ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի նպատակներից է՝ խթանել ազնիվ պայքարում մրցելու կամքը և թիմային ոգին. Նիկոլ Փաշինյան 05/14/2022 17:34 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մեկնարկի և պարգևատրման արարողությանը, որն անցակցվել է Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լճի» տարածքում: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի գրասենյակը։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ փոխնախարարներ Կարեն Գիլոյանը և Ժաննա Անդրեասյանը, այլ պաշտոնատար անձինք:
Մրցաշարի առաջին տեղը զբաղեցրած Սյունիքի դպրոցի մրցանակը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել մրցաշարի մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ:
«Խճուղավազքի դպրոցական գավաթն ունի առանձնահատուկ նշանակություն: Մտածում էինք, որ անպայման պետք է դպրոցականների համար մրցում իրականացնենք: Եվ, ճիշտն ասած, ամեն օր ամենուր լսվում է այն հայտնի ձևակերպումը և բանաձևը, որ մեր երկրում թիմային տրամաբանությունն այդքան էլ լավ չի զարգացած, մարդիկ ավելի անհատական ձևերով են հաջողության հասնում, թիմային տրամաբանությունը, գործակցության, համագործակցության տրամաբանությունն այնքան էլ լավ չի զարգացած: Սրա մեջ, իմիջայլոց, կա ճշմարտություն. մենք դա տեսնում ենք ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած այլ ոլորտներում: Եվ մենք մտածում էինք, որ պետք է, բացի վերը նշվածից, նաև թիմային ոգին զարգացնող մարզաձևից իրականացնենք այս դպրոցական գավաթը: Երբ թիմային ձևի մասին մտածում ենք՝ առաջին միտքը գալիս է ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ: Հաջորդ պահին հասկացանք, որ հանրապետությունում կան դպրոցներ, որ դրա համար ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ մարզադաշտ, դահլիճներ, ուրիշները՝ չունեն: Հետևաբար, ուզում էինք այնպիսի մի մրցում իրականացնել, որ հանրապետության բոլոր դպրոցներին և դպրոցականներին հասանելի լինի»,-ասել է Վարչապետը։
Միջոցառմանը մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 4000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:
Մրցաշարի պարգևատրման ֆոնդը կազմել է 14 մլն 715 հազար դրամ: Դրամական պարգևներ և այլ մրցանակներ են ստացել ինչպես հաղթող դպրոցների, այնպես էլ թիմում ընդգրկված աշակերտներն ու նրանց ուսուցիչները: Մասնավորապես, առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար ստացել են, համապատասխանաբար, 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ աշակերտները, 300 հազար դրամ ուսուցիչը և 75 հազարական դրամ աշակերտները:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ