ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այսպես չի մնալու». Փաշինյանի կողմից պետական դավաճանության համար քրգործ հարուցելու պահանջով բողոքի շրջանակներում զոհվածների ծնողները չներգրավվեցին որպես կողմ. Դատարանում մթնոլորտը լարվեց (տեսանյութ) 05/23/2022 19:09 | Դատական ռեպորտաժներ
Վերաքննիչ քրեական դատարանում իրավիճակը կրկին լարվեց։ Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են որպես կողմ ներգրավվել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննության շրջանակներում։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ բողոքի ըստ էության քննությանն անցնելը՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը բարձրաձայնեցին՝ զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներին սույն վարույթով ներգրավելու անհրաժեշտության մասին՝ կա՛մ որպես երրորդ անձ, կա՛մ որպես դատավարության մասնակից։
Հակոբ Մարտիրոսյանն ընդգծեց՝ պետական իրավասու մարմնի անգործության հետևանքով զոհված զինծառայողների ծնողները տուժողի իրավահաջորդ տևական ժամանակ չէին ճանաչվել, դատավարական կարգը խախտված է եղել, զոհված զինծառայողների 27 ծնող վերջերս է ճանաչվել որպես տուժողի իրավահաջորդ և առաջին ատյանի դատարանում նրանք հնարավորություն չեն ունեցել մասնակցելու քննությանը։
Դատախազն առարկեց՝ նշելով, որ չի հասկանում տրամաբանությունը՝ ինչու այս բողոքի շրջանակներում տուժողների իրավահաջորդները պետք է ներգրավվեն։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, հրաժարվեց զոհված ու գերեվարված զինծառայողների հարազատներին ներգրավել որպես կողմ՝ նշելով, թե սույն բողոքի շրջանակներում որպես շահագրգիռ կողմ կարող են հանդես գալ այն անձինք, որոնք հաղորդման կապակցությամբ գտնվում են քրեադատավարական իրավահարաբերության մեջ։ Իսկ տվյալ պարագայում, ըստ դատարանի, կողմեր են հանդիսանում մի կողմից հաղորդում ներկայացնող անձը, մյուս կողմից՝ քրեական հետապնդման մարմինները, որոնք այս գործով ներգրավված են և շահագրգիռ անձանց ներգրավման համար դատարանը հիմքեր չի տեսնում։
Դատական նիստերի դահլիճում գտնվող ծնողները վրդովվեցին, հայտարարեցին՝ այսպես չի մնալու, իսկ այն բանից հետո, երբ նախագահող դատավորը նկատողություն տվեց՝ հորդորելով լռություն պահպանել։
«Եթե այսօր մեզ չհարգելով մեզ ձայնից կտրում եք՝ ես էլ Ձեզ ինչ ասեմ, պարոն դատավոր»,- հայտարարեց Արսեն Ղուկասյանը, ինչից հետո դատարանում կրկին իրարանցում սկսվեց։
Նշենք, որ խոսքը նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի՝ դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ