ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լափամանը ձերն է, մերը լավագույն սպասքն է, որ ունենք հիմա ու վաստակել ենք մեր աշխատանքով.Արսեն Բաբայան 05/13/2022 12:53 | Մեկնաբանություն
Նկատել եք հաստատ, որ իշխանությունն ու դրա պաշտպանները անդադար խոսում են ինչ-որ լափամանի ու դրանից ինչ-որ մարդկանց զրկվելու մասին։ Ընդդիմադիր գործիչներին էլ փորձում են մեղադրել լափամանի կորուստը վերականգնելու ցանկության մեջ։ Նման գրառում է արել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում։
«Նախ առաջարկում եմ հասկանալ, թե որն է այդ լափամանը։ Լափաման ասելով նիկոլյան իշխանությունը նկատի ունի պետական միջոցները վատնելու համար հարմարությունը, պատկերավոր ասած՝ այն ափսեն, որից պետք է ուտեն պետական միջոցները։ Այսինքն՝ իշխանությունը ասելով լափաման՝ հստակ ցույց է տալիս իր վերաբերմունքը պետական միջոցների նկատմամբ, ուստի՝ նիկոլյան իշխանության համար պետական միջոցը սոսկ լափ է, քանի որ լափամանից հնարավոր է ուտել բացառապես լափը։ Այլ կերպ չի լինում։
Այն փաստը, որ նիկոլյան իշխանության համար պետական հարստությունը սոսկ լափ է, հաստատվում է նրանց իշխանության գալուց հետո այդ միջոցների հարյուրավոր վատնման դեպքերով։ Օրինակ՝ նրանք պետական միջոցների հաշվին կազմակերպում են իրենց վայելքներն ամենատարբեր արտասահմանյան վոյաժներով, մեքենաներ ու տներ գնելով, նույնիսկ՝ իրար ծաղիկներ ու բացիկներ նվիրելով։
Այս երևույթը, կարծում եմ, բնական է և այլ կերպ լինել հնարավոր չէր։ Բանն այն է, որ այսօրվա իշխանության մեջ գտնվող անձինք իրենց գիտակցական կյանքում երբևէ որևէ արժեք չեն ստեղծել։ Արժեքը դեռ մի կողմ թողնենք։ Նրանք նույնիսկ սեփական բարեկեցության համար որևէ բան անել չեն կարողացել։ Դե բնական է, ինչպե՞ս պետք է կարողանային ծայրաստիճան անգրագետ լինելով նորմալ ապրուստի միջոց վաստակել։
Օրինակ՝ ի՞նչ կարող էր անել Վահագն Ալեքսյանյանը, որ Kia մեքենայից ավելի լավ մեքենա ունենար։ Իհարկե, պետք է նախ ունենար մասնագիտություն, այդ մասնագիտության մեջ գոնե միջին որակ ունենար և այդ մասնագիտության միջոցով որևէ բան վաստակեր։ Ի դեպ, Վահագն Ալեքսանյանի դեպքում, իմանալով նրա թե ուսանողական կյանքը, թե ամենատարբեր քաղաքական առնետավազքը, վստահաբար կարող ենք պնդել, որ նույնիսկ իր Kia-ն չէր կարող վաստակել։ Այսինքն՝ ազնիվ ու քրտնաջան աշխատանքով չէր կարող վաստակել։
Հիմա, որ ստորաբար մեզ մեղադրում եք լափաման ցանկանալու մեջ, գոնե գիտե՞ք, թե մենք ով ենք, ինչ գիտելիք ու մասնագիտական որակներ ունենք, ինչ նյութական միջոցներ ունենք ու դեռ ինչքան կունենանք առանց որևէ կերպ քաղաքականության մեջ թաթախվելու։
Նյութական միջոցները, իսկ ավելի կոնկրետ՝ դրանցից հենց լափը բացառապես ձեր համար է։ Միայն դուք եք այս երկրում, որ ձգտում եք չկտրվել ձեր լափամանից։ Ի դեպ՝ այս դեպքում իրական լափի համար նախատեսված լափամանից, քանի որ այն միջոցները, որոնք դուք լափում եք, լինելով հանրային միջոցներ վերածվում են լափի հենց ձեր «բերանում»։ Դե դա էլ ունի իր բացատրությունը։ Բայց կարևոր է հասկանալ, որ դուք արժեքն եք խժռում, որից ընդամենը լափի չափ հաճույք եք առնում։ Օրինակ՝ խոզի համար ի՞նչ տարբերություն նեխած սնունդ կուտի, թե թարմ բանջարեղեն։
Ինչ վերաբերվում է մեզ, ապա պատմեմ կոնկրետ իմ մասին։ Ինձ համար, որպես իրավաբանի և փաստաբանական դպրոցի ունկնդրի, որ շուտով արտոնագիր պիտի ստանա, չկա ավելի շահավետ պայման, քան հենց ձեր իշխանության օրոք փաստաբանությամբ զբաղվելն է։ Ընդհանրապես ձեր գալուց հետո ամենաեկամտաբեր մասնագիտությունը դարձել է իրավաբանի մասնագիտությունը, իսկ ամենաեկամտաբեր աշխատանքը՝ հենց փաստաբանի աշխատանքը։ Դուք այնպես եք քայքայել իրավական համակարգը, այնքան ապօրինություններ եք կատարել ու կատարում, որ փաստաբաններն արդեն չեն հասցնում գործեր վերցնել։
Եթե ես էլ ձեզ պես անհայրենիք լինեի, ապա կմտածեի բացառապես իմ անձնական եկամուտների ու բարեկեցության մասին։
Դուք, որ այլ կերպ չեք կարող նույնիսկ օրվա հացը վաստակել, սա երբեք չեք հասկանա։ Ձեզ համար ապրուստի միակ միջոցը պետական միջոցն է, որը գողանում եք պարգևավճարի կամ պետական գնումների ճանապարհով։ Դուք սեփական աշխատանքով չեք կարող ոչինչ ստեղծել։ Կամ էլ պիտի բանսարկությամբ ու շանտաժով փող լափեք, ինչպես ձեր պարագլուխն էր տարիներ շարունակ անում։
Երանի այնքան լավ լիներ, որ ձեր թյուրիմացություն լինելն արտահայտվեր բացառապես ձեր տգետ լինելով»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից