ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Առջևում ավելի վտանգավոր իրադարձություններ կան, որոնք իրականանալու են, որովհետև այս իշխանության համար Հայրենիք, ինքնասիրություն, նամուս՝ զրո են». Առուշ Առուշանյան (տեսանյութ) 05/13/2022 17:01 | ԼՐԱՀՈՍ
«Այս օրերին այստեղ՝ Ֆրանսիայի հրապարակում, տարբեր գորիսեցիների եմ հանդիպում, ովքեր գալիս ու մասնակցում են հավաքներին։ Ոչ միայն գորիսեցիներ կան այստեղ։ Հայաստանի ամենատարբեր մարզերից մարդիկ ներգրավված են այս պրոցեսներին։ Իսկ ամենակարևորը, որ արձանագրում ենք, այն է, որ մարդիկ պատրաստակամ են մինչև վերջ գնալու»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Վերջինս ընդգծում է՝ հավաքների մարդաշատությունը, մարդկանց վճռականությունն ու պատրաստակամությունը մոտիվացնում է համազգային շարժման կազմակերպիչներին և առաջնորդներին.
«Մեր կամքն ավելի է ուժեղանում այստեղ հավաքված մարդկանց պատրաստակամությունից՝ մարտնչելու մինչև վերջ։ Ես ինքս այս հավաքներին մասնակցում եմ որպես ՀՀ քաղաքացի և գիտեմ, որ մենք մինչև վերջ գնալու ենք, ոչնչի և ոչ մի բանի առաջ չենք կանգնելու։ Այս մարդիկ մեր պետությունն օր օրի քանդում են, և սա ոչ թե կուսակցությունների կամ անհատների պայքար է, այլ համազգային շարժում, որտեղ ընդգրկված մարդիկ սիրում են իրենց երկիրը, ոչ թե անհայրենիք սրբապիղծների նման են»,- ասում է Առուշ Առուշանյանը։
Խոսելով սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին՝ Գորիսի քաղաքապետը նկատում է՝ նախ և առաջ պետք է խոսել Արցախի թեմայից.
«Մեր պայքարը չպետք է սահմանափակվի միայն Սյունիքով, թեև, սրանով, թշնամին մտել է ՀՀ սուվերեն տարածք։ Մենք պետք է պայքարենք մինչև վերջ, այս իշխանություն կոչվածների թույլ չտալու համար որպեսզի սրանք հաջորդիվ որևէ գործողություն կատարելու հնարավորություն ունենան։ Հետևաբար, երբ վարչապետն ինքն ասում է, թե Տեղ գյուղից այն կողմ այլևս Ադրբեջան է.պետք է նկատել, որ Տեղը Գորիս քաղաքաին կպած գյուղ է, որտեղից Հայաստանի և Արցախի սահմանն է սկսում։ Եթե նա իր բերանով ասում է, որ դա Ադրբեջան է, մենք այս իշխանություններից ի՞նչ սպասենք։ Կարո՞ղ ենք մտածել, որ 44-օրյա պատերազմը կանխավ մտածված և ամբողջությամբ պլանավորված էր և, փաստորեն, եղավ այն, ինչ եղավ»։
Ամփոփելով զրույցը Առուշ Առուշանյանը նկատում է՝ առջևում ավելի վտանգավոր իրադարձություններ կան, որոնք իրականանալու են, որովհետև այս իշխանության համար Հայրենիք, ինքնասիրություն, սկզբունքներ,նամուս թասիբ՝ լրիվ զրո է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ