Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան 05/13/2022   16:51  |  Հարցազրույց

 

Լեո-Պարոնյան ավտոճանապարհին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ավտոմեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու քրեական գործով արդեն իսկ հաստատված է, որ վրաերթը տեղի է ունեցել վարորդի մեղքով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիրքորոշում է հայտնել տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ իր համար հատկապես զարմանալի է, որ վիճարկվում է հղի, դժվարությամբ տեղաշարժվող կնոջ հուսահատ տեղաշարժը՝ վրաերթից փրկվելու նպատակով, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին՝ Լեո-Պարոնյան փողոցների հատվածում: Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը, ու  հեռացնել դեպքի վայրից: ՔԿ-ն, սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել, որը մերժվել է։ Այդուհանդերձ Արամ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Նավասարդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է։ Քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ «Փաստինֆո»-ն մի քանի հարց է ուղղել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանին։

-Պարոն Ասլանյան, նախ կցանկանայի լսել Ձեր մեկնաբանությունը՝ կապված կալանավորման միջնորդությունը մերժելու որոշման հետ։

-Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու  դատարանի որոշումը դատավարության այս փուլում տուժող կողմին հասանելի դատավարական փաստաթուղթ չէ, ուստի բովանդակությանը ծանոթ չենք։ Սակայն տեսանելի է, որ դատարանի դիրքորոշման վրա կարող էր էական ազդեցություն ունենալ մեղադրյալի՝ դեպքից հետո շուրջ 16 օր ազատության մեջ մնալու հանգամանքը։

-Ինչպես եք մեկնաբանում վարույթն իրականացնող մարմնի գործողությունները, փաստացի մեղադրանքը լրացվել և կալանավորման միջնորդությունը ներկայացվել է դատախազության ցուցումով։ Նշված քրեական գործով պատշաճ քննություն կարո՞ղ է իրականացվել՝ նկատի ունենալով նաև քաղաքական երանգները։

-Վարույթն իրականացնող մարմնի սկզբնական գործողություններից, իհարկե, դժգոհ ենք, տուժող կողմը գտնում է, որ հսկող դատախազի նմանբովանդակ ցուցումը քրեական գործով օբյեկտիվ նախաքննություն ապահովելու նպատակ է ունեցել։ Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ակնկալիք իհարկե ունենք՝ անկախ գործի քաղաքական երանգներից, որը գործին փորձում է հաղորդել նաև պաշտպանության կողմը։ Գտնում ենք, որ քրեական գործի պատշաճ նախաքննության համար կարևոր նշանակություն ունի տուժող կողմի հետևողականությունը, ինչում որևէ մեկը թող կասկած չունենա, ինչպես նաև հսկող դատախազի դրսևորած դատավարական օբյեկտիվ վարքագիծը։ Ընդ որում, կարծում ենք, որ մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի հիշատակված դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև այդ իրավական «վեճը»։

-Պաշտպանության կողմը պնդում է, թե մեղադրյալը դեպքի վայրից չի հեռացել, գործել են ճանապարհային երթևեկության պահանջների սահմաններում, մինչդեռ ականատես վկաները փաստում են հակառակը։ Ընդ որում, քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր նաև դեպքի վայրը լքելու հատկանիշներով։ Արդյո՞ք փորձ չի արվում գործը ծածկադմբոց անելու, կոծկելու։

-Պաշտպանության կողմը, բնականաբար, անում է իր համար նախընտրելի դատողություններ, պետք է ըմբռնմամբ մոտենալ պաշտպանի պարտականություններին։ Սակայն տուժող կողմը գտնում է, որ ի սկզբանե վարորդի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը և դրանով նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածին հակասող գործողությունները կատարելը ակնհայտ է եղել նույնիսկ համացանցում շրջանառվող նյութերից։ Ուստի նրան դեպքի վայրը լքելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածով նախաքննության սկզբում նրան մեղադրանք չառաջադրելը տուժող կողմը անընդունելի է համարել, և գտնում ենք, որ միայն դատախազության միջամտության արդյունքում՝ տևական հապաղմամբ նման դատավարական որոշում կայացնելը էական ազդեցություն է ունեցել կալանավորման միջնորդությունը մերժելու դատարանի դիրքորոշման վրա։ Նման դատավարական թերությունները առայժմ չենք կարող վերագրել գործը ծածկադմբոց անելուն, կոծկելուն, քանի որ դատախազությունն այնուամենայնիվ միջամտել է՝ ներգործության միջոցներ կիրառելով։ Իհարկե, վերջնական հետևություններ կարող ենք անել միայն քրեական գործի ավարտական փուլում։

-Պարոն Ասլանյան, պաշտպանության կողմը գտնում է, թե վրաերթը տեղի է ունեցել տուժողի մեղքով, նշվում է, որ, եթե հետքայլ չարվեր՝ վրաերթը տեղի չէր ունենա։

- Քրեական գործով արդեն իսկ հաստատված է, որ վրաերթը տեղի է ունեցել վարորդի մեղքով։ Ինձ համար հատկապես զարմանալի է, որ վիճարկվում է հղի, դժվարությամբ տեղաշարժվող կնոջ հուսահատ տեղաշարժը՝ վրաերթից փրկվելու նպատակով, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել։ Հետիոտնի հետքայլը վարորդի համար վտանգի առաջացման համատեքստում որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ Սոնա Մնացականյանը ճանապարհը հատել է իր համար թույլատրելի հետիոտնային անցումով, այլ ոչ թե արգելված վայրով։ Իսկ վրաերթի ենթարկած ավտոմեքենայի արագությունը, կարմիր լուսացույցի առկայության պայմաններում խաչմերուկ մտնելը, հետիոտնային անցման վրա գտնվող հետիոտնին չզիջելը վրաերթին նպաստող առաջնային հանգամանքներն են։ Նշեմ նաև, որ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգը սահմանող կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ուղեկցման ընթացքում խաչմերուկը կարգավորող ոստիկանը պետք է գործի բացառապես լուսացույցի կանաչ լույսի պայմաններում, մինչդեռ քննարկվող վրաերթի դեպքում պարզ երևում է, որ խաչմերուկի լուսացույցը կարմիր ազդանշան ունի։ Բացի այդ, տեսագրություններից ակնհայտ է, որ խաչմերուկը կարգավորող ոստիկանը կառավարության որոշմամբ հաստատված ՃԵԿ կանոններով՝ 16-րդ կետով նախատեսված՝ ՃՈ ավտոմեքենային անարգել անցնելու որևէ նշան ցույց չի տալիս, նաև կանգնած է այնպիսի դիրքում՝ դեմքով դեպի Լեոյի փողոցի կողմը, երբ նույնիսկ 16-րդ կետով նախատեսված այդ նշանի առկայության դեպքում՝ իրենցից աջ և ձախ հետիոտները իրավունք ունեն անցնել (նույն կետի պահանջն է), իսկ Սոնա Մնացականյանը անցել է ձախում առկա հետիոտնային անցումով։

 

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:49 13/05/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազություն կքննարկի՝ հղի կնոջը վրաերթի ենթարկած Փաշինյանի ավտոշարասյան վարորդ- մայորին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հարցը
14:30 13/05/2022  |  ԼՐԱՀՈՍՄայորի փաստաբանը տուժած հղի կնոջն է մեղադրում վրաերթի համար
10:47 12/05/2022  |  ՄեկնաբանությունՏուժող կողմը հետևողական է լինելու Սոնա Մնացականյանի դաժան վրաերթի հանգամանքների բացահայտմանը. Ասլանյան
22:22 11/05/2022  |  ԼՐԱՀՈՍՀղի կնոջ մահվան ելքով վրաերթի գործով մայորի մեղադրանքը կլրացվի.դատախազությունը պահանջում է Արամ Նավասարդյանին մեղադրանք առաջադրել նաև դեպքի վայրը լքելու համար. Քննիչը առարկել է
19:07 03/05/2022  |  ԼՐԱՀՈՍՀետամուտ եմ լինելու, որ հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկած անձը ենթարկվի պատասխանատվության. ՄԻՊ
14:30 30/04/2022  |  Քրեական խրոնիկոնՓախուստ հասկացություն չկա. հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով ձերբակալված մայորին կալանավորելու հիմքեր քննիչը չի տեսել
14:00 30/04/2022  |  ՄեկնաբանությունՕրը ցերեկով, բոլորի աչքի առաջ փողոցը անցումով անցնող հղի կնոջը դաժանաբար սպանած, կանգ չառած վարորդին ընդամենը ժամեր անց ազատություն են շնորհում. Նազարյան
10:44 30/04/2022  |  ՄեկնաբանությունԵթե դու պարզ հայ կին ես, ապա փողոցը զեբրայով ու կանաչ լույսի տակ անցնելիս քեզ կարող է սպանել վայրենիի պես քշող շարասյունը. Մելիքյան
09:51 28/04/2022  |  ՄամուլՓոփոխություններ խոստացողներն այժմ բռնություն են կիրառում. «Ժողովուրդ»
00:11 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍԻնչպես նիկոլը կարող էր , բայց՝ չխնայեց 5000 զինվորի կյանք, այնպես էլ՝ նրան սպասարկողը՝ կարող էր կանգնեցնել մեքենան՝ փրկելով 2 կյանք, բայց․․․անցավ նրանց վրայով․․․

Արխիվ

[]