ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական իշխանությունները ոչնչի առջև չեն խորշում՝ անչափահաս աղջիկ ունեցող միայնակ մորը ձերբակալելուց սկսած. Ռուբեն Մելիքյան 05/13/2022 19:51 | ԼՐԱՀՈՍ
Ընդդիմության հանրահավաքին մասնակցելու համար Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահին իբրև շահագրգռելու վերաբերյալ քրեական գործով Էմմա Սարգսյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Էմմա Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Էմմա Սարգսյանը և Ավետիք Չալաբյանը ձերբակալվել են երեկ՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Նշենք, որ Էմմա Սարգսյանն ինքնակամ ներկայացել էր վարույթն իրականացնող մարմին՝ իմանալով քրեական գործի մասին, միայնակ մայր է և այժմ նրա 14-ամյա դուստրը միայնակ է մնացել տանը։
Ընդ որում, թեև Սարգսյանն ինքնակամ էր ներկայացել, քննիչը որպես ձերբակալության նպատակ մատնանշել էր փախուստը կանխելը, ինչը փաստաբանի գնահատմամբ, ողջամիտ համարվել չէր կարող, ինչպես նաև՝ քննիչի կողմից մատնանշվել է անմիջականորեն ծագած կասկածը, որը ևս, ըստ փաստաբանի, գոյություն ունենալ չէր կարող։
Մելիքյանի գնահատմամբ՝ վերջին շրջանում իրականացվող հետապնդումները, հարուցվող քրեական գործերը նպատակ են հետապնդում խոչընդոտելու քաղաքացիներին՝ ազատորեն իրականացնելու իրենց իրավունքները, որովհետև մարդկանց մոտ մտցնում են սխալ պատկերացում այն մասին, որ ակցիաներին մարդիկ են գալիս՝ գումարի դիմաց։
«Քաղաքական իշխանությունները ոչնչի առջև չեն խորշում՝ 14 տարեկան աղջիկ ունեցող միայնակ մորը ձերբակալելուց սկսած, մինչև՝ գործակալների՝ պրովոկացիա անելու և ինչ-որ բաներ կորզելու, ձայնագրելու և համացանցում տարածելու այդ արատավոր պրակտիկան։ Իրականում իշխանությունն օգտագործում է իր ձեռքի տակ եղած միջոցները՝ քաղաքական հակառակորդների դեմ, սակայն դա ձևակերպում են որպես օրինական կամ իրավական գործընթաց, դրանք իրար հետ որևէ կապ չունեն, մաքուր քաղաքական գործեր են՝ թե Ավետիք Չալաբյան, Էմմա Սարգսյան գործը, թե՛ մի շարք այլ գործեր, որոնք այս ընթացքում հարուցվել են և հանգեցրել են անձանց ազատությունից զրկելուն»,-նշեց Մելիքյանը։
Անդրադառնալով տարածված ձայնագրությանը՝ Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահի մասնակցությամբ, հարցին՝ վերջինս է ձայնագրել, թե ոչ, Մելիքյանը զերծ մնաց դատողություններ կատարելուց, միայն նշեց, որ եթե մարդիկ հետաքրքրվեն, տեսնեն այդ մարդու հրապարակային խոսքը, թե որտեղ են նրան ամբիոն տրամադրում, որտեղ է առաջինը տպագրվել դա, ապա կտեսնեն, որ դա լավ կազմակերպված և ինչ-որ առումով ստացված սադրանք էր։
Հարցին՝ արդյոք ձայնագրության աղբյուրը հայտնի է, դա թույլատրելի ապացույց կարո՞ղ է համարվել՝ Մելիքյանը պատասխանեց, որ դա կարևոր հարց է, որը դատավարական առումով բարձրացվելու է, միջնորդություն կներկայացվի հետագայում։
«Արդեն վատ պրակտիկա է դառնում, երբ չգիտես թե որտեղից այսպիսի «ձայնագրություններ» են հանդես գալիս և մարդկանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում։ Օրինակ՝ հայտնի պատմության ուսուցչի գործը, որով ձայնագրությունն անթույլատրելի ճանաչվեց։ Սա նոր պրակտիկա է, նոր ձեռագիր է»,- նշեց Մելիքյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կասկածանքի շուրջ Էմմա Սարգսյանն արդեն դիրքորոշում հայտնել է, թե ոչ՝ փաստաբանը նշեց, որ պատրաստվում էին գնալ և մանրամասն խոսել, բայց երբ քննիչը որոշում կայացրեց ձերբակալման մասին, այդ ամենը տևել է չորս ժամ և ժամը 04-ի սահմաններում հնարավորություն էր տրվել՝ ինչ-որ բան ասելու, սակայն այնքան ուշ էր, որ ցանկության դեպքում էլ չէին կարող կապակցված բան ասել, դեռևս ցուցմունք չի տրվել, սակայն դա չի նշանակում, որ ասելիք չունեն։
Ինչ վերաբերում է Էմմա Սարգսյանի անձը բնութագրող հատկանիշներին, փաստաբանը նշեց, որ Սարգսյանը երեք բուհ է ավարտել՝ Հայաստանում, Գերմանիայում, մեր երկրին բազմաթիվ ծառայություններ մատուցած մարդ է, որը մտահոգ է ներկայիս իրավիճակով։
«Մենք գործ ունենք ոչ թե քաղաքական ծրագրեր ունեցող, այլ՝ բարձր կրթական ցենզ ունեցող, բարձր գիտակցություն, արժանապատվության զգացում ունեցող քաղաքացու հետ, որն այս պատմության մեջ է հայտնվել»,- նշեց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ըստ ՔԿ-ի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը և Էմմա Սարգսյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից