ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները կլոր շրջափակել են՝ երեք տեղով կանգնած են․ «Հրապարակ» 05/13/2022 10:33 | Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ՝ մայիսի 12-ին, ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք՝ առաջացավ Գորիսից ուղիղ գծով մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Սեւ լճի ուղղությամբ եւ փաստացի վերահսկողություն հաստատեց լճի շրջակայքում՝ գրեթե ամբողջությամբ օղակելով այն։ Google Earth-ում թարմացված արբանյակային լուսանկարներում երեւում է, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հաստատվել ու ենթակառուցվածքներ են կառուցել այդ օրերին գրաված տարածքներում։
Մասնավորապես, ադրբեջանցիները Սեւ լճի շուրջ դիրքեր եւ ճանապարհներ են կառուցել։ Դեռ անցած տարվա մայիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում նշել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Սեւ լճի տեղանքում եւ հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կմ, եւ հայտարարել էր, որ պետք է անհապաղ հեռանան այդ տարածքից։ Սակայն ուղիղ մեկ տարի է անցել, իսկ իրավիճակը Սեւ լճի տարածքում շարունակում է նույնը մնալ։
Խոզնավար համայնքի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին եւ հարցին, թե մեկ տարվա ընթացքում հակառակորդը շա՞տ է անհանգստություն պատճառել, նշեց․ «Անհանգստությունն այն է, որ մեր տարածքում եկել են, նստել՝ ո՛չ անասնապահությամբ ենք կարողանում զբաղվել, ո՛չ դաշտային գործեր անել։ Մեզ խեղդած պահում են։ Նույն իրավիճակն է, էլի։ Դա Հայաստանի տարածքն է, ես սաղ կյանքս այդ սարերում եմ մեծացել, չգիտե՞մ այդ տարածքը։ Այն ժամանակ (2021-ին) բռնի կերպով ներխուժել են, հետ էլ չեն գնացել, էդպես էլ մնացել են։ Առաջին ընթացքում մի որոշ ժամանակով առաջ են եկել, հետո հետ ենք տվել, հիմա նախկին դիրքերում են կանգնած»։
Նախկին համայնքապետի խոսքով՝ ադրբեջանցիները հեկտարներով արոտավայրեր են իրենցով արել․ «Մեր վարչական տարածքից, Վերիշենի տարածքից չեմ հաշվում, մերից 80-90 հեկտար խոտհարք է, 250 հեկտար արոտավայրեր, չհաշված՝ մեր ջրերի ակունքի վրա նստած են։ Մարդիկ անասնապահությամբ էին զբաղվում, օրինակ, ես շատ անասուններ եմ ունեցել, բայց մի հատ չունեմ այսօրվա դրությամբ․ խոտ չկա, արոտավայրեր չկան, այն ժամանակ ազատագրված տարածքներում արածացնում էր ժողովուրդը, բայց հիմա փակված է, էլ ի՞նչ արոտավայր, 400 հեկտար արոտավայր է մնացել։ Հիմա մարդիկ մի քիչ հող են մշակում՝ կարտոֆիլ է, լոբի։ Աշխատանք էլ չկա, կլոր շրջափակած են, երեք տեղով կանգնած են»։ Նա նշեց, որ սահմանից մինչեւ Խոզնավար 300 մետր է, գյուղի կենտրոնից՝ 600 մետր․ «Առավոտը ելնում ենք, ասում ենք՝ լավ է, արթնացանք, թուրքը ե՞րբ է մեզ հետ լավ եղել, որ հիմա լավ լինի»։ Գրիգորյանի խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում գյուղից բավականին մարդ է հեռացել, եւ հիմնականում արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն․ «Բա էս երեխեքը մոտներս վազվզում են, ասում ենք՝ իրենց վիճակն ի՞նչ է լինելու։ Կոռնիձորով, Արավուսով կանգնած են»։ Նա նաեւ նշեց, որ կրակոցները պարբերական չեն, եթե լինում էլ են, ապա հակառակորդի՝ ուսումնական վարժանքներ անելու արդյունքում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13.05.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից