ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանների կողմից Ժորա պապիկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում. մարմնական վնասվածքներն արձանագրվել են ինչպես ՁՊՎ-ում, այնպես էլ՝ դատաբժշկի կողմից . փաստաբան 05/20/2022 20:46 | ԼՐԱՀՈՍ
Խաղաղ ավտոերթին հեծանիվով մասնակցած, երեք պատերազմի մասնակից Գիորգի Արիստակեսյանին՝ Ժորա պապիկին, առաջադրված մեղադրանքն անհիմն է, մտացածին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միքայել Շխիմյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանում իրականացված խաղաղ ակցիաների՝ ավտոերթերի, ընթացքում մայիսի 16-ին ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել նաև տարեց 65-ամյա տղամարդու՝ Գիորգի Արիստակեսյանին, որը երեք պատերազմների մասնակից է, իսկ ավտոերթին մասնակցում էր հեծանիվով։ Ընդ որում, տարածված տեսանյութերից երևում է, թե ինչպես են ոստիկանները տարեց տղամարդու նկատմամբ ուժ կիրառում, պառկեցնում ասֆալտին։ Արիստակեսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրության և ծանր վիրավորանքի հատկանիշներով։
Նույն օրը Արիստակեսյանն ազատ է արձակվել ՁՊՎ-ից։
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Գիորգի Արիստակեսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն գործադրելու հատկանիշներով։ Փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Արիստակեսյանը համաձայն չէ մեղադրանքին, առաջադրված մեղադրանքը, փաստաբանի գնահատմամբ, անհիմն և մտացածին է, ավելին՝ առկա տեսանյութերը հակառակի մասին են վկայում։ Մասնավորապես, երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները կանգնեցրել հեծանիվով երթին մասնակցող Արիստակեսյանին, վերցրել հեծանիվը, ապա, քաշքշելով, բռնի ուժով նստեցրել ոստիկանական արագընթաց մեքենան, հետո, երբ ոտքերը դեռևս ավտոմեքենայում էին, գլուխը գետնին են դնում և պարանոցը սեղմում, իսկ ոտքի կանգնելուց հետո՝ հարվածներ հասցնում, տեղափոխում ոստիկանական բաժանմունք։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արիստակեսյանին ոստիկանական բաժանմունքում «դիմավորել» է նրա նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը և կրկին քաշքշել։
Արիստակեսյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն այժմ Հակակոռուպցիոն կոմիտեում է, նյութեր են նախապատրաստվում։ Արիստակեսյանի մարմնական վնասվածքներն արձանագրվել են ինչպես ՁՊՎ-ում, այնպես էլ՝ դատաբժշկի կողմից։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Արիստակեսյանի և ոստիկանության ծառայողի մասնակցությամբ առերես հարցաքննություն է տեղի ունեցել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ