ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կընդլայնվի պաշտոնատար անձ հասկացությունը. Գալյանը ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի փոփոխությունը 05/19/2022 14:39 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Գալյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը գլխավորապես պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի եւ գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ:
«Պետք է նշեմ, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները, անշուշտ, կնպաստեն ոչ վաղ անցյալում մեր պետությունում ներդրված այս կարևորագույն ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացմանը»,- հավելեց Գալյանը։
Նախագծով առաջարկվում է օրենքի իմաստով «պաշտոնատար անձ» հասկացությունը ընդլայնել և դրանում, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, ներառել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց։
Առաջարկվում է նաև վարույթ իրականացնող մարմնի համար նախատեսել լիազորություն, որպեսզի իրավասու մարմինը հնարավորություն ունենա փոքրաթիվ դեպքերում սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրության վարույթ որոշակի խումբ անձանց նկատմամբ։
«Խոսքը կրկին պաշտոնատար անձանց մասին է, և «պաշտոնատար անձ» ասելով օրենքի իմաստով պետք է հասկանալ միայն «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց»,- հստակեցրեց Գալյանը:
Հաշվի առնելով այն, որ նախատեսվող լիազորությունները կարող են պահանջել լրացուցիչ ռեսուրսների ներգրավում, ինչպես նաև կարող են ժամանակատար դարձնել ուսումնասիրությունների իրականացումը, առաջարկվում է հիմքում ունենալով Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը, ուսումնասիրության ժամկետ նախատեսել 3 տարի՝ 2 տարվա փոխարեն, և այս փոփոխությունը տարածվի սկսված և չավարտված ուսումնասիրությունների վրա։
«Որոշակի ուսումնասիրություններ իրենց բովանդակությամբ բավականին բարդ են, բազմադրվագ, պարունակում են, օրինակ՝ 40-50 անուն անշարժ գույք, 10-20 իրավաբանական անձինք, փոխկապակցված բազմաթիվ անձինք, և այդ իսկ պատճառով կարծում ենք, որ ավելի ողջամիտ է ուսումնասիրության ժամկետը նախատեսել 2-ի փոխարեն 3 տարի։ Իհարկե, ասվածը չի նշանակում, որ բոլոր առկա ուսումնասիրություններով այդ ժամկետը մեխանիկորեն դառնալու է 3 տարի։ Ոչ, մենք ուսումնասիրությունները շարունակելու ենք և ավարտելու ենք, շատ ուսումնասիրություններ՝ մոտ ապագայում»,- շեշտեց Գալյանը։
Առաջարկվում է նաև մեկ բովանդակային փոփոխություն ևս կատարել, ըստ որի վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն պետք է ընձեռվի որևէ գույքի շուկայական արժեքի չափով գումար պահանջելու փոխարեն պահանջել ձեռք բերման արժեքի չափով գումար։
«Խոսքը ոչ բոլոր դեպքերի մասին է, այլ միայն այն դեպքերի, երբ այդ շուկայական արժեքի պարզումը կլինի անհնար։ Անհնարինության հանգամանքը վարույթ իրականացնող մարմինն ինքը չի կարող որոշել, այլ այդ մասին պետք է փաստի պատշաճ գիտելիքներ ունեցող փորձագետը։ Նախատեսվում է նաև, որ գույքի՝ արտասահմանում գտնվելու հանգամանքի պատճառով, երբ իրավասու մարմինը զրկված կլինի շուկայական արժեքը պարզելու հնարավորությունից, կարողանա պահանջել անձից ոչ թե այդ գույքի կամ դրա շուկայական արժեքը, այլ ձեռքբերման արժեքը, այսինքն՝ պայմանագրային արժեքը, եթե այդպիսին հայտնի է։ Իհարկե, առաջարկվող փոփոխությունը կողմին չի զրկում համապատասխան գույքի շուկայական արժեքը ներկայացնելու իրավունքից»,- հստակեցրեց Գալյանը։
Նախագծով առաջարկվում է նաև տեխնիկական փոփոխություններ իրականացնել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից