ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետաքրքիր տեսանյութ կհրապարակվի, եթե Արթուր Գալեյանը կալանավորվի. փաստաբանը խոստացավ (տեսանյութ) 05/19/2022 17:26 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննությունը։ Միևնույն ժամանակ դատարանը քննում է Գալեյանի ձերբակալման իրավաչափության հարցը։
Հատկանշական է, որ Գալեյանին ձերբակալելու որոշումը կայացվել է այն պայմաններում, երբ վերջինս ինքնակամ էր ներկայացել ԶՔԳՎ։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ մեղադրանքի շուրջ Արթուր Գալեյանը դիրքորոշում չի հայտնել, քանի որ մեղադրանքը պարզ չէ, քննիչն էլ՝ չի պարզաբանել։ Անդրադառնալով Գարիկ Գալեյանի առողջական վիճակին՝ փաստաբանը տեղեկացրեց, Գալիկյանը դեռևս հիվանդանոցում է, վիճակը ծանր է, փորձել են հարցաքննել, բայց ի վիճակի չի եղել։
Հիշեցնենք, որ երեկ ՔԿ ԶՔԳՎ-ում քննվող քրեական գործով ձերբակալվել են Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, և վերջինիս եղբայրը՝ Արթուր Գալեյանը։ Գալեյաններին մեղադրանք է առաջադրվել 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Ի սկզբանե, նախաքննական մարմինը որոշել էր Գարիկ Գալեյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել, սակայն հանրային ընդվզումից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Գարիկ Գալեյանին ազատ արձակելու պահանջ էին ներկայացրել զոհված զինծառայողների հարազատները, նրանք հավաքվել էին ԶՔԳՎ շենքի մոտ։ Ընդ որում՝ Գարիկ Գալեյանը տեղափոխվել էր հիվանդանոց՝ սրտի խնդիրների պատճառով, նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ընդդիմադիր պատգամավորներ։ Արդյունքում՝ երեկոյան հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Փոխարենը ձերբակալվել է Գ. Գալեյանի եղբայրը, որը անձամբ էր գնացել քննչական ու ժամը 15-ից մինչեւ 20-ը գտնվել է զինվորական քննչական գլխավոր վարչության բակում՝ իմանալով հանդերձ, որ կա իրեն ձերբակալելու որոշում։
Նկատենք, որ երեկ զոհված զինծառայողների հարազատները շրջապատել էին ԶՔԳՎ շենքը՝ պահանջելով ազատ արձակել Արթուր Գալեյանին ու ժամեր շարունակ վերջինիս չէին կարողացել տեղափոխել ՁՊՎ։ Լարված վիճակը հանգուցալուծվել է պատգամավորների միջամտության արդյունքում։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ուշ ժամի կրկին հանդիպել է ԶՔԳՎ-ում գտնվող Ա. Գալեյանին, որն այնուհետեւ Վանեցյանի ուղեկցությամբ դուրս է եկել շենքի բակ ու խնդրել զոհված զինծառայողների հարազատներին ապաշրջափակել շենքը, գնալ տուն ու այսօր գալ դատարանի մոտ։ Ա. Վանեցյանն էլ խոստացել էր, որ մենակ չեն թողնելու՝ երաշխավորելով իրենց աջակցությունը։
Այսօր դատարանում արդեն սկսվել է թե ձերբակալության դեմ բողոքի, թե նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Ծնողները, փաստաբաններն ու հասարակության տարբեր շերտերը համոզված են, որ քրեական գործը շինծու է։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանն այսօր դատարանի բակում հայտարարել է, որ Ա.Գալեյանին արգելանքի տակ պահելու որեւէ հիմք չկա, իսկ, եթե, այդուհանդերձ, նրան կալանավորելու որոշում կայացվի, ապա խոստացավ նիստից անմիջապես հետո տեսանյութ հրապարակել, որից պարզ կլինի, թե ինչ է մեղսագրվում նահատակված հերոսի հորեղբորը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ