ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. Չալաբյանի և Թոռնիկ Ալիյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն է եղել 05/13/2022 23:45 | ԼՐԱՀՈՍ
Հասարակական-քաղաքական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Արթուր Հարությունյանից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ իրավապահները խուզարկություն են իրականացրել Ավետիք Չալաբյանի բնակարանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ավետիք Չալաբյանը և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը ձերբակալվել են՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Խոսքը վերաբերում է ընդդիմության հանրահավաքին մասնակցելու համար Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահին իբրև նյութապես շահագրգռելու ենթադրյալ դեպքով հարուցված քրեական գործին:
Ավետիք Չալաբյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը պետք է քննարկվեր այսօր երեկոյան՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ալեքսանյանի նախագահությամբ, սակայն դատարան նիստը տեղի չի ունեցել:
Փաստաբանը նշեց, որ ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է ամբողջ ծավալով, քանի որ սկզբից մինչև վերջ, ըստ էության, ձերբակալման արձանագրությունն իրենից ներկայացնում է պարզապես մի փաստաթուղթ, որը կազմվել է անձին 72 ժամով նախնական զրկեն ազատությունից, որովհետև ոչ բերման ենթարկել է եղել, ոչ էլ այն հանգամանքները, որոնք դրվել են ձերբակալման հիմքում:
«Զուտ դատավարական ձևակերպումներ էին բերված, որոնք բացարձակապես աղերս չունեին այն իրականության հետ, որը մենք ունենք: Այդ բոլոր մասերով իմ կողմից դեռևս գիշերը ժամը 03,00-ին ուղարկվել է բողոք, նույն բողոքի թղթային տարբերակն այսօր առավոտյան ժամը 09,00-ին՝ գրասենյակը բացվելուն պես մուտք է եղել գրասենյակ, բայց վարույթն իրականացնող մարմինը ձգեց ժամանակը, այնքան, որ նիստ նշանակեց այն ժամանակ, երբ վարությն իրականացնող մարմինը պատրաստել է կալանքի միջնորդությունը»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ դատավարական ընթացակարգերի համաձայն՝ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը և կալանավորման միջնորդությունը մեկ վարույթում մեկ դատավորի մոտ պետք է քննվեն:
Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին և մեղադրանքի շուրջ դիրքորոշմանը, ապա Չալաբյանն այն չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել և, օգտվելով իր դատավարական իրավունքից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ նշանակված է դատական նիստ, որին պետք է ներկա գտնվի, հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց, սակայն դա չի բացառում առաջիկայում ծավալուն ցուցմունք տալու հանգամանքը: Փաստաբանն ընդգծեց՝ ինչում մեղադրում են Չալաբյանին, իրականության հետ աղերս չունի, չի համապատասխանում իրականությանը:
Ի դեպ, պաշտպանը տեղեկացրեց, որ այսօրվա դատական նիստին վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն ունենալով պարտավորություն՝ կալանավորման միջնորդությանը կցված նյութերը տրամադրելու նաև պաշտպանության կողմին, որպեսզի ապահովվի զենքերի հավասարության սկզբունքը, այլև չէր ներկայացել դատական նիստին՝ զանգի միջոցով տեղեկացնելով, որ չեն կարող ներկայանալ դատական նիստին, քանի որ այլ քննչական գործողություններով ծանրաբեռնված են:
«Կարծում եմ՝ մեկ քրեական գործում այդքան շատ եթեներ, բայցեր, պատահականություններ պարզապես չի լինում: Սա, բնականաբար, իմ ոչ առաջին քրեական գործն է, հուսով եմ՝ ոչ էլ վերջին, բայց նման մոտեցում՝ վարույթն իրականացնող մարմնի՝ զուգորդված դատարանի հետ՝ առնվազն տարակուսելի է»,- նշեց Արթուր Հարությունյանը՝ առայժմ զերծ մնալով հետապնդումը քաղաքական երանգների ներքո գնահատելուց՝ նշելով, որ գործը դեռևս վաղ փուլում է, ինքը ներկայացնում է Ավետիք Չալաբյանի շահերը և իրավական ընթացակարգերով ներկայացնում է նրան:
Անդրադառնալով տարածված ձայնագրությանը՝ Հարությունյանն արձանագրեց, որ այն հանգամանքը, որ ձայնագրությունը ձեռք է բերվել ոչ միայն ապացույցների ձեռքբերման կարգի կոպիտ խախտմամբ, այլև՝ այդ ապացույցների ձեռքբերմամբ կոպտորեն խախտվել են այն անձանց իրավունքները, որոնք ձայնագրվում են, որովհետև ձայնագրված անձանցից ոչ ոք չի իմացել, որ ձայնագրում են, հետևաբար, այդ փաստի ուժով այդ ապացույցն արդեն իսկ հակասում է ապացույցի ձեռքբերման ընթացակարգին:
«Այն հանգամանքը, որ առանց անձի կարծիքը հարցնելու, տեղեկացնելու և թույլտվությունը ստանալու գաղտնալսել են, դա անձի իրավունքների սահմանափակում է: Հետագայում, երբ անդրադարձ կլինի ձեռք բերված ապացույցներին, դրանց հիմնավորվածությանը, բնականաբար գործընթաց կնախաձեռնվի, որպեսզի այդ ապացույցը համարվի անթույլատրելի»,- նշեց փաստաբանը:
Նշենք, որ Ավետիք Չալաբյանի և Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալիյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի է ունեցել: Այս պահին էլ փաստաբանը գտնվում է ՔԿ Երևան քաղաքի վարչությունում, քանի որ Չալաբյանի մասնակցությամբ նախատեսվում է քննչական գործողություն, իսկ թե ինչ գործողություն պետք է իրականացվի՝ դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ըստ ՔԿ-ի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը և Էմմա Սարգսյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից