ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ի մշտադիտարկումների արդյունքում Ոստիկանության բաժանմունքներում արձանագրվել են մի շարք խախտումներ 05/10/2022 21:21 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են Երևան քաղաքի թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 64 անձանց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
Այցերի և իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.
1. Իրականացված արագ արձագանքման այցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան։ Մեկ այլ դեպքում, ըստ վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիների պնդման, անձին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները նրան ոչ թե նստեցրել են իրենց մեքենան, այլ նետել են մեքենայի մեջ, այնուհետև մեքենայում նաև հայհոյել։
Նկարագրվածի վերաբերյալ Պաշտպանը տեղեկացնում է, որ համապատասխան գրություններ կուղարկի իրավասու մարմիններին նկարագրված դեպքերը քննության առարկա դարձնելու պահանջով, միաժամանակ Պաշտպանն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, անհրաժեշտ նվազագույնը գերազանցող չափով անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելուց, վարչական ձերբակալման ենթարկելիս անձին վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող ցանկացած տեսակի գործողություն կատարելուց։
Նման գործելակերպն ուղղակի անթույլատրելի է։
2. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ պնդել են, որ ոստիկանության ծառայողների կողմից փողոցի երթևեկելի մասն ազատելու պահանջը ներկայացնելուց հետո իրենց ժամանակ չի տրամադրվել ներկայացված պահանջը կատարելու համար, հատկապես այն պայմաններում, երբ իրենք խնդրել են 5 րոպե ժամանակ։
Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ ոստիկանության կողմից պահանջ ներկայացնելուց հետո վերջինս նաև պետք է տրամադրի անհրաժեշտ ողջամիտ ժամանակ այն կատարելու համար, հակառակ պարագայում, ստացվում է մի իրավիճակ, երբ ներկայացված պահանջն ինքնանպատակ է կամ հետապնդում է միայն վարչական ձերբակալում իրականացնելու հիմքեր ստեղծելու նպատակ։
Միևնույն ժամանակ, ակցիայի կազմակերպիչները պարտավոր են ողջամտորեն առավելագույն ջանքերը գործադրել ողջամիտ ժամանակահատվածում հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության օրինական պահանջի կատարումն ապահովելու և կազմակերպելու համար։
3. Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկում Պաշտպանի արագ արձագանքման խմբերն արձանագրել են դեպք, երբ վարչական ձերբակալման ենթարկված անձին չեն գրանցել «Ոստիկանություն բերված անձանց հաշվառման մատյանում» այն հիմնավորմամբ, որ վերջիններս չեն ներկայացել և իրենց վերաբերյալ տվյալներ չեն ներկայացրել ոստիկանության ծառայողներին։
Այս առումով, Պաշտպանը գտնում է, որ նման մոտեցումը հիմնավորված չէ և անկախ անձի չներկայանալու հանգամանքից՝ վերջինիս ոստիկանության բաժին մուտքի, ելքի, բժշկական օգնության ստանալու կարիք ունենալու և այլ հանգամանքներ պարտադիր ենթակա են հաշվառման վերոնշյալ մատյանով։
4. ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել է Գյումրի քաղաքում տեղի ունեցած բռնության միջադեպը, երբ 08.05.2022թ-ին դեպի Գյումրի ավտոերթի ակցիա իրականացնող մի քանի անձինք կանգ են առնում, վիճաբանության բռնվում ճանապարհի մոտ առկա տաղավարում հավաքված ակնհայտորեն տարեց անձանց հետ և վերջիններիս ինտենսիվ հարվածներ հասցնում։
Ընդ որում, տեսանյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ավտոերթի մասնակիցները թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էին այնտեղ գտնվող տարեց անձանց, որոնցից մեկն էլ ձեռնափայտով էր։
Այս առումով Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ խաղաղ հավաքների բնականոն ու իրապես խաղաղ ընթացքն ապահովելու ու հաջորդիվ երաշխավորելու նպատակով չափազանց կարևոր է, որ քաղաքական ակցիաներն առաջնորդող հանրային դերակատարները հստակորեն դատապարտեն բռնության դրսևորումը և համագործակցեն իրավապահ մարմինների հետ խաղաղ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար՝ ըստ էության կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով հավաքի կազմակերպչի համար նախատեսված պարտականությունները։
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է, որ հավաքների մի քանի ղեկավար կազմակերպիչ հանդիսացող հանրային դերակատարներ հաջորդիվ դատապարտել են կոնկրետ դեպքով բռնության գործադրումը։ Միևնույն ժամանակ մտահոգիչ են հանրային լսարան ունեցող այն դերակատարների ուղերձները, որոնք միտված են տեղի ունեցած բռնությունը բռնության ենթարկված տարեց անձանց վարքագծով արդարացնելուն։
Այս գործելակերպը խիստ վտանգավոր է, անձանց մոտ այն կարող է բռնության արդարացման մոտեցում ձևավորել և հետևաբար նոր բռնության դեպքերի տեղիք տալ։
Մարդու իրավունքների պաշտպանը հետամուտ է լինելու հավաքների ու ակցիաների շրջանակներում բռնության բոլոր դեպքերով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերում՝ անկախ տուժող անձանց կարգավիճակից ու դիրքից։
5. ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրությունները վեր են հանել նաև հավաքները լուսաբանող լրագրողի նկատմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպք ոստիկանության ծառայողի կողմից, ընդ որում, ոստիկանության ծառայողը պահանջել է չնկարել իր գործողությունները և հարվածել լրագրողի տեսախցիկին։
Ըստ հրապարակման, լրագրողի բեյջը տեսանելի է եղել ոստիկանության ծառայողի համար։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ զերծ մնալ լրագրողների աշխատանքը խոչընդոտելուց, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելուց կամ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված ցանկացած տեսակի սպառնալիք հնչեցնելուց։
Արձանագրված յուրաքանչյուր դեպքով Պաշտպանը հետամուտ է լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից