Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ ոստիկանապետին 05/20/2022   20:58  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Խ.-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի և լինելով ՌԴ-ում քննվող քրեական գործով հետախուզման մեջ, Վրաստանում աշխատանք փնտրելու, այնտեղից Գերմանիայի Դաշնություն մեկնելու նպատակով, օգտվելով քրոջը՝ 2013թ.-ից ՌԴ-ում մշտապես բնակվող, ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող Դ. Շ.-ին արտաքնապես նման լինելու հանգամանքից, 2021թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունքում հանդես է եկել վերջինիս տվյալներով և ներկայացրել իրականությանը չհամապատասխանող՝  Դ. Շ.-ի անձնագրի կորստյան մասին դիմում: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը՞

Դ. Շ.-ի փոխարեն նա նաև ներկայացրել է իր լուսանկարները՝ խնդրելով հաշվառել իր ընկերուհու՝ Լ. Ամարովային պատկանող՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի համապատասխան հասցեում՝ որպես իր փաստացի բնակության վայր:

Այնուհետև, անձի փաստացի բնակության վայրը ստուգելու նպատակով 2021թ. նոյեմբերի 10-ին վերոհիշյալ հասցե այցելած համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին Ն. Խ.-ն դարձյալ ներկայացել է որպես Դ.Շ. և ստորագրել վերջինիս տվյալներով կազմված համապատասխան արձանագրությունում։ Դրանից հետո, ոստիկանության ծառայողը կազմված արձանագրության հիման վրա նախապատրաստել և ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունք է ներկայացրել գրություն, որով հաստատվել է նշված հասցեն որպես Դ. Շ.-ի փաստացի բնակության վայր հանդիսանալու հանգամանքը։

Վերոհիշյալ գործողությունների արդյունքում 2021թ. դեկտեմբերի 1-ին Ն. Խ.-ն ստացել է իր լուսանկարով և ստորագրությամբ, սակայն Դ.Շ.-ի անձնական տվյալներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր, որը ավելի ուշ «Բագրատաշեն» սահմանային անցակետի աշխատակիցներին ներկայացնելով փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը: Սակայն անցակետի աշխատակցի ստուգման արդյունքում անձնագրի կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է և արգելվել է նրա ելքը ՀՀ-ից։

Ն. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով /3 դրվագ/ և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, և 2022թ. ապրիլի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 
Քրեական գործով հիմնավորվել է, որ Ն. Խ.-ն նախապես պարզել է, թե ոստիկանության որ տեսուչն է սպասարկում Նորամարգ համայնքը, զանգահարել է վերջինիս և, հանդիպելով նրան, հայտնել Նորամարգ համայնքի համապատասխան տանը հաշվառվելու իր ցանկությունը: Դրանից հետո տեսուչն այցելել է հիշյալ հասցե և կազմել արձանագրություն այն մասին, որ Ն.Խ.-ն բնակվում է այդ տանը:

Արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բացի շահագրգիռ անձի կողմից հայտնած բանավոր տվյալներից, այն չի պարունակել անձի հայտնած տեղեկությունները հաստատող որևէ օբյեկտիվ փաստական տվյալ:

Համայնքային տեսուչը Նորամարգ համայնքի նշված տանը Ն. Խ.-ի փաստացի բնակվելու հանգամանքն ստուգելիս բավարարվել է բացառապես վերջինիս հայտարարությունով և որևէ այլ միջոց չի ձեռնարկել, ինչպես, օրինակ, սեփականատիրոջից իր տանը բնակվելու վերաբերյալ համաձայնություն ստանալը, հարևաններից ճշտող հարցումներ կատարելը, «ՍԷԿՏ» համակարգում ստուգում իրականացնելը և այլն: Այսինքն բավարար գործիքակազմ չկիրառելը և ձևական միջոցառումները նպաստել են հետագայում կեղծ անձնագրի պատրաստմանը և այն օգտագործելով պետական սահմանն ապօրինի հատելու փորձի կատարմանը:


Նշվածը եզակի դեպք չէ: Մասնավորապես, ԱԱԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով հիմնավորվել է, որ անձը ՀՀ ՊՆ Արաբկիրի զինվորական կոմիսարիատում ներկայանալով դասընկերոջ տվյալներով, 2014թ. հուլիսին ձեռք է բերել վերջինիս ՀՀ զինված ուժերում ծառայած լինելու վերաբերյալ տեղեկանք, ապա անձնագիր ստանալու համար նրա անունից դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Դրանց հիման վրա Մ. Ա.-ն անձնագրավորվել է, ստացել  իր լուսանկարով, սակայն Գ. Վ.-ի կենսորոշիչ տվյալներով լրացված ակնհայտ կեղծ նույնականացման քարտ, ստացել ՀՀ ԶՈՒ-ում ծառայած լինելու վերաբերյալ տեղեկանք, ապա նաև իր լուսանկարով, սակայն Գ. Վ.-ի կոնսորոշիչ տվյալներով լրացված ակնհայտ կեղծ կենսաչափական անձնագիրը, որով նա 2014-2016թթ. 7 անգամ հատել է ՀՀ պետական սահմանը: 2022թ. մարտի 3-ին այս քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:


Քրեական գործերի նյութերի վերլուծությունը վկայում է, որ անձնագիր ձեռք բերելու կամ որևէ հիմքով այն փոխանակելու պարագայում անձի նույնացման, հայտնած տվյալների իսկությունը ստուգելու չափորոշիչները լիարժեք կարգավորված չեն համապատասխան իրավական ակտերով: Այդ պատճառով շահագրգիռ անձանց հայտնած տվյալների ստուգումը շատ դեպքերում կրում է ձևական բնույթ՝ նպաստող պայման դառնալով հանցավոր գործունեության  համար:


Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը միջնոդրագիր է հղել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ անձնագիր ձեռք բերելու կամ որևէ հիմքով այն փոխանակելու պարագայում տվյալ անձի նույնացումն ապահովող արդյունավետ չափանիշներ և անհրաժեշտ գործիքակազմ սահմանելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններում նմանատիպ դրսևորումները հետագայում բացառելու նպատակով:

 

 
 
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:11 26/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Իմ նախկին աշխատողներն ինձ էլ են բերման ենթարկել, իմ նկատմամբ էլ է ուժ կիրառվել, հասկանում եմ, որ սա արվում է կոնկրետ մեկ մարդու՝ վարչապետի ցուցումով». նախկին փոխոստիկանապետ
10:20 16/02/2022  |  ՄամուլՈստիկանապե՞տ, թե՞ բդեշխ. «Հրապարակ»
21:09 10/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան
20:08 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի ոստիկանապետը ծեծել է Սուրիկ Խաչատրյանի տան տարեց պահակին՝ հենց ոստիկանության շենքում. հարուցվել է քրեական գործ
20:58 03/06/2021  |  ԼՐԱՀՈՍՍանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների հանդիպումը
23:50 25/05/2021  |  ՎերլուծություններՍատանայի փաստաբանները-2
19:43 24/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը 2020-ին պարգևատրվել է 6 մլն 800 հզր դրամով. հայտարարագիր
21:26 06/05/2021  |  ՄեկնաբանությունԳլխավոր դատախազին հուշեք Վենետիկի Հանձնաժողովի և ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել․ Արամ Վարդևանյան
22:07 04/05/2021  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության քրեականի նոր պետը գաղտնի շտաբ է ստեղծել՝ Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու համար. news.am
22:05 29/03/2021Սիսիանի ոստիկանապետին ազատել են աշխատանքից՝ թմրանյութ օգտագործելու համար. Mediaport

Արխիվ

[]