ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Շառլ Միշելի խոսքը սխալ են թարգմանել, նա խոսել է ֆրանսերեն և չի ասել էթնիկ, այլ ասել է ազգային». Տիգրան Խզմալյան 05/23/2022 21:12 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպական կուսակցության վարչության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքը սխալ է թարգմանվել ու արհեստական խնդիրներ ստեղծել։
Նկատենք՝ խոսքը գնում է մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարությանը, որի ընթացքում Միշելը բառ անգամ չէր ասել Արցախի կարգավիճակի մասին, փոխարենը պարզ հասկացրել, որ Ղարաբաղի ինքնորոշման մասին խոսք անգամ չի կարող լինել։ «Շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ԵՄ պաշտոնյայի խոսքերը թարգմանաբար ներկայացրել է Հայաստանի պետական լրատվական գործակալությունը՝ Արմենպրեսը։
«Փաստինֆո»-ն զրուցել է Հայաստանի Եվրոպական կուսակցության վարչության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ, որը հանդիպել էր Փաշինյանի հետ՝ նախքան վերջինիս Բրյուսել մեկնելը՝ պարզելու նրա մոտեցումները ԵՄ պաշտոնյայի հայտարարության վերաբերյալ, թե որքանով է ընդունելի Արցախը Ադրբեջանին հանձնելը։ Տ. Խզմալյանը փաստացի ձեռնպահ մնաց ազգային հարցի վերաբերյալ կարծիք հայտնելուց՝ նշելով, թե եղել է սխալ թարգմանություն։
Մասնավորապես նա պնդել է, թե Շառլ Միշելի կողմից այսօր արված հայտարարությանը ծանոթացել է ֆրանսերենով։ «Երբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, մայիսի 22-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած եռակողմ հանդիպման արդյունքների ամփոփմամբ, նա չի օգտագործել էթնիկ եզրույթը։ Նրա ֆրանսերեն ելույթն, ուղղակի, սխալ են թարգմանել։ Երբ Շառլ Միշել ֆրանսերեն ասված խոսքը թարգմանում են էթնիկ, սա, հենց իրենից ներկայացնում է ազգի ինքնորոշման իրավունքը։ «Nation» տերմինը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է պետություն, իսկ էթնիկ, նշանակում է ազգ։ Հետևաբար, նա ասել է ազգ, պարզապես ֆրանսերենից սա կարելի է թարգման և՛ էթնիկ, և՛ ազգային։ Ահա այստեղ՝ մեզ մոտ, թյուրիմացաբար, թարգմանել են էթնիկ և արհեստական խնդիրներ ստեղծել»,- ասել է Տիգրան Խզմալյանը։
Ինչպես արդեն նշեցինք՝ շուրջ 5 ժամ տեւած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարել է, թե «Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ամբողջ փաթեթը: Մենք հասանք հետևյալ արդյունքների՝ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանի սահմանազատմանը և կայուն իրավիճակ ապահովելուն: Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության (the ethnic Armenian population in Karabakh)իրավունքներին և անվտանգությանը»։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից արված վերոհիշյալ պաշտոնական հայտարարության սկզբնաղբյուրը հանդիսանում է նույն կառույցի պաշտոնական կայք էջը, որտեղ վերջինսի հայտարարությունը հրապարակված է անգլերենով։ Փաստ է, սակայն, որ պատասխանելով «Փաստինֆո» -ի հարցերին, Խզմալյանը, խիստ ինքնավստահ տոնայնությամբ, մեջբերում էր Շառլ Միշելի ֆրանսերեն ինչ-որ տեքստ և բերում կոնկրետ բառային օրինակներ՝ ֆրանսերենից սեփական նախաձեռնությամբ թարգմանելով դրանք հայերեն։
Ի դեպ, Տիգրան Խզմալյանի հետ զրույցից անմիջապես հետո, հոդվածագիրը մեկ անգամ ևս, ամենայն խորազննությամբ, թերթեց Եվրոպական խորհրդի պաշտոնական կայք էջը, որտեղ զետեղված է վերոհիշյալ հայտարարությունը, համոզվելու համար, որ այն, իրապես, անգլերեն լեզվով է, իսկ ամենազարմանալին, թերևս, այն բացահայտումն էր, որ տեքստի խնդրահարույց հատվածում, որտեղ հայտարարության հեղինակը խոսում է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ապահովման» մասին, առհասարակ չի օգտագործել ֆրանսերեն «nation»/«ազգ» եզրույթը, որի մասին այդքան վստահաբար բարձրաձայնում էր Տիգրան Խզմալյանը և տերմինաբանական թարգմանություններ և պարզաբանումներ կատարում հարցազրույցի ընթացքում։ Փոխարենը, Եվրոպական խորհրդի նախագահը գրում է.«The leaders agreed to advance discussions on the future peace treaty governing inter-state relations between Armenia and Azerbaijan. Teams led by the Foreign Ministers will take forward this process in the coming weeks. In addition to this track, I also stressed to both leaders that it was necessary that the rights and security of the ethnic Armenian population in Karabakh be addressed/ Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»։
Հետգրություն. Արդարության դեմ չմեղանչելու համար տեղեկացնենք նաև, որ սույն զրույցի ընթացքում, պարոն Խզմալյանն անդրադարձել է նաև հայ -ադրբեջանական խնդրով պայմանավորված արտաքին օրակարգին առնչվող, ինչպես նաև՝ ներքաղաքական այլ հարցերի ևս, ու թեեւ վերջինսի տիրապետության տակ գտնվող տեղեկատվության վստահելիությունը, այդուամենայնիվ դրանց կանդրադառնանք հաջորդիվ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ