ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի՝ Արցախը հանձնելու չարաբաստիկ ծրագիրը կյանքի չի կոչվելու. Բրյուսելյան հանդիպմանը Արցախի պաշտոնական արձագանքը չի ուշանա. արցախցի խորհրդարանական 05/23/2022 16:10 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ բրյուսելյան երեկվա հանդիպման մասին, ապրիլի 8-ի շարունակությունն էր․ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Արցախի ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Երբ վերադառնալով ապրիլի 8-ի բրյուսելյան հանդիպումից՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում նշաձողի իջեցնում, նա ոչ թե ուղղակի ինֆորմացիա է տվել, այլ փաստել է, որ այդ հարցում ինքը տվել է իր համաձայնությունը՝ չունենալով այդ իրավունքը»,-մեզ հետ զրույցում ասաց արցախցի պատգամավորը՝ շեշտելով, որ Արցախը Նիկոլ Փաշինյանին տվել է միջազգային հարթակներում բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության հարցերի շուրջ բանակցելու մանդատ։
Գալստյանի արձանագրմամբ՝ հայկական կողմի պարտությունների շարանը նաև դիվանագիտական հարթակում լրջորեն վտանգում է արցախահայության անվտանգությունը։ Այդուհանդերձ, արցախցի խորհրդարանականը վստահ է, որ Փաշինյանի՝ Արցախը հանձնելու չարաբաստիկ ծրագիրը կյանքի չի կոչվելու։
«Անկախ նրանից, թե ինչ են հայտարարում Բրյուսելում, Արցախում ապրող հայությունը թույլ չի տալու ինչ-որ մեկին, ով բախտի բերմամբ հայտնվել է հայ ժողովրդի առաջնորդի դերում, նմանատիպ ազգակործան որոշումներ կայացնի և կյանքի կոչի։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ․ նա սեփական երկրում ոստիկանական զորքերի հետևում թաքնված, միջազգային հանրության դիմաց էլ կզած քաղաքական գործիչ է դարձել»,-ասաց Գալստյանը։
Բրյուսելյան հանդիպման՝ մասնավորապես Միշելի հայտարարության վերաբերյալ պաշտոնական արձագանք Արցախից առայժմ չի հնչել։ Գալստյանի համոզմամբ՝ այդ արձագանքը չի ուշանալու։
«Արցախի իշխանությունները՝ ի դեմս նախագահ Արայիկ Հարությունյանի, պետք է հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը։ Փաստորեն, ապրիլի 14-ի Արցախի Աժ հայտարարությունը չի սթափեցրել Նիկոլ Փաշինյանին, հետևաբար պետք է ամեն կերպ հետ պահել նրան ազգակործան այդ պլանից»,-շեշտեց պատգամավորը և հավելեց, որ եթե Փաշինյանը չի կարողանում պաշտպանել հայկական շահը, պետք է օր առաջ հրաժարական տա։ Ըստ նրա՝ նույն ճանապարհով պետք է գնան նաև Արցախի իշխանությունները, եթե անհապաղ չարձագանքեն արցախահայության անվտանգությունն ու Արցախի ինքնորոշման իրավունքը վտանգող հայտարարություններին։
Արցախի հիմնահարցը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկելու հերթական քայլը, ըստ Գալստյանի, վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անօգտակարության մասին ադրբեջանական կողմի պնդումներին Նիկոլ Փաշինյանն առնվազն չի հակադարձել։
«Երբ Ադրբեջանը հայտարարեց, որ Մինսկի խմբի ձևաչափը չի աշխատում, նա, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության էր եկել արդեն։ Եթե Մինսկի խմբի ձևաչափով Արցախի հարցը չի քննարկվում, կարելի է ենթադրել, որ երկու կողմն էլ՝ ադրբեջանականը՝ բարձրաձայն, հայկականը՝ լուռ, իրենց համաձայնությունը տվել են այդ հարցին։ Ի վերջո, եթե Նիկոլ Փաշինյանն իրոք ցանկանար, որ Մինսկի խմբից դուրս չբերվի արցախյան հիմնահարցը, ապա ուղղակի կհրաժարվեր այլ հարթակում այդ հարցը քննարկել ։ Հիմա նա պետք է շատ արագ որոշում կայացնի՝ իր աթոռն է կարևոր, թե՝ Արցախը։ Եթե նա կրկին ընտրեց իր աթոռը, ապա արցախահայությունը ոտքի է կանգնելու և, նա չի կարողանալու մարսել իր այդ որոշումը»,-վստահեցրեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ