Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Փաշինյանը համարում է, որ գրեթե լուծել է Արցախի հարցը՝ ազատվելով այդ «բեռից», մնում է հանել ռուսական ռազմաբազան․ Շավարշ Քոչարյան․ 168.am 05/22/2022   13:49  |  ԼՐԱՀՈՍ

Ուշագրավ է Փաշինյանի՝ Արցախի մասին երբևէ արած իրարամերժ հայտարարությունների համադրումը։ Նախ ասում էր, թե ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, քանի որ Արցախն ունի ընտրված, լեգիտիմ իշխանություն, իսկ դա ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրավունքով դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությունը ճանաչելը։ Ապա հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է, և վերջ, ինչը նշանակում է՝ ընդունել, որ Արցախն ու Հայաստանը մեկ պետություն են, նրանք միավորված են։ Ի վերջո, Փաշինյանը պնդում էր, թե խնդրի կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, դա նշանակում է՝ ջնջել ինքնորոշումն ու միացումը։ Դա էլ բավական չէ, միջնորդներից պարզաբանումներ էր ակնկալում, թե ի՞նչ են հասկանում տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների ներքո։ Դրա համար ընդամենը պետք է կարդալ ՄԱԿ-ի կանոնադրությունը կամ այլ միջազգային փաստաթղթեր։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանը։

«Դու ի՞նչ է, գնում ես սովորելո՞ւ, որ քեզ բացատրե՞ն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին։ Նման իրարամերժ հայտարարություններով Փաշինյանը տապալեց բանակցային գործընթացը։ Մենք պետք է խորքային կերպով ուսումնասիրենք արտաքին քաղաքականության վեկտորը։ Անկախացած Հայաստանի առջև կար երկու ուղղություն։ Առաջինը բացահայտ ռուսամետն էր, որի արտահայտությունը, օրինակ, Ռուսաստան-Բելառուս միութենական պայմանագրին միանալն էր։ Ժամանակին Հայաստանում կային դրա կողմնակիցներ, նույնիսկ ստորագրահավաք արեցին, բայց Հայաստանը չգնաց այդ ճանապարհով։ Մյուս ուղղությունն արևմտամետն էր, որի համար սկզբնական փուլում կար երկու նախադրյալ։ Առաջինն այն էր, որ Ռուսաստանն ինքը ձգտում էր դեպի Եվրոպա, անգամ չէր բացառում ՆԱՏՕ-ին անդամակցությունը, և ապա՝ Թուրքիան բացահայտ ձգտում էր դեպի եվրաինտեգրում, բարեփոխումներ էր անում, ուզում էր դառնալ ԵՄ անդամ։ Այն ժամանակ դա կարող էր հիմնավորված համարվել, բայց ոչ հիմա»,- ասաց քաղաքական գործիչը։

 
«Ի՞նչ է ենթադրում արևմտամետ ուղղությունը։ Արևմուտքից, ՆԱՏՕ-ից մշտապես հստակորեն ասել են, որ մեզ չեն կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել, և այդ տեսանկյունից ըմբռնումով էին մոտենում մեր և ՌԴ-ի միջև ռազմական համագործակցությանը։ Պատահական չէ, որ Թուրքիայի հետ մեր սահմանին կանգնած են ռուս սահմանապահները, այնտեղ ՌԴ դրոշն է, կա ռուսական ռազմաբազա։ Ակնհայտ էր, որ անվտանգության հարցում Հայաստանում Արևմուտքից որևէ սպասելիք չի կարող լինել։

Դա հիմա առավել ևս ակնհայտ է, երբ վերհիշում ենք Վրաստանի դեպքերը, դա այսօր երևում է նաև Ուկրաինայում։ Արևմտամետ ուղղությունն այդ տեսակետից լուրջ խնդիր է պարունակում, հատկապես որ, մեր տարածաշրջանում Արևմուտքը ներկայացված է դեռևս ՆԱՏՕ-ի անդամ մնացած Թուրքիայով, և միայն Թուրքիայով։ Վրաստանում, որն ակնհայտորեն ձգտում է դեպի ՆԱՏՕ և ԵՄ, որևէ լուրջ արևմտյան ընկերություն, կազմակերպություն, ձեռնարկություն չկա, բոլորը թուրքական են։ Նույնիսկ Վրաստանում Արևմուտքն իր ընկալմամբ Թուրքիան է։ Երբ ՌԴ-ԵՄ հարաբերությունները սառեցին, Պրիմակովը սկսեց բազմավեկտոր աշխարհի գիծը, որտեղ Մոսկվան ուներ իր դերակատարումը՝ Արևմուտքին հակադրվելը, և դեպի Արևմուտք գնալը դարձավ բեռից ազատում»,- նշեց Քոչարյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ նախկին խորհրդային հանրապետությունների համար այդ բեռը հակամարտություններն են, օրինակ՝ Վրաստանի համար դեպի Արևմուտք գնալու գինն Աբխազիայից և Օսիայից ազատվելն է․ «Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը՝ պատերազմ, պարտություն, որի արդյունքում ժողովուրդն այլևս չի պահանջում այն հետ բերել և դուրս գալ Ռուսաստանի դեմ, դրանով հարցը փակվում է։ Երբ Սահակաշվիլին նախաձեռնում էր Ցխինվալի ռմբակոծումը, գնում էր գիտակցված սադրանքի, նա միամիտ չէր, որ մտածեր՝ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը կռվելու են ՌԴ-ի դեմ, բայց ռազմական մարտահրավեր էր նետում հենց Ռուսաստանին, արդյունքը տեսանք՝ բեռից ազատվեց։ Նույն վիճակն էր 2014-ին Ուկրաինայում՝ ի դեմս Ղրիմի։ 2018-ին Հայաստանում ի հայտ եկած իշխանությունը ևս արևմտամետ կուրսի կողմնակից էր և որոշեց ազատվել հակամարտությունից»:

«Փաշինյանի իշխանությունը հրահրեց պատերազմ՝ նախապես իմանալով, որ պարտվելու է՝ ազատվելու Արցախի բեռից։ Մնում է երկրորդ հանգամանքը՝ ռուսական ռազմաբազան։ Վրաստանը նախ ազատվեց ռազմաբազայից, հետո գնաց պատերազմի։ Այս իշխանությունը համարում է, որ գրեթե լուծել է Արցախի խնդիրը, առջևում ռազմաբազայի հարցն է։ Միգուցե կան մարդիկ, որոնք համարում են, որ ռուսական ռազմաբազան պետք է հանվի, բայց Հայաստանի համար դա կործանարար է։ Աբխազիայում աբխազներ են բնակվում, Օսիայում՝ օսեր, իսկ Արցախը մեր պատմական հողն է, այնտեղ հայեր են ապրում, և մենք չենք կարող համեմատվել։ Ի վերջո՝ այս ամենի արդյունքը Հայաստանում Թուրքիայի հայտնվելն ու նրա գերիշխանությունն է»,- ամփոփեց Շավարշ Քոչարյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:39 22/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱյս իշխանությունները եկան լոզունգներով, իբր, թե նախկին թալանը կանխելու, բայց իրենք դարձան թալանչի ու միլիոնատերեր. Սերոբ Գասպարյան ( տեսանյութ)
22:09 20/05/2022  |  ԼՐԱՀՈՍՓչվում է հերթական փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են․ Ամրամ Մակինյան
22:45 18/05/2022  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունը ցունգցվանգային իրավիճակում է, փորձում են ուժային մեթոդներով կասեցնել զանգվածային միջոցառումների ընդլայնման ակնհայտ տենդենցը. փորձագետ
16:17 15/05/2022  |  ԼՐԱՀՈՍԵս ուղղակի ցանկանում եմ պատմել քաղբանտարկյալներից մի քանիսի մասին. Վարդանյան
14:53 15/05/2022  |  ԼՐԱՀՈՍՍորոսական իշխանությունը ամեն ինչ անելու է հայրենիքի համար կյանքը վտանգելու ունակ տղերքի դեմ. Վարոսյան
13:13 15/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱռաջին անգամ համաձայն եմ Բայրամովի հետ, ով թերթելով հայկական կողմի ներկայացված առաջին «առաջարկը»՝ ասաց՝ «իսկ որտե՞ղ է առաջարկը». Զոհրաբյան
19:51 13/05/2022  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական իշխանությունները ոչնչի առջև չեն խորշում՝ անչափահաս աղջիկ ունեցող միայնակ մորը ձերբակալելուց սկսած. Ռուբեն Մելիքյան
17:59 08/05/2022  |  ԼՐԱՀՈՍՏզի պես իշխանությունից կառչածների համար՝ բանակը որպես պատժիչ գործիք օգտագործելու ցանկությունն իրենց դեմքն ավելորդ անգամ ցուցադրելու անհաջող փորձ է. Դավիթ Ջամալյան
22:52 05/05/2022  |  ՎերլուծություններԻններորդը՝ դժոխքի վերջին պարունակ
11:47 01/05/2022  |  ԼՐԱՀՈՍԻշխանական շրջանակներից ասեկոսներ են տարածվում, թե այսօրվա հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է բախումներ. սա բացարձակ սուտ է. Արթուր Վանեցյան

Արխիվ

[]