ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մասնավոր անձի գաղտնի ձայնագրությունները քրեական մեղադրանքի գործերով դատական պրակտիկան մերժում է. Գևորգ Դանիելյան 05/13/2022 17:08 | Մեկնաբանություն
Վերջին շրջանում խիստ տարածում է ստացել մասնավոր անձի կողմից կատարվող գաղտնի ձայնագրությունները որպես ապացույց ընդունելու պրակտիկան, ուստի հիմնական բնութագրիչներով անդրադառնանք դրա իրավաչափության հարցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Պայմանականորեն ընդունենք, որ խոսքը հենց դասական իմաստով մասնավոր անձի, ոչ թե իրավապահ մարմինների կողմից իրենց գործունեության համատեքստում ուղղորդված կամ հավաքագրված սուբյեկտի մասին է, և դարձյալ պայմանականորեն ընդունենք, որ դրանք մոնտաժված չեն, իրական են:
Մասնավոր անձի գաղտնի ձայնագրությունները քրեական մեղադրանքի գործերով դատական պրակտիկան, որպես կանոն, մերժում է՝ հիմնավորելով, որ դրանք թույլատրելի չեն, դրանով խախտվում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործման արգելքը: Այլ կերպ ասած, այս դեպքում դատական պրակտիկան հանրային իշխանության մարմիններին առնչվող պարտականությունը ամբողջությամբ կիրառելի է համարում նաև մասնավոր անձանց նկատմամբ, ինչը գուցե կարող է հիմնավորվել այն փաստարկով, որ վերջին հաշվով, հենց հանրային իշխանության մարմինն է որոշում, թե ինչը կարող է ճանաչել թույլատրելի ապացույց, ինչը՝ ոչ:
Մյուս կողմից, չպետք է անտեսել, որ Սահմանադրության 61-րդ հոդվածով մարդն օժտված է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքով, ինչը չի բացառում, այլ ենթադրում է անհրաժեշտ պաշտպանության սկզբունքի հենքով, իր անձը պաշտպանելու (այդ թվում՝ անհիմն քրեական հետապնդումից) նպատակով, կիրառելու նաև գաղտնի ձայնագրություն: Սա չի դիտարկվի իբրև Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված ազատ գործելու իրավունքի չարաշահում, քանզի ինքնապաշտպանությունը, որպես իրավաչափ վարքագիծ, նախատեսված է օրենքով:
Այսպիսով, կարծում եմ, եթե մասնավոր անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրությունը որևէ աղերս չունի ինքնապաշտպանության հետ, այլ պարզապես հետապնդում է որևէ շարժառիթով անցանկալի անձի հետապնդելու նպատակ, ապա այն չի կարող որևէ հիմքով ապացույց ճանաչվել ....»,- գրել է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ