Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

44-օրյա պատերազմի ընթացքում Կովսականում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ցուցաբերել է անգործություն, ինչի հետևանքով 62 հոգանոց խմբն ընկել է շրջափակման մեջ. Նախաքննությունն ավարտվել է 05/11/2022   19:32  |  Քրեական խրոնիկոն

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի վերսկսումից հետո, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ռազմական դրության պայմաններում, Ա.Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ– ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, հանդիսացել է Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, իր ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի գլխավորությամբ Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի, ցուցաբերել է իշխանության անգործություն, իրեն ենթակա անձնակազմին տալով «Նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք՝ որպիսի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առ այսօր անհայտ է: Այս մասին այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։

 

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ի կողմից իր և ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու հետևանքով ծանր վնաս պատճառվելու, N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու, դրա հետևանքով ծառայության բնականոն շահերին էական վնաս պատճառվելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով ծանր վնաս պատճառվելու, նույն զորամասի սպա Ս.Կ.-ի կողմից զորամասի հրամանատարի՝ պաշտոնական դիրքը չարաշահելուն օժանդակելու և սպա Է.Հ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի վերսկսումից հետո, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, Ա.Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ– ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, հանդիսացել է 2021թ. հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, որպիսի պայմաններում իր ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի գլխավորությամբ Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի: Նման պայմաններում Ա.Մ.-ն վերոնշյալ խմբին օգնության շտապելու փոխարեն իր և ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ցուցաբերել է իշխանության անգործություն, իրեն ենթակա անձնակազմին տալով «Նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք՝ որպիսի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առ այսօր անհայտ է:

N զորամասի հրամանատար Ա.Ա.-ն 2020թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ-ից ստանալով անձնակազմին Կովսականի շրջանի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող Կիրի Հանք անվանումով տեղանք հասցնելու հանձնարարական,  անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել և ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական կանոնադրության պահանջները, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 0700-ի սահմաններում, «Կիրի հանք» կոչվող տարածք անձնակազմի իջեցումն ապահովելու ուղեկցելու փոխարեն անցել է հիշյալ տարածքը և հասել Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի, որի ընթացքում Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:

Բացի այդ, Ա.Ա.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ Վ.Ն.-ին հաճոյանալու, ստեղծված վստահությունը ամրապնդելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և իր ենթակայությամբ ծառայող Գ.Ն-ին, ով հանդիսացել է Վ.Ն.-ի որդին, առանց համապատասխան հրամանի ձևակերպման, 2020թ. հոկտեմբերի 11-ին թույլատրել է մարտական ծառայության կրման վայրից վերադառնալ Էջմիածին քաղաք և զբաղվել ազգականի դին հուղարկավորելու աշխատանքներով՝ միաժամանակ հրամանատարի պաշտոնակատար Ս.Կ.-ի միջոցով համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հրահանգավորել է Գ.Ն.-ին չհրամանագրել՝ որպես զորամաս վերադարձած զինծառայողի, այդպիսի գործողություններն իրականացնել միայն օրեր անց՝ ցույց տալով Գ.Ն-ին՝ որպես հիմնական անձնակազմի հետ զորամաս վերադարձած զինծառայող, որի հետևանքով ամբողջությամբ չեն կատարվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան մարտական կարգադրության պահանջները, այդ կերպ խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը և զորամասի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը, ինչն էլ իր հերթին էական վնաս է պատճառել ծառայության բնականոն շահերին։

Բացի այդ, N զորամասի սպա Ս.Կ.-ն նույն զորամասի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները կատարելու ընթացքում, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա.Ա.-ի մտացածին հանցավոր գործողություններին՝ պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու նպատակով 2020թ. հոկտեմբերի 16-ին ցուցում է տվել զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ պաշտոնական փաստաթուղթ համարվող զորամասի համապատասխան հրամանագրքում կատարել իրականությանը չհամապատասխանող՝ ակնհայտ կեղծ գրառում, ինչը կատարվել է վերջինիս կողմից, որով իսկ խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը և զորամասի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը:

 Բացի այդ, N զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ն մարտական ծառայության կրման վայրից վերադարձած Գ.Ն.-ին որպես զորամասի մշտական տեղակայման վայր վերադարձած զինծառայող հրամանագրելու հարցը պարզելու նպատակով դիմել է հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին, ով այդ հարցով խոսելով զորամասի հրամանատար Ա.Ա.-ի հետ, Է.Հ.-ին փոխանցել է այդ կապակցությամբ որևէ գործողություն չձեռնարկելու վերաբերյալ հրամանատարի հանձնարարությունը, որից հետո Է.Հ.-ն զորամասի համապատասխան հրամանագրքում կատարել է ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող գրառում ՝ նշելով, որ Գ.Ն.-ն 2020 թվականի հոկտեմբերի 24-ին զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել զորամասի հիմնական անձնակազմի հետ միասին։  

 Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 375-րդ հոդվածի 4-րդ մասով, Ս.Կ-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով և Է.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:36 10/05/2022  |  Քրեական խրոնիկոնԳյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվածները երեքն են
15:49 07/05/2022  |  Քրեական խրոնիկոնԱկցիայի մասնակիցը կալանավորվել է ոստիկանական մեքենան վնասելու համար
13:11 07/05/2022  |  Քրեական խրոնիկոնՀարուցվել է քրեական գործ՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով (տեսանյութ)
13:05 07/05/2022  |  Քրեական խրոնիկոնՑուցարարը կալանավորվեց՝ խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար
17:16 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍՑուցարարների կողմից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում կատարված խուլիգանության գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել
16:34 06/05/2022  |  Քրեական խրոնիկոնՀավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ (տեսանյութ)
16:19 06/05/2022  |  Քրեական խրոնիկոնՀարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված քայլերթի մասնակիցների կողմից Երևան քաղաքի Չարենցի փողոցում կատարված խուլիգանության դեպքի առթիվ
15:10 06/05/2022  |  Քրեական խրոնիկոնՀարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ
18:02 05/05/2022  |  Քրեական խրոնիկոնԵրևանի Կիևյան փողոցում խուլիգանություն կատարելու մեղադրանքով կալանավորվել է ակցիայի մասնակիցը
17:38 05/05/2022  |  Քրեական խրոնիկոնՔննություն է իրականացվում՝ Սարյան փողոցում Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ (տեսանյութ)

Արխիվ

[]