ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալու պարագայում մենք հրաժեշտ ենք տալու ՀՀ բազմաթիվ տարածքների՝ սկսած Սյունիքի մարզից՝ վերջացրած Սևանա լճի ավազաններով. Գալստյան 05/16/2022 20:37 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը դասական մանիպուլյատոր է, ներքաղաքական կյանքում մանիպուլյացիաները փորձում է նաև արտաքին հարթակներում կիրառել, ինչը, ցավոք, ծանր են արժենում Հայաստանի, հայ ժողովրդի և պետականության համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը՝ արձագանքելով Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում ունեցած այսօրվա ելույթին։ Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր դժգոհել էր ՀԱՊԿ-ից՝ նշելով, որ այն բավարար չափով չի արձագանքել ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու Ադրբեջանի գործողություններին, իսկ ՀԱՊԿ որոշ երկրներ էլ զենք են մատակարարել Ադրբեջանին, որն օգտագործվել է հայ ժողովրդի դեմ :
Խաչիկ Գալստյանի արձանագրմամբ՝ Փաշինյանը ոչինչ չի անում երկրի ինքնիշխան տարածքները պաշտպանելու համար, հետեւաբար որևէ մեկին չպետք է մեղադրի դրա համար.
«Եթե դու, երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը լինելով, քո երկրի տարածքը պաշտպանելու պատրաստակամություն չես ցուցաբերում, դրա համար ինչ-որ մարդկանց մեղադրելն անհիմն է, առավել եւս դաշնակիցներիդ վրա քար գլորելը, այն էլ այն դեպքում, երբ ՀԱՊԿ կանոնադրության ուրիշ հոդված կա, որը թույլ է տալիս ռազմական ագրեսիայի ժամանակ հենց այդ հոդվածը կիրառել, ոչ թե գործի դնել խորհրդատվությունների անհապաղ անցկացման մեխանիզմը:Նիկոլ Փաշինյանն անհաջող լարախաղաց է, խաղում է միջազգային դերակատարների նյարդերի վրա, վստահ եմ, այդ նյարդերը շուտով պոկվելու են և գլորեն նրան դեպի անդունդը, ուղղակի ափսոսում են, որ մեր երկիրն ու ժողովուրդն այդ փլատակների տակ չմնան»,-ասաց Գալստյանը:
Փորձագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ նա փորձում է Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխել.
«ԱԺ-ում իր ելույթի ժամանակ բարձրաձայնել է, որ Հայաստանը սկսում է արտաքին քաղաքական նոր ուղեգիծ, որը նա անվանում է բալանսավորման քաղաքականության, դա ոչ այլ ինչ է, քան դաշնակիցներին օտարներով փոխելու և շահերի հակադրության վրա քաղաքականություն կառուցելու մարտավարություն, սա կործանարար է »,-ասաց Գալստյանը:
Ինչպես հայտնում են Կրեմլից, Պուտինը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ, սակայն Փաշինյանի հետ հանդիպման մասին խոսք չկա:
Ըստ Խաչիկ Գալստյանի՝ միջազգային հարաբերություններում ոչինչ պատահական չի լինում,
«Կարծում եմ՝ հասկացողը կհասկանա: Այն ուղերձը, որը ցանկանում են հաղորդել աշխարհին և մեր հանրությանը, կարծում եմ, տեղ կհասնի»,-ասաց նա:
Փաշինյանի՝ Մոսկվա կատարված այցի նախօրեին Էդմոն Մարուքյանը հրապարակեց խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած 6 կետերը։ Ինչ ընդհանրություն ունեն դրանք մեր ազգային շահի հետ։ Խ. Գալստյանի արձանագրմամբ՝ Ադրբեջանը 5 կետերը շրջանառել է դեռևս մարտ ամսին և դրանից միայն երկու ամիս անց «կցկտուր» արձագանքել է հայկական կողմը, այն էլ ոչ թե հրապարակվել է փաստաթուղթը, այլ ընդամենը Հ1-ի եթերով Էդմոն Մարուքյանի մեկնաբանություններով է հանդես եկել.
«Առնվազն այնքան ծիծաղելի և անգրագետ կազմված փաստաթուղթ է սա, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ծաղրել է, համաշխարհային պրակտիկայում չլսված դեպք է, երբ արտաքին գերատեսչությունների ղեկավարները ծաղրում են իրենց գործընկերներին՝ թեկուզ թշնամի. այս աստիճանի է մեր դիվանագիտությունը, այսքան թշվառ է մեր պետականությունը՝ արտաքին քաղաքականության ոլորտում ներկայացնողների կերպարով »,-ասաց նա:
Խաչիկ Գալստյանը նաև նկատում է, որ հայկական կողմի առաջարկներում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին ոչ մի խոսք չկա, ինչն, ըստ էության, նշաձողի իջեցում է.
«Եթե նրանք դիվանագիտական տարրական գիտելիքներ ունենային, ապա առաջարկների փաթեթի մեջ պետք է ներառվեր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքն առնչություն չունի ԼՂ հիմնահարցի հետ, ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը հայկական կողմից պետք է անպայման հնչեցվեր, նախորդ 30 տարիների ընթացքում բոլոր բանակցային փաթեթներում կարմիր թելի նման ֆիքսված է եղել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրականացումը, բայց Հայաստանի ներկայացրած 6 առաջարկներում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին ոչ մի խոսք չկա, սա է նշաձողի իջեցումը, սա է այն պատկերացումը, երբ նրանք ասում են, թե ԼՂ վերջնական կարգավիճակի հարցն են առաջ տանում։ Այս դեպքում դա միանշանակ ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ Արցախին ինչ-որ կարգավիճակով ընդգրկում, որը մեզ համար անընդունելի է՝ հայ ժողովրդի շահերի դավաճանման տեսանկյունից »,-ասաց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է փաստաթղթի այն կետին, որ Հայաստանը տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, Խաչիկ Գալստյանը կարծում է, որ այս հայտարարությամբ «երկարացնում ենք» հակառակորդի ձեռքերը.
«Երբ հայտարարվում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, առաջին հայացքից խոսքը կարող է վերաբերվել ԼՂ հակամարտության գոտուն, բայց եթե մենք ընդունում ենք, որ արդեն մեկ տարուց ավել է՝ տասնյակ հազարավոր հեկտարներ ՀՀ ինքնիշխան տարածից օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից և հայտարարում ենք, որ տարածքային պահանջներ չունենք, սա ավելի է երկարացնում հակառակորդի ձեռքը: Չարագուշակ կանխատեսում է, բայց Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալու պարագայում մենք հրաժեշտ ենք տալու ՀՀ բազմաթիվ տարածքների՝ սկսած Սյունիքի մարզից՝ վերջացրած Սևանա լճի ավազաններով»,-ասաց նա:
Իսկ թե ինչու էր 6 կետերի հրապարկման պարտականությունը հենց Էդմոն Մարուքյանն իր վրա վերցրել, Խաչիկ Գալստյանն ասաց.
«Արտաքին քաղաքական հարաբերություններում կան «երկրորդ էյշելոնի» դերակատարներ, նրանք կոչվում են պալատական մունետիկներ, որոնց հանձնարարվում է որևէ գաղափար դնել շրջանառության, մեջ՝ առաջին համարներին հարվածից հետ պահելու համար, այս դեպքում հատուկ հանձնարարություններով դեսպանին գտան»,-ասաց Խաչիկ Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ