ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիմադրության շարժման հաջորդ փուլն առավել գործնական ընթացքով պիտի առանձնանա 05/09/2022 15:27 | Վերլուծություններ
Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հեռացումն այսօր հայության թիվ մեկ խնդիրը պիտի լինի։ Կարծում եմ՝ դիմադրության շարժման յուրաքանչյուր քաղաքական ուժի և անհատի համար հենց սա՛ է այն առաջնահերթությունը, որի լուծմամբ պայմանավորվելու և սկիզբ են առնելու հաջորդ փուլերը։
Հայաստանի և Արցախի, սփյուռքի հայության հետագա ընթացքի համար այս հարցն օրախնդիր է, քանի որ փաշինյանական իշխանութան շարունակումը գոյութենական խնդրի առաջ է կանգնեցնում ողջ հայությանը՝ Հայաստան պետության լինելիությամբ հանդերձ։
Ասել է, թե՝ այս կարևոր խնդրի շուրջ է համախմբված դիմադրության շարժումը, այս առումով են նրանք ընդհանուր հայտարարի եկել՝ ձևավորելով այն հրաշալի շարժումը, մթնոլորտը, որն ապրիլի վերջին տասնօրյակից մեկնարկել է, իսկ մայիսի 1-ից առավել ակտիվ հուն մտել՝ ամենօրյա դարձած հանրահավաքներով, անհնազանդության երթերով և զանազան այլ ակցիաներով ու գործողություններով։
Շարժման թիվ մեկ խնդիրը, բովանդակությունը, ոգեղենությունը արդեն իսկ իր շուրջ կարողացել է համախմբել ազգի գլխին կախված վտանգները գիտակցող ժողովրդական հսկայական զանգվածներ։ Այսինքն, մարդիկ դիմադրության շարժման հետ հույսեր են կապում այս խորը փոսից դուրս գալու, երկրի և հայության կյանքում բեկում առաջացնելու համատեքստում։
Հայրենասիրական երգ ու պարով, ազգային արժեքների շուրջ համախմբմամբ, հերոսական կերպարների և հայության հաղթանակների ոգեկոչումով է ուղեկցվում դիմադրության շարժումը, այդ թվում՝ երրորդ հանրապետության պատմության ընթացքում ունեցած՝ արցախյան փայլուն հաղթանակների, որոնք շարժման շատ կոնկրետ բաղադրիչն են։ Իրականում, այս ամենը շատ անհրաժեշտ էր մեր ժողովրդին, որի զավակները 44-օրյա պատերազմում հերոսաբար կռվեցին , հազարավոր զոհեր ունեցանք, մի ամբողջ լուսավոր սերունդ, որ պիտի ապրեր ու արարեր, բայց․․․
Դիմադրության շարժումը մի կարևոր հաստատում արդեն արել է, այն, որ հանուն հայրենիքի կռված՝ ապրող և անմահացած հերոսների Հայաստանն է լինելու վաղվա Հայաստանը։ Այսինքն, վաղվա Հայաստանում առաջնահերթ կարգով գնահատված և արժևորված են լինելու հե՛նց նրանք։
Բնականաբար, դիմադրության շարժման հաջորդ փուլն առավել գործնական ընթացքով պիտի առանձնանա։ Ի դեպ, շատ կարևոր է ձևակերպել, թե՝ մենք՝ լրատվամիջոցներս, ի՞նչ մեսիջներ ենք ստանում ամեն օր մարդկանցից, ըստ այդմ նաև բացահայտելով, թե՝ ի՞նչ է ակնկալում լսել ժողովուրդը՝ շարժումն առաջ տանող ուժերից, այս փուլում հանրությունը կարևոր ի՞նչ սպասելիքներ և առաջնահերթություններ ունի ընդդիմությունից։
Ակնհայտ է և ժողովուրդն էլ իր մաշկի վրա զգալով օրեցօր ավելի է համոզվում, որ իշխանությունն այլևս անզոր է վերահսկել իրավիճակը։ Դրա պարզ վկայությունը ոստիկանական ուժերի հրահանգավորված- բռնի գործողություններն են ժողովրդի հանդեպ։ Այսինքն, իշխանությունը սեփական ժողովրդի հետ շփման, հաղորդակցման այլ ելք չունի այլևս, քան՝ ուժայինների միջոցով նրանց ահաբեկելն ու վախեցնելը։ Իսկ սա նշանակում է՝ ընդդիմությունը հռետորաբանությունից և կարգախոսերից պիտի անցնի ժողովրդի հետ ազգային ապագայի շուրջ խոսակցություն ծավալելուն։ Այն, որ Հայաստանի ապագայի խոսակցությունն առանց Փաշինյանի է լինելու, հակառակ դեպքում՝ ապագան վտանգի տակ է, աներկբա է, բայց նրան անցնցում հեռացնելու համար ժողովրդին պիտի կետ առ կետ բացատրվի մեր ազգային առաջնահերթությունները։ Պիտի բացատրվի, օրինակ, որ կոռուպցիան ու կաշառակերությունը որքան էլ կարևոր լինեն, այնուհանդերձ դրանք չէ, որ թշնամիներով շրջապատված և տևական չհայտարարված պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար ամենաառաջնահերթ լուծելիք խնդիրներն են։ Վկան՝ աշխարհի ամենակոռումպացվածի՝ Ալիևի ընտանիքն է, ալիևյան իշխանությունը, որին ըստ էության, պարտվեց Հայաստանը։ Բնականաբար, «առանց Նիկոլ Հայաստանում» պիտի ձևակերպվի մեր թիվ մեկ խնդիրը, որն է՝ Հայաստանի անվտանգությունը և պաշտպանունակության բարձրացումը։ Այսինքն, ընդդիմություն-ժողովուրդ երկխոսություն պիտի ծավալվի։ Արցախի հարցից մինչև Հայաստանի սահմաններին սպառնացող վտանգներ, դեմարկացիա-դելիմիտացիա, ազգային բանակի վերակերտում և վերազինում, և այլն, և այլն։ Ընդհանրապես, ընդդիմության՝ իր ապագա ծրագրերի ու գերակայությունների, Հայաստանի արտաքին մարտահրավորների և դրանց լուծման արդյունավետ ուղիների ներկայացումը ժողովրդին՝ ոլորտային պրոֆեսիոնալների միջոցով պիտի լինի։
Բնականաբար, ընդդիմությունը պիտի ժողովրդի հետ ոչ միայն տեսական, այլև խիստ գործնական խոսակցություն ունենա՝ համատոտ ներկայացնելով իր ծրագրային առաջարկները՝ սոցիալ-տնտեսական առկա խնդիրների՝ զբաղվածության խնդրի, օրեցօր ահագնացող գնաճի զսպման և աղքատության տեմպերի մեղմման համատեքստում։
Այսինքն, պարզ հայ մարդը պիտի զգա և հասկանա, որ Նիկոլին հեռացնելով չի ավարտվելու իր և ներկա ընդդիմության երկխոսությունը, այլ սկսվելու է ազգովի, համատեղ երկիր կառուցելու նոր, չտեսնված մի փուլ։ Վստահ ենք, մոտ է այն օրը, երբ բազմաթիվ կազմակերպություններ կհայտարարեն դիմադրության շարժմանը միանալու մասին։
Բնականաբար, սրան հասնելու և հաջողություն ունենալու համար շատ կարևոր պայման է դիմադրության շարժման ամրությունը, ներքին կայունությունը։ Նաև՝ հստակ բանաձևումը, որ հետնիկոլյան առաջիկա շրջանում ապակուսակցական, ազգային բարձր պրոֆեսիոնալներն են լուրջ անելիք ունենալու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ