ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը ցունգցվանգային իրավիճակում է, փորձում են ուժային մեթոդներով կասեցնել զանգվածային միջոցառումների ընդլայնման ակնհայտ տենդենցը. փորձագետ 05/18/2022 22:45 | ԼՐԱՀՈՍ
Իշխանություններն ընդդիմության շարժման մեկնարկին հույսը դրել էին, որ շարժումն ինքն իրեն կմարի և, կարծում եմ, սկզբնական փուլում թերագնահատել են «Դիմադրության» շարժման հնարավորությունները, ռեսուրսները, փորձում էին չտեսնելու տալով և արհամարհելով սպասել՝ համոզված լինելով, որ շատ արագ եղած ռեսուրսը սպառվելու է։ Բավականին անսպասելի ընդդիմության ռեսուրսը ոչ միայն կայունացավ, այլ, թեկուզ ոչ մեծ տեմպերով, ավելանալու տենդենց է արձանագրում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ գնահատելով վերջին շրջանում ոստիկանական գործողությունների ակնհայտ ավելի կոշտացումը:
Նրա արձանագրմամբ՝ իշխանությունների մոտ որոշակի շփոթություն է նկատվում, կան որոշակի տարաձայնություններ՝ ինչպես պետք է արձագանքել ընդդիմության զանգվածային միջոցառումներին: Այս պայմաններում իշխանական բուրգը հիմա փորձում է ուժային մեթոդներով կասեցնել զանգվածային միջոցառումների ընդլայնման ակնհայտ տենդենցը, որովհետև իշխանությունը ցունգցվանգային իրավիճակում է, փորձում է ինչ-որ քայլ անի, որպեսզի իրավիճակը կայունացնի, այն տենդենցը, որ կա ՝ դեպի երկիշխանություն իրականություն չդառնա:
Քաղտեխնոլոգը միևնույն ժամանակ նկատում է, որ նման «բիրտ » ուժի կիրառումը, բոլոր քաղաքական կանոնների համաձայն, ավելի է զայրացնում հանրությանը:
ՀՀ-ում գործող արևմտամետ միջազգային կառույցները ոչ միայն չեն արձագանքում այս բռնություններին , այլև իրենց հայտարարությունների տողատակերում աջակցություն են հայտնում ՀՀ գործող իշխանություններին: Օրինակ՝ ԱՄՆ դեսպանը, գործադրվող բռնաճնշումների ֆոնին հայտարարել է՝«Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
Ըստ Վիգեն Հակոբյանի՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն արտաքին քաղաքական վեկտորը, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այն լրիվ համահունչ է արևմտյան քաղաքական վեկտորին.
«Ըստ էության, ինչպես Նիկոլ Փաշինյանի համակիր կուսակցությունների ղեկավարներն են նշում, Փաշինյանը փորձում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը Ռուսաստանից փոխել դեպի Արևմուտք, սրանով է պայմանավորված նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է արցախյան և ադրբեջանա-հայկական հարաբերությունների բանակցությունները տեղափոխել ԵՄ, արևմտյան հարթակներ և այլն; Նման պայմաններում, ըստ էության, Արևմուտքը փորձում է Նիկոլ Փաշինյանին երաշխիքներ տալ, որ աչք է փակելու Փաշինյանի վարչախմբի՝ երկրի ներսում ընդդիմության նկատմամբ բիրտ ուժի կիրառմանը; Սա արտացոլվում է նաև արևմտյան ֆոնդերի կողմից սնվող, այսպես կոչված, իրավապաշտպանների, քաղհասարակության և այլ նմանատիպ բջիջների, կազմակերպությունների լռությունը: Սա այսօրվա աշխարհում սովորական պրակտիկա է՝ սրիկա է, բայց՝ մեր սրիկան լինի»,-ասաց քաղտեխնոլոգը:
Նշենք նաև, որ իշխանությունը վերջերս «սպառնում» է՝ զրկել ընդդիմադիր պատգամավորներին մանդատից՝ ԱԺ նիստերից երկար ժամանակ բացակայելու հիմքով:
Մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգը նշեց, որ կդժավարանա իրավական առումով հստակ ասել՝ նման իրավասություն ունի իշխանությունը, թե՝ոչ, բայց քաղաքական առումով ընդդիմության՝ խորհրդարան չներկայանալը քաղաքական բոյկոտ է, որի համար չեն կարող մանդատից զրկել.
«Խիստ կասկածում եմ, որ իրավական տեսակետից էլ հնարավոր է քաղաքական ընդդիմությանը, որն, ակնհայտ քաղաքական դրդապատճառներից ելնելով, բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները, զրկել մանդատից: Քաղաքական տեսակետից և միջազգային պրակտիկայի տեսակետից՝ անտրամաբանական կլիներ, եթե քաղաքական մեծամասնությունը, որի դեմ այսօր փողոց է դուրս եկել քաղաքական ընդդիմությունը, հնարավորություն ունենա ժողովրդի կողմից ընդունված պատգամավորներին զրկել մանդատից»,-ասաց Հակոբյանը:
Փորձագետը նաև նկատում ՝ իշխանությունը սկսել է վախենալ, որ ընդդիմությունը, եթե այս շարժումն ավելի թափ հավաքի ժամանակի ընթացքում, կփորձի խորհրդարանական մեխանիզմները գործի դնելով հասնել վարչապետի հրաժարականին՝ այդ թվում իշխող մեծամասնությունից անհրաժեշտ պակասող ձայները պոկելու համար, դրա համար նախապես փորձում են ընդդիմության ձայները պակասեցնել, որպեսզի հնարավորինս ապահովագրվեն նման ձևով իշխանությունից զրկվելուց :
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ