ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր Հաղթանակի օրն է․ թեև մեզնից խլել են մայիսյան Եռատոնը՝ մենք ապրում ենք այն գիտակցումով, որ երկրապա՛հ է մեզանից յուրաքանչյուրը և շարունակելո՛ւ է պայքարել ․ Սեյրան Օհանյան 05/09/2022 09:23 | ԼՐԱՀՈՍ
Հավերժ խոնարհում այն հերոսների սխրանքի առջև, ովքեր իրենց կյանքն են տվել Շուշին, Արցախը ազատագրելու, Հայաստանը պաշտպանելու համար՝ հաղթողի հպարտություն, արժանապատվություն նվիրելով աշխարհասփյուռ հայ ժողովրդին։ Նրանց հավերժ փառք ու պատիվ։ Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար,ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախյան պատերազմի և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, «Արցախի հերոս», ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
«Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ,
Արցախյան ազատամարտի փառապա՛նծ մարտիկներ, երկրապահնե՛ր,
Հայկական բանակի զինվորնե՛ր, սպանե՛ր
Այսօր Հաղթանակի օրն է, ու թեև մեզանից խլել են մայիսյան Եռատոնը՝ մեզ զրկելով Շուշիի փառահեղ ազատագրումը Շուշիում տոնելու իրավունքից, Արցախի պաշտպանության բանակը՝ հաղթանակած լինելու փառքից և ուժից, մենք ապրում ենք այն գիտակցումով, որ երկրապա՛հ է մեզանից յուրաքանչյուրը։ Եվ շարունակելո՛ւ ենք պայքարել՝ հայ ժողովրդի լինելիության իրավունքը, իր պատմական Հայրենիքում ապրելու կամքը պաշտպանելու, արդարությունը վերականգնելու համար։
Աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային բարդ, արյունալի վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը պետք է նորից վերականգնի իր արժանապատիվ կեցվածքը և ցույց տա աշխարհին, որ իր դեմքը պարտված իշխանությունը չէ, այլ այն ազնիվ, ազգանվեր, խրոխտ սերունդը, որ դուրս է եկել պայքարի և պատրաստ է ոչ միայն կյանքը նվիրել, այլ նորից հաղթել, ապրել ու արարել հանուն հավերժական Հայաստանի։
Այսօր բեկումնային է պահը, և եթե ուզում ենք նորից փրկել Արցախն ու պետություն ունենալ, օր առաջ պիտի համախմբվել՝ ընդունելով այն իրողությունը, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում, Հանրապետության մարզերում Դիմադրության շարժմանը միացած մեր հազարավոր հայրենակիցներ, ըստ էության, պայքարում են ոչ միայն Հայաստանի իշխանությունը զավթած քաղաքական միավորի դեմ, ով իր հակապետական գործողություններով անհերքելիորեն սպասարկել է թշնամու շահերը, այլ այն ուժերի, որոնք իրականում հովանավորում են նրանց՝ Արցախը, Հայաստանը վերջնականապես պառակտելու, ոչնչացնելու նպատակով։
Արցախյան առաջին պատերազմում մեր միասնությունն էր մեր ուժը, և ժողովրդի գիտակցության մեջ խրված չէր այն պառակտիչ, վտանգավոր սեպը՝ ով է Արցախից, ով՝ Հայաստանից․
Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից հազարավոր կամավորականներ մեկնում էին Արցախ՝ այն իրավամբ իրենց Հայրենիքը համարելով, իսկ Արցախից ջոկատներ էին գալիս Գյումրի՝ երկրաշարժի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար։
Ես այսօր հպարտություն եմ ապրում այդ մաքառումը հիշելիս և խորին երախտագիտություն հայտնում մեր հաղթանակները կերտած սերունդներին՝ Հայրենական, Արցախյան պատերազմների վետերաններին, Արցախի պաշտպանության բանակի պատվախնդիր զինծառայողներին, ովքեր հիրավի հերոսական ծառայություն են իրականացրել՝ քառորդ դարից ավելի անառիկ պահելով Արցախի սահմանները, ու բոլոր այն մարդկանց, որոնց համար անսակարկելի արժեք է Հայրենիքը։
Հավերժ խոնարհում այն հերոսների սխրանքի առջև, ովքեր իրենց կյանքն են տվել Շուշին, Արցախը ազատագրելու, Հայաստանը պաշտպանելու համար՝ հաղթողի հպարտություն, արժանապատվություն նվիրելով աշխարհասփյուռ հայ ժողովրդին։ Նրանց հավերժ փառք ու պատիվ»,-ասված է ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ