 22:04 | ԼՐԱՀՈՍ
Երևանում իրականացվող խաղաղ ակցիաների ընթացքում ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ դեռևս հարուցված չէ, թեև դեպքից անցել է արդեն հինգ օր։ Հակակոռուպցիոն կոմիտեն ձգձգում է քրեական գործի հարուցումը՝ չնայած առկա ակնհայտ ապացույցներին՝ տեսագրությանը, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում ԱԺ պատգամավորի նկատմամբ։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում՝ մայիսի 18-ին։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բերետավորները՝ մոտ 10 հոգի, հարձակվում Ա. Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով նստեցնում ոստիկանական մեքենան, այնուհետեւ մոտենում է կոչումով ավելի բարձրը ու նրան հանում մեքենայից։ Քիչ անց ոստիկանների մեկ այլ խումբ կրկին փորձել է նրան բռնության գործադրմամբ նստեցնել ոստիկանական մեկ այլ միկրոավտոբուս ու կրկին կոչումով ավագը նրան ազատ է արձակել։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ ։
ՀՀ գլխավոր դատախազությունից նույն օրը «Փաստինֆո»-ին հայտնել են, որ հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ, սակայն առ այս պահը քրեական գործ չի հարուցվել։Արծվիկ Մինասյանը բացատրություն է տվել Հակակոռուպցիոն կոմիտեում. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն է տվել, մանրամասն ներկայացրել եղելությունը՝ մատնանշելով նաև կոնկրետ ոստիկանների։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ թե արդյո՞ք արդեն բացատրություն տվել են ոստիկանները՝ Մինասյանը տեղեկություն չունի։
Ի դեպ, քրեական դատավարության օրենսգիրքը նյութերի նախապատրաստման համար 10-օրյա ժամկետ է սահմանում, հետևաբար, առաջիկա օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն պետք է որոշում կայացնի՝ քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին, իսկ նկատի ունենալով, որ բռնությունը տեղի է ունեցել հրապարակային՝ տեսախցիկների առջև, գործը «ծածկադմփոց» անել չի հաջողվի, միայն պարզ չէ՝ ինչու քրեական գործն ավելի վաղ չի հարուցվել՝ հաշվի առնելով, որ առկա է օբյեկտիվ ապացույց՝ տեսագրություն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ