ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մյուս անգամ չփորձեք նման բան անել, եթե չգիտեք՝ ավելի լավ է լռեք, դա ձեզ ավելի խորհրդավոր կդարձնի. Ա. Հովսեփյանը՝ դատախազին (տեսանյութ) 05/16/2022 14:04 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդիների գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ «Փաստինֆո»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարան միջնորդությունը ներկայացրել է փաստաբան Հակոբ Ենոքյանը, որը սույն դատական վարույթում ներգրավված չէ, սակայն հանդիսանում է Աղվան Հովսեփյանի որդիների ներկայացուցիչը և միջնորդությունը ներկայացրել է՝ շահագրգիռ դիմողի կարգավիճակով։ Միջնորդությամբ փաստաբանը պահանջել է վերացնել մինչդատական վարույթում գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումները։ Դատարանը միջնորդությունն ըստ էության չքննեց, մինչ այդ՝ քննարկեց միջնորդությունը քննարկման առարկա դարձնելու հարցը։ Մեղադրող կողմն առարկել է միջնորդությունն այս փուլում քննարկելու դեմ՝ նշելով, որ ներկայումս առկա է բողոք, որը դեռևս քննության փուլում է, իսկ պաշտպանության կողմն էլ արձանագրել է, որ դեռեւս մինչդատական վարույթում բողոքարկվել է գույքի վրա արգելանք դնելու որոշումը և այժմ ստացվեց այնպես, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, վարույթն իրականացնող մարմինը դատարանն է, ոչ թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ մինչդատական վարույթի ընթացքում դատարանը չի կարող այս դատարանին պարտավորեցնել վերացնել իրավունքների խախտումը։
Նախագահող դատավորը որոշեց միջնորդությունը հետաձգել՝ մինչև էական հանգամանքների պարզումը՝ առնվազն մինչև ապացույցների հետազոտման փուլի ավարտը, իսկ եթե բավարար հիմքերն այդ փուլում չլինի, դրան կանդրադառնա ճառերում։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև Աղվան Հովսեփյանը՝ անդրադառնալով նախորդ դատական նիստին մեղադրող դատախազներից Կորյուն Սերոբյանի հայտարարությանը, որով վերջինս խեղաթյուրել էր Հովսեփյանի խոսքերը՝ նշելով, թե Հովսեփյանն ընդունել է, որ հանցանք է կատարվել։ Հովսեփյանը հիշեցրեց իր նախորդ խոսքը՝ նշելով, որ ինքն ասել էր դեպքերը տեղի են ունեցել 10-12 տարի առաջ և հորդորեց դատախազին չփորձել այլևս երբեք «բռնել» իրեն և տարբերել դեպքերն ու հանցանքը, ինչի համար պետք է գնալ գրադարան։
«Իմ աչքի առաջ, դատարանի աչքի առաջ փորձում եք նորից փուչիկ փչե՞լ։ Երբեք չփորձեք մյուս անգամ նման բան անել։ Եւ խորհուրդ կտայի՝ որպես մեղադրողի, որ եթե մի բան չգիտեք՝ ավելի լավ է լռեք, դա ձեզ ավելի խորհրդավոր կդարձնի»,- դատարանում հայտարարել է Աղվան Հովսեփյանը դիմելով դատախազին։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ