ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
37 թիվն է հիշեցնում. Չալաբյանի գաղտնալսումը պատվերով է եղել. իրավապաշտպան Ավետիք Իշխանյան 05/14/2022 13:02 | ԼՐԱՀՈՍ
Չալաբանին ձերբակալելու դեպքի առնչությամբ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի ճանաչված փորձագետներից մեկին՝ հասկանալու համար, թե իրավաչափ է, արդյոք, Չալաբյանի նկատմամբ կիրառված պատիժը։
Պատասխան նամակում, որը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, մասնավորապես ասված էր․
«Հանձնաժողովը հարցը քնննարկել է, և մեր ընդհանուր տեսակետն այն է, որ չկա վճարումն արգելելու և առավելևս այն քրեականացնելու ոչ մի օրինական պահանջ։ Հավաքի մասնակցության համար վճարված լինելու մասին պնդումներն ավելի շուտ նպատակ ունեն խաթարելու հավաքի կամ մոբիլիզացիաի արժանահավատությունը»։
Իշխանյանն ուշադրություն հրավիրեց նաև Վենետիկի հանձնաժողով ուղարկված և ԱԺ-ում ընդունված այն օրենսդրական փոփոխությունների տարընկալումների վրա։ Նրա արձանագրմամբ՝ հանձնաժողովին ուղարկված տարբերակում նշված է միայն հավաքներին հարկադրաբար մասնակցելու անթույլատրելիության մասին, իսկ նյութապես շաահգրգռելու՝ առավելևս՝ դրա տարատեսակների մասին, օրինակ՝ անվճար տրանսպորտային միջոց տրամադրելու և այլն, ոչինչ ասված չէ։ Հարկադրաբար մադրկանց հավաքներին բերելը, ինչպես նշեց իրավապաշտպանը, արգելվում է միջազգային բոլոր նորմերով։
Իշխանյանը հիշեցրեց՝ միաջզգային որևէ նորմով հավաքների ազատության իրավունքը չի ստորադասվում մարդկանց պատճառված անհարմարություններին՝ մասնավորապես՝ ճանապարհներն արգելափակելու միջոցով մարդկանց անհարմարություն պատճառելուն։
Ավելին, նա հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները խաբել են միջազգային փորձագետներին՝ Քրեական օրենսգրքում իրենց անհրաժեշտ հոդվածն ընդունելու համար: Նա կոչ արեց ՀՀ խորհրդարանին կասեցնել Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը, որով քրեական գործ է հարուցվում Ավետիք Չալաբյանի նկատմամբ, եւ կրկին ներկայացնել Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ փորձագիտական գնահատական ստանալու համար։
Իրավապաշտպանի արձանագրմամբ՝ Չալաբյանի գործն իրեն հիշեցնում է 1937թ.
«Այդ անձը հատուկ ձայնագրել էր խոսակցությունը եւ վստահ էր, որ իշխանությունների հրահանգով քրեական գործ է հարուցվել Չալաբյանի դեմ։ Նա առանձնազրույցը ձայնագրելու ի՞նչ իրավունք ունի։ Մատնությունը խրախուսվում է իշխանությունների կողմից: Հիշեք ընդդիմադիր պատգամավոր Արմեն Չարչյանի դեպքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն մայիսի 12-ին հայտարարեց Ավետիք Չալաբյանի ձերբակալման մասին՝ Ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության հանրահավաքներին մասնակցության դիմաց Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահի ֆինանսական խրախուսման կապակցությամբ:
«Ագրարային համալսարանի դասախոսն ուսխորհրդի նախագահին դրդում է փողի դիմաց կազմակերպել ուսանողների մասնակցությունն ընդդիմության հանրահավաքին՝ յուրաքանչյուր ուսանողի համար առաջարկելով 1000 դրամ»։
Նախաքննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործության հեղինակները փորձել են նյութապես շահագրգռել Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի ղեկավարին՝ ընդդիմության հանրահավաքներին 2000 ուսանողի մասնակցության համար 2 մլն դրամ առաջարկելով։
Քրեական գործը հարուցվել էր ուսխորհրդի նախագահի կողմից գաղտնի կատարված ձայնագրության հիման վրա, որը տարածվել էր համացանցով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ