ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի կոչով դատարանները շրջափակելու դեպքից երեք տարի անց դեռևս քրեական գործ չի հարուցվել՝ դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ ոտնձգության դեպքի առթիվ՝ չնայած դատարանի որոշմանը 05/21/2022 17:37 | ԼՐԱՀՈՍ
Ուղիղ երեք տարի առաջ գործող իշխանությունները բացահայտ դիմեցին դատարանների նկատմամբ աննախադեպ ճնշման։ Գործադիրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով գործադիր ու օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները շրջափակեցին դատարանների շենքերը՝ բողոքելով, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, «հանդգնել» էր քաղաքական իշխանության քիմքին ոչ հարիր որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի գործով, այն է՝ փոխել երկրորդ նախագահի խափանման միջոցը։
2019թ մայիսի 20-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գործադիր իշխանության ղեկավարի ակտիվ մասնակցությամբ պարալիզացվեց դատարանների աշխատանքը՝ թույլ չտալով դատավորներին մուտք գործել դատարանի շենք ու իրականացնել իրենց սահմանադրական գործառույթը։
Դեպքի օրը՝ 2019թ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը փորձել էր մուտք գործել դատարանի շենք, սակայն Նիկոլ Փաշինյանի հորդորով դատարանի դիմաց հավաքված անձինք թույլ չեն տվել, քաշքշել են՝ արդյունքում դատավորը վայր է ընկել։ Փաստաբան Հրանտ Անանյանը կատարվածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն ՀՔԾ-ն տվյալ օրվա վերաբերյալ բոլոր ահազանգերը միացրել է մեկ վարույթում ու մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Այս որոշումը փաստաբան Անանյանը բողոքարկել էր դատախազություն, սակայն դատախազությունը ևս մերժել էր բողոքը, ինչից հետո փաստաբանը դիմել է դատարան։
Արդյունքում, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, դեռևս մեկ տարի առաջ բավարարել է փաստաբանի բողոքը՝ վերացնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախաքննական մարմնի որոշումը, սակայն քրեական գործն առ այս պահը հարուցված չէ։ Փաստաբան Հրանտ Անանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատական ակտը ստացել է և առ այս պահը տեղեկություն չունի՝ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև՝ դատախազության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու վերաբերյալ։ Չի ստացվել ո՛չ բողոք, ոչ էլ՝ քրեական գործի հարուցման որոշման պատճեն, հետևաբար, չի բացառվում, որ դատական ակտը մնացել է անկատար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ