ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
44 օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը կալանավորվեց 05/12/2022 21:28 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, կալանավորվեց ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարեց Տարոն Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, միևնույն ժամանակ, ճանաչելով Մանուկյանի ձերբակալությունը իրավաչափ ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Աբգար Պողոսյանը՝ հավելելով, որ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Տարոն Մանուկյանը ձերբակալվել է մայիսի 8-ին Գյումրիում Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանության գործի շրջանակներում։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Փաստաբան Աբգար Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վիճարկել են ձերբակալման իրավաչափության հարցը։ Մասնավորապես, որպես ձերբակալման նպատակ մատնանշվել էր թաքնվելու հավանականության զսպումը, մինչդեռ Մանուկյանն ինքնակամ է ներկայացել։
«Իրենք մեկնաբանում են, որ դեպքի վայրը լքելը ևս առկա է, սակայն Տարոնը ոչ թե լքել է դեպքի վայրը, այլ՝ շարունակել է մասնակցել ակցիային։ Այսինքն՝ այլ հարց է, որ ինքը դեպքից հետո թաքնվեր, նա շարունակել է մասնակցել ակցիաներին, գտնվել է հանրային վայրերում, ինչից հետո ԶԼՄ հրապարակումներից իմացել է, որ քրեական գործ կա և ինքնակամ ներկայացել է»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է կալանավորման միջնորդությանը, ապա քննիչը մատնանշել է գործի քննությանը խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու հավանականությունը, պաշպանության կողմն էլ ներկայացրել առարկությունները՝ ինչպես հիմքերի, այնպես էլ՝ հիմնավոր կասկածի մասով։ Նոր հանցանք կատարելու հավանականությունը մեկնաբանել է իրականացվող ակցիաներով, մասնավորապես, Երևանում իրականացվող ակցիաների վերաբերյալ արդեն հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, ըստ քննիչի՝ այդ ակցիայի մասնակցել է նաև Տարոնը և չի բացառվում, որ հետագայում գործով կարգավիճակ ունենա, ինչպես նաև մասնակցի այլ ակցիաների, մինչդեռ, պաշտպանության կողմը նշել է, որ այդպես խախտվում է անձի անմեղության կանխավարկածը, որևէ գործով Տարոնը մեղադրանքը չի ընդունում։ Քրեական գործով տուժող ճանաչված տարեց տղամարդկանց հետ առերես հարցաքննություն դեռևս տեղի չի ունեցել, իսկ ինչ վերաբերում է գործով ապացույցներին՝ Պողոսյանը հայտնեց, որ գործում առկա են մի շարք ոստիկանների ցուցմունքներ, որոնք, ըստ փաստաբանի, անհեթեթ են։
«Այսինքն, Երևան քաղաքի վարչության բաժանմունքներից մեկի պետը ցուցմունք է տվել, որ ինքը շատ է ասուլիսներ նայում, իսկ ասուլիսներում գրվում է անձանց անուն-ազգանունը, այդպես իր մոտ տպավորվել է Տարոնը և մի քանի անձինք, տեսանյութը, որ տեսել է, ճանաչել է։ Դրանից անհեթեթ բան հորինելն անհնար է։ Անձին լուսանկարով ճանաչման են ներկայացրել տուժողին, ներկայացվել է չորս լուսանկար, որից տուժողը պետք է ճանաչեր Տարոնին։ Տրամաբանությունն այն է, որ չորս նկարներում պատկերված անձինք պետք է միմյանց հնարավորինս նման լինեն, իսկ մեր դեպքում՝ չորսից երեքը սափրված են, միայն Տարոնն է, որ սափրված չէր։ Դրանից վատ մեկ էլ կարող էր լինել, որ միայն Տարոնի նկարը ցույց տան»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ի սկզբանե քննությունն ուղղորդված է եղել։
Նրա փոխանցմամբ՝ եղել են ցուցմունքներ, որով տուժողները հայհոյանքներ են հնչեցրել, որով նույն անձը կոորդինացրել է գործողությունը, սակայն հայտնի չէ, որ ինչ-որ քննություն իրականացված լինի։
Ինչ վերաբերում է քրեական գործի հարուցման առիթին, ապա այն հարուցվել է համացանցում տարածված տեսանյութի հիման վրա Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողի ներկայացրած զեկուցագրից հետո, սակայն տեսանյութի աղբյուրը հայտնի չէ։ Պաշտպանը տեղեկացրեց, որ խափանման միջոցի հարցի քննության ընթացքում բարձրացվել է նշված հարցը, պաշտպանության կողմի ձեռքի տակ առկա նյութերով՝ միջոցներ չի ձեռնարկվել աղբյուրը՝ տեսանյութի բնօրինակը հայտնաբերելու ուղղությամբ։ Պաշտպանության կողմը հետագայում կմիջնորդի փորձաքննության ենթարկել տեսանյութը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք է եղել։ Նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն է տեղի ունեցել։ Մասնավորապես, կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ են հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարեց տղամարդիկ տուժող են ճանաչվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հինգ քաղաքացի, այդ թվում՝ Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը։ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նաև Գոռ Սարգսյանին և Տարոն Մանուկյանին կալանավորելու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից