Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

ՄԻՊ մշտադիտարկումն արձանագրել է անձանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր 05/17/2022   10:29  |  ԼՐԱՀՈՍ

Ավտոերթի միջոցով իրականացվող կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքի իրավունքների երաշխավորման հարցում ոստիկանության գործելակերպի մասով՝

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է անձանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Շարունակել է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս օրինական պահանջի հստակ ներկայացման պրակտիկան։

Արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից ավտոերթի մասնակցի նկատմամբ վիրավորական, արժանապատվությունը նվասացնող արտահայտություն անելու դեպք։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ըստ Ոստիկանության կարգապահական կանոնագրքի, ոստիկանության ծառայողը պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։

Այսօր և նախորդ շաբաթ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի և թեժ գծին ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների կողմից ավտոերթի մասնակից անձանց տրանսպորտային միջոցները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերջիններիս չեն վերադարձվել։

Ընդ որում, շուրջ վեց տրանսպորտային միջոցի մասով դրանք չեն վերադարձվում արդեն մի քանի օր և մեքենաների սեփականատերերին չի ներկայացվում այն հիմնավոր պատճառաբանությունը, որով դրանք պահվում են հատուկ պահպանվող տարածքում։
Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ տրանսպորտային միջոցների հատուկ պահպանվող տարածք տանելը և այն դրանց օրինական տիրապետողներին չվերադարձնելը չի կարող իրավաչափ համարվել այն պայմաններում, երբ բացակայում է նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի ընթացքում համապատասխան դատավարական ակտը՝ տրանսպորտային միջոցն առգրավվելու վերաբերյալ։

Իսկ Ոստիկանության ծառայողների բանավոր տրված այն հիմնավորումները, որ այդ մեքենաները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերցվել արգելանքի որևէ հանցագործության կասկածանքով՝ առանց նախաձեռնված որևէ քրեական վարույթի, քրեական գործի հարուցման համար նյութերի նախապատրաստության շրջանակում՝ հիմնավոր և իրավաչափ չէ։

Նման գործողությունները չեն բխում օրենքից, դրանք անձի սեփականության իրավունքին ակնհայտ անհամաչափ միջամտություն են, և այդ տրանսպորտային միջոցները պետք է անհապաղ վերադարձվեն դրանց օրինական տիրապետողներին։ Նշվածի վերաբերյալ Պաշտպանը համապատասխան գրություն կուղարկի նաև իրավասու պետական մարմիններին պարզաբանումներ տրամադրելու և անձանց սեփականության իրավունքի անհամաչափ միջամտությունը դադարեցնելու պահանջներով։

Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում այսօր արձանագրվել է փաստաբանի մուտքն արգելելու դեպք, որը մոտ 20 րոպե անց Պաշտպանի աշխատակազմի միջամտության արդյունքում հարթվել է։ Ոստիկանության նույն բաժնում Պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից արձանագրվել է դեպք, երբ անձին բերման են ենթարկել 9:30-ի սահմաններում, մինչդեռ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանի» ուսումնասիրությամբ պարզվել է, որ անձին բերման ենթարկելու ժամ արձանագրվել է 10:00-ն:

Դեռ ավելին, բաժնից դուրս գրելու ժամ է արձանագրվել 13:00, մինչդեռ 13:40-ի սահմաններում անձը դեռևս գտնվում էր ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում: Պարզաբանել են, որ անձին տեղափոխում են Ոստիկանության մեկ այլ բաժին, քանի որ մեկ այլ դեպքի առթիվ նախապատրաստել են նյութեր:

Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության ծառայողները փորձում էին անհիմն անազատության մեջ պահել նույն անձի փաստաբանին և որպես պատճառ նշվում էր փաստաբանի կողմից կատարված տեսաձայնագրումը։ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջամտության արդյունքում փաստաբանը դուրս է եկել բաժնից:

Նույն բաժնում արձանագրվել է նաև, որ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանում» Ոստիկանության ծառայողներին չներկայացված չորս անձանց տվյալները չեն լրացվել:

Պաշտպանը նշվածի վերաբերյալ կրկին զգուշացնում է, որ անթույլատրելի է անձին սահմանված ժամկետից ավելին վարչական ձերբակալման հիմնավորմամբ ապօրինի պահելը, ավելին՝ դա ենթադրաբար թաքցնելու նպատակով գրանցամատյանում սխալ ժամ նշելը։

Անթույլատրելի է նաև փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին՝ վստահորդին տեսակցելու նպատակով խոչընդոտելը, իսկ առավելապես ոչ իրավաչափ և օրինականության հետ աղերս չունեցող է փաստաբանի՝ Ոստիկանության բաժնից ելքը սահմանափակելու փորձը այս կամ այն հիմնավորմամբ։


Նշված դեպքով Պաշտպանը համապատասխան գրությամբ դիմելու է իրավասու մարմիններին անձանց պատասխանատվության կանչելու պահանջով և հետամուտ է լինելու գործի քննության ընթացքին։

Հավաքների ընթացքի վերաբերյալ ՄԻԵԴ իրավունքի մասով՝

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից զարգացրած իրավունքում հստակ արձանագրված է, որ խաղաղ հավաքների ընթացքում ոչ բռնի գործողությունները, ինչպես օրինակ՝ ճանապարհների ժամանակավոր փակումը, այդ թվում՝ ֆիզիակական արգելապատնեշների կամ այլ կերպ դրանք արգելափակելու միջոցով, պետք է օգտվեն Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունից։

Դատարանը շեշտել է, որ ցանկացած հավաք հասարակական վայրում կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել այլոց առօրյա կյանքի համար, ներառյալ հանգեցնել երթևեկության խաթարման, և որ հավաքի մասնակիցների կողմից բռնության գործողությունների բացակայության պայմաններում կարևոր է, որ պետական մարմինները որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի հավաքների ազատության իրավունքը զուրկ չլինի որևէ բովանդակությունից։
Միևնույն ժամանակ, դատարանը տարիներ ի վեր զարգացրել է մոտեցում, ըստ որի, այլոց առօրյա կյանքի ու օրինական գործունեության համար հավաքի մասնակիցների կողմից կանխամտածված կերպով այնպիսի լուրջ խոչընդոտների ստեղծումը, որոնք էականորեն գերազանցում են խաղաղ հավաքների ազատության իրավունքի նորմալ իրացման պայմաններում պատճառվող խոչընդոտների մակարդակը, կարող են դիտարկվել որպես «դատապարտելի արարք» (“reprehensible act”), որպիսի վարքագծի դեպքում կիրառված տույժերը/պատիժները կարող են հիմնավորված լինել։

Միևնույն ժամանակ դատարանը վերահաստատել է մի շարք գործերով, որ խաղաղ հավաքին մասնակցելու ազատությունն այնքան կարևոր է, որ անձը չի կարող որևէ տույժի ենթարկվել օրինական հավաքին մասնակցելու համար, եթե անձը չի կատարում հակաօրինական արարք։ Դատարանը նաև շեշտել է, որ կարևոր է, որ հավաքների կազմակերպիչներն ու մասնակիցները, հետևելով օրինականության պահանջներին, հարգեն ժողովրդավարական խաղի կանոնները, որում իրենք ևս դերակատար են։

Ուստի, ավտոերթի միջոցով խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար Ոստիկանության կողմից պետք է ձեռնարկվեն պատշաճ և անհրաժեշտ միջոցներ, ի թիվս այլնի, ուղղորդելով երթին և նախազգուշացնելով երթևեկության հնարավոր խոչընդոտների մասին՝ նպատակ ունենալով մի կողմից երաշխավորել ավտոերթի բնականոն ընթացքը, իսկ մյուս կողմից՝ ապահովել, որ այլ անձանց պատճառվող անհարմարությունները ողջամտորեն հասցվեն նվազագույնի, ի թիվս այլնի ապահովելով, որ իրավիճակը չհանգեցնի երթևեկի տևական ու համատարած արգելափակման։

Ավտոերթի միջոցով իրենց կարծիքն արտահայտող հավաքի մասնակիցներն էլ պարտավոր են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, որոնք ի թիվս այլնի, կարող են միտված լինել ճանապարհային բնականոն երթևեկության ապահովմանը։

Ոստիկանությունը պարտավոր է նաև բավարար ժամանակ տրամադրել ավտոերթի միջոցով անցկացվող հավաքի մասնակցիներին՝ իր օրինական պահանջները կատարելու համար։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:23 17/05/2022  |  ԼՐԱՀՈՍՈստիկանները բերման են ենթարկել 155 քաղաքացու
10:15 17/05/2022  |  ԼՐԱՀՈՍԲերման ենթարկվածները ոստիկանության մեքենայի մեջ վանկարկում են՝ «առանց թուրքի Հայաստան» (տեսանյութ)
10:04 17/05/2022  |  ԼՐԱՀՈՍԺորա պապիկն ազատ է արձակվել
09:55 17/05/2022  |  ԼՐԱՀՈՍՈստիկանը կոտրել է քաղաքացու ձեռքը. փաստաբան Ամրամ Մակինյան
09:50 17/05/2022  |  ԼՐԱՀՈՍԿանայք կրկին փակել են Իսահակյան փողոցը․ տղամարդկանց բերետավորները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել
09:45 17/05/2022  |  ԼՐԱՀՈՍԼեւոն Քոչարյանը թեթեւ վնասվածք է ստացել. «սրանց էությունն էս է, բայց դա չի խանգարում» (տեսանյութ)
09:37 17/05/2022  |  ԼՐԱՀՈՍՇենգավիթ վարչական շրջանում երթևեկությունը կաթվածահար է
09:34 17/05/2022  |  ԼՐԱՀՈՍԼարված իրավիճակ Իսահակյան փողոցում․ կարմիր բերետավորները քաշքշել են պատգամավոր Աննա Մկրտչյանին
09:30 17/05/2022  |  ԼՐԱՀՈՍԻջեք, պայքարեք. տունը նստելով հարց չի լուծվում. քաղաքացիները փակել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բանկի խաչմերուկը (տեսանյութ)
09:12 17/05/2022  |  ԼՐԱՀՈՍՄայրաքաղաքի տարբեր փողոցներ փակ են․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Արխիվ

[]