Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

«Եկեք շնորհավորենք Մարուքյանին, փաստորեն, ինչպես Ռուբինյանն է Թուրքիայի հետ բանագնացն, այնպես էլ Մարուքյանն՝ Ադրբեջանի բանագնացն է». միջազգայնագետ 05/14/2022   21:41  |  ԼՐԱՀՈՍ

«Առաջինը պետք է նկատել, որ այդ փաստաթղթի մեջ ոչ թե 6, այլ 5 կետեր են, որովհետև այն, ինչ ասվում է հենց առաջին կետում, որևէ կերպ չի ընկալվում, որպես պայմանագրի կետ, այլ, ուղղակի, տեղեկացում կամ տեղեկանք այն մասին, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք։ 2-րդ ու 6-րդ կետերն, ուղղակի, անհեթեթություն են, մյուսներն՝ ընդամենը պարզունակ շարադրություն, ոչ ավելին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մայիսի 13-ին հանրային հեռուստաընկերության եթերում Էդմոն Մարուքյանը հրապարակել է խաղաղության պայմանագրի համար Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված վեց կետերը։

Միջազգայնագետը խիստ կասկածներ ունի, որ սա Ադրբեջանին ներկայացվող փաստաթղթի վերջնական տարբերական է։ Ըստ վերջինիս, սա, հավանաբար, հասարակական տրամադրությունները ստուգելու համար դաշտ նետված ինֆորմացիա է։ Գրիգոր Բալասանյանը չի բացառում նաև, որ սրանով հայկական կողմը ցանկացել է ստուգել Ռուսաստանի Դաշնության տրամադրությունները՝ հարցի առնչությամբ.

«Այդ փաստաթղթում որևէ սկզբունքային կետ, ուղղակի, չկա, գոյություն չունի։ Տպավորություն է, թե գրողն ինչքանով տեղյակ է եղել պատմությունից, իր ունեցած կիսատ-պռատ գիտելիքները պարզապես հանձնել է թղթին և անունը դրել պայմանագիր։ Օրինակ, ես առաջին անգամ այդ փաստաթղթից իմացա, որ մենք 1991 թ. դեկտեմբերին Ադրբեջանի հետ ինչ-որ փաստաթուղթ ենք ստորագրել, այն պարագայում, երբ դեկտեմբերի 8-ը ԱՊՀ-ի ստեղծման պայմանագրի ստորագրման օրն է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն ԱՊՀ անդամ են դարձել դեկտեմբերի 21-ին։ Հետևաբար, մենք 1991 թ. դեկտեմբերի 8-ին չէինք կարող Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրել»,- արձանագրել է միջազգայնագետը։

Տարածքային ամբողջականության պահանջի հետ կապված, Գրիգոր Բալասանյանը, նույնպես, անհասկանալի դրութներ է նկատել վերոհիշյալ փաստաթղթում.

«Եթե մենք չունենք տարածքային ամբողջականության պահանջ, ապա հարց է ծագում՝ իսկ Ադրբեջանն ունի՞ այդպիսի պահանջ մեր նկատմամբ։ Այդ փաստաթղթում պետք է ֆիքսված լիներ, որ օրինակ, սույնով կողմերը փաստում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ամբողջականության պահանջ։ Ընդ, որում, դա նաև վերաբերում է անկլավներին, Սև լճին և այն ճանապարհահատվածին, որտեղ տեղակայված է ադրբեջանական մաքսակետը։ Խնդիրը հետևյալում է՝ երբ Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ, այդ պահից ի վեր, գոյություն ունի քարտեզ, որը ճանաչված է միաջազգային հանրության կողմից։ Եվ իշխանության այն բառախաղերը, թե, իբր, դեռ հայտնի չէ, արդյո՞ք դրանք մեր սահմաննե՞րն են, թե՞ ոչ, պետք է ասել՝ այդ հարցի պատասխանը հստակորեն ֆիքսվել է այն պահից, երբ Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ»,- նշել է Գրիգոր Բալասանյանը։

Ավելին` միջազգայնագետի արձանագրմամբ` Մարուքյանի կողմից հրապարակված փաստաթղթի 2-րդ կետը խիստ վիճարկելի է, այլ կերպ ասած՝ իրենից ներկայացնում է բացառապես միակողմանի զիջում, խիստ խնդրահարույց է նաև 4-րդ կետը, որտեղ խոսվում է նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների մասին.

«Եթե նկատում եք, այստեղ, զարմանալիորեն, չի հիշատակվում բրյուսելյան այցի և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որը, կրկին, վերաբերում էր հայ-ադբեջանական, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրին։

«Սա գալիս է տալու այն ասեկոսեների պատասխանը, որ Մոսկվայում, ոչ միայն դժգոհ են մնացել բրյուսելյան այցից, այլև, կարծում եմ, կարող է եղած լինի նաև խոսակցություն, որ հետայսու բրյուսելյան այցը չի թմբկահարվելու։ Ինձ համար անհասկանալի համարվող 6-րդ կետի մասին էլ կնշեմ հետևյալը՝ եթե ասվում է, թե Մինսկի համանախագահող երկրները պետք է կարգավորեն այս խնդիրը, ապա սա նորից անհեթեթություն է, որովհետև, երբ Մինսկի խմբի եռանախագահությունը ստեղծվել է, ընդհանրապես մանդատ չի ունեցել կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Դա բացառապես Արցախի հակամարտության լուծմանը միտված խումբ էր և այստեղ այլ կարծիք լինել չի կարող։ Հետևաբար, 6-րդ կետում առկա ձևակերպումն այլ բան չէ, քան հերթական անգամ՝ քար նետել ու փորձ ռուսական կողմի ուղղությամբ, և դա այն պարագայում, երբ հենց ռուսական կողմն է՝  Լավրովի բերանով հայտարարել Մինսկի խմբի այլևս չգոյության մասին»,-ասել է Գրիգոր Բալասանյանը։

Անդրադառնալով հարցին, որ սույն փաստաթուղթի հրապարակումը, հավանաբար, կարող էր նաև ռուսական կողմի տրամադրությունները ստուգելու համար լինել, և չի բացառվում, որ ռուսական կողմը կարող է նաև տեղյակ չլիներ այս փաստաթղթում առկա կետերի բովանդակությանը` Գրիգոր Բալասանյանը պատասխանել է՝ շատ հավանական սցենար է, որի հետևանքը կարող է լինել այն, որ բոլորս պատժվելու ենք.

«Եռանախագահների վրա թողնել, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ստորագրումը, նշանակում է՝ կրկնել Արցախի 30 ամյա բանակցային գործընթացի սխալը։ Աշխարհաքաղաքական այնպիսի իրադարձությունների ֆոնին, որ կատարվում է վերջին շրջանում, սա ոչ միայն քաղաքական կարճատեսություն է, այլև խիստ վտանգավոր երևույթ՝ Հայաստանի, առանց այդ էլ, վտանգված ապագայի համար»։

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ հենց հատուկ հանձնարարականների գծով դեսպան Էդմոն Մարուքյանին վերապահվեց այսօրինակ փաստթղթի հանրայնացումը` միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նկատում է՝ սրանով դիպուկ կերպով բացահայտվեց, որ, հավանաբար, հենց Մարուքյանին է վստահված հայ-ադրբեջանական հարցերով բանակցելու գործը.

«Հետևաբար, եկեք շնորհավորենք պարոն Մարուքյանին, որովհետև, ըստ էության, նրա այդ պաշտոնը՝ հատուկ հանձնարարականների գծով դեսպանն, իրականում, հայ-ադրբեջանական հարցերով բանակցելու լիազորությունն է, ինչպես որ՝ Ռուբեն Ռուբինյանն էլ հայ-թուրքական հարաբերությունների բանագնացն է։ Հայաստանում էլի հատուկ հանձնարարությունների գծով դեսպաններ կան, բայց, եթե Էդմոն Մարուքյանը հայտարարում է, թե լիազորված է հրապարակել Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված՝ Խաղաղության պայմանագրի վեց կետերը, ուրեմն իր գործառույթը, որպես հատուկ հանձնարարակնաների գծով դեսպան, հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում է և բոլորովին չի բացառվում, որ նա պետք է մասնակցություն ունենա այդ գործընթացին, կամ, առնվազն, տեղյակ լինի դրա մանրամասներին։ Սակայն, այստեղ հարց է աոառաջանում՝ արդյո՞ք Էդմոն Մարուքյանի թեկնածությունն ընդունելի է լինելու Մոսկվայի կողմից»,- ասել է միջազգայնագետը։

Ամփոփելով զրույցը` Գրիգոր Բալասանյանն ընդգծել է՝ հայկական կողմի երեկ հրապարակված պատասխանն, ըստ էության, այլ բան չէր, քան այն, որ Ադրբեջանի կողմից ավելի վաղ ներկայացված 5 կետերն հայաստանյան կողմի համար ընդունելի են, սակայն, կրկնվելով հավելում է՝ ինքը լուրջ մտավախություն ունի, թե սա հայկական կողմից ներկայացված փաստաթղթի վերջնական տարբերակը կարող է լինել։

Էդմոն Մարուքյանը «Առաջին ալիքի» եթերում հայտարարել էր, որ լիազորված է հրապարակել Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված՝ խաղաղության պայմանագրի վեց կետերը: Ըստ այդմ`

1. Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք։

2. ՀՀ֊ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Այստեղ ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանները ճանաչելու մասին 1991-ի դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։

3. Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։

4. Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի, հունվարի 11֊ի և նոյեմբերի 26֊ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը։

5. Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ՝ միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։

6. Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:55 13/05/2022  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Մարուքյանը հրապարակել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված՝ խաղաղության պայմանագրի վեց կետերը
15:36 10/05/2022  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը. Մարուքյան
12:42 09/05/2022  |  ԼՐԱՀՈՍՑավոք, ներքաղաքական չէ իմ գործառույթը, թե չէ լուրջ պրոբլեմներ կարող է ունենային իրենք.Մարուքյանը կրկին մեղադրել է խորհրդարանական ընդդիմությանը (տեսանյութ)
19:00 08/05/2022  |  ՔաղաքականՍա շատ վտանգավոր խաղ է, պատասխանատուները չպետք է մտնեն սրա մեջ. Բալասանյան (տեսանյութ)
16:09 24/04/2022  |  ԼՐԱՀՈՍՀայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների. Մարուքյան
22:22 20/04/2022  |  ՔաղաքականԱդրբեջանի դեմոկրատական հանրապետության կազմում ոչ միայն Արցախը չի եղել, այլ նաեւ Ղազախը, իսկ այսօրվա Ադրբեջանը հենց 1918-20թթ Ադրբեջանի իրավահաջորդ է իրեն ճանաչել. Գրիգոր Բալասանյան
11:46 11/04/2022  |  ՄեկնաբանությունՉեմ կարող լռել ու չխոսել այս խնդրի մասին. Մարուքյան
20:13 10/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանի սահմանների սահմանազատման գլխավոր բանալին Ռուսաստանի ձեռքում է, այն պահվում է ՌԴ ԶՈւ Գլխավոր Շտաբի չհրկիզվող պահարաններից մեկում». Գրիգոր Բալասանյան
14:48 09/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Կապիտուլյացիա» վտանգավոր ձևակերպումը մեր քաղաքական գործիչների կողմից և մեր մամուլում ավելի շատ է շրջանառվում, քան թշնամու գործիչների և իրենց մամուլի կողմից. Մարուքյան
11:21 02/04/2022  |  ՄեկնաբանությունԱյս ծանր իրավիճակում ընդդիմությունը խուսափում է որևէ մակարդակում որևէ չափի պատասխանատվություն ստանձնել կամ իր դրական ներդրումն ունենալ ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում․ Մարուքյան

Արխիվ

[]