ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տզի պես իշխանությունից կառչածների համար՝ բանակը որպես պատժիչ գործիք օգտագործելու ցանկությունն իրենց դեմքն ավելորդ անգամ ցուցադրելու անհաջող փորձ է. Դավիթ Ջամալյան 05/08/2022 17:59 | ԼՐԱՀՈՍ
«Մենք գործ ունենք այլասերված արժեքային համակարգով՝ անհայրենիք թրքացածների հետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` պատասխաննելով հարցին՝ ինչո՞ւ են վերջին օրերին իշխանական թևի այս կամ այն գործիչներ, համառորեն փորձում բանակով վախ և ահաբեկում տարածել այս օրերին փողոցային պայքարի ելած քաղաքացիների նկատմամբ։
Հիշեցնենք, որ օրերս Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկել էր անհնազանդության տարբեր ակցիաներին մասնակցելու համար ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին ուղարկել եռամսյա վարժանքների:
Դավիթ Ջամալյանը նկատում է՝ այս մարդկանց համար Անկախությունը եղել է ընդամենը գռփելու և հարստանալու մի ժամանակահատված, նրանց համար պետական ապարատում լինելը նշանակել է անձնական հարցեր լուծելու լավ առիթ, այսպիսի արժեքային համակարգով մարդիկ ուր մտել են՝ ապականել են, որտեղ եղել են, իրենց կատարած աշխատանքով վարկաբեկել են համակարգն ու իրենք իրենց, վերջին հաշվով՝ վարկաբեկվելով այնքան, որ իրեն հարգող որևէ քաղաքական թիմ սրանց իրենց կազմ երբեք չի վերցրել։ Սրանք նախկինում և միշտ վարկաբեկվել են այն պատճառով, որ մշտապես ունեցել են այլասերված արժեքային համակարգ, ասում է ռազմական փորձագետը։
Ջամալյանը հավելում է՝ հիմա այս մարդիկ, ովքեր չունեն բարոյական տաբուներ, որոնց, լայն իմաստով, մարդ անվանելն, անգամ, ճիշտ չէ, որոշել են, որ կարող են պայքարի դուրս եկած հայրենակիցներին վախեցնել և ահաբեկել ո՛չ ավել, ո՛չ պակաս բանակի գաղափարով. «Իմ ընկեր Տիգրան Աբրահամյանն այս առիթով երեկ հանրահավաքի ընթացքում հայտարարեց՝ բանակը սրբություն է, բանակը մեր ինքնության կարևորագույն և ամենավառ դրսևորումներից մեկն է, որով մենք, որպես հայ կենսունակ տեսակ՝ եղել ենք, կանք ու դեռ կլինենք։ Բանակով մենք հպարտանում ենք, էլ ավելի ենք ամրապնդում մեր ինքնությունն ու գոյության պայքարը։ Բանակում ծառայելն ու բանակը հզորացնելը արժանապատիվ հայորդիների ամենապատվաբեր զբաղմունքն է եղել և այդպես էլ պետք է լինի։ Այնպես որ, նորմալ բարոյական արժեքային համակարգ ունեցող մարդկանց դիրքերից, բանակով որևէ մեկին վախացնելն՝ անհայրենիք, այլասերված արժեքային համակարգ ունեցողների դիրքորոշում և զբաղմունք է։ Տզի պես իշխանությունից կառչածների համար՝ բանակը որպես պատժիչ գործիք օգտագործելու ցանկությունն, ընդամենն, իրենց դեմքն ավելորդ անգամ ցուցադրելու անհաջող փորձ է»,- ասում է Դավիթ Ջամալյանը։
Խոսելով Սոթքում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման միջադեպի մասին, որի հետեւանքով՝ հայկական կողմն ունի մեկ վիրավոր, ռազմական փորձագետն ասում է՝ այն ինչ կատարվում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածում, ցավոք, կանխատեսելի գործողութուն է.«Այս իշխանություններն արդեն, ընդամենը, մեկ հենարան ունեն՝ թուրք – ադրբեջանական տանդեմը կամ որ նույնն է՝ բրիտանաթուրքական բևեռը, որի վրա սրանք հենվել ու շարունակում են հենված մնալ։ Հետևաբար, բնական է, որ այս չհայերի իշխանության հիմքերը թուլանալուն զուգահեռ, նրանք պետք է դիմեին իրենց տերերի օգնությանը։ Այստեղ նկատենք, որ սրանք թուրքի համար նույնիսկ եղբայր էլ չեն, այլ միայն ծառա, որ եղել և մնալու են որպես ստորադաված հարճի կարգավիճակով գյավուրներ։ Հիմա սրանց տերերը փորձում են օգնության ձեռք մեկնել իրենց հարճերին, որպեսզի սրանք, պահելով իշխանությունը, շարունակեն ծառայել թուրքերին»։
Այստեղ, սակայն, ռազմական փորձագետը հատուկ ասելիք ունի. «Սոթքում տեղի ունեցածը, կրկին անգամ, ի ցույց է դնում օրվա իշխանությունների դավադիր բնույթը։ Հետևաբար, ռազմական այդ բախումը պետք է մեզ էլ ավելի միավորի, մենք էլ ավելի պետք է մոտիվացվենք՝ վայրկյան առաջ հեռացնելու դավադիր իշխանություններին, որպեսզի հնարավորություն ունենանք արագ կերպով կարգի բերենք մեր Զինված ուժերն ու դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի հետ, ձեռք ձեռքի տված, դիմակայենք այն մարտահրավերներին, որոնք սրանք բերել են մեր գլխին։ Բոլորովին պատահական չէ, որ այսպիսի իրավիճակում, հայկական Զինված Ուժերը չունի Գլխավոր Շտաբի պետ։ Սա արվել է նրա համար, որպեսզի հերթական դավադիր պատերազմի և պարտության դեպքում, այս անհայրենիքիներն ունենան բավարար հիմքեր, պայմանավորված հերթական պարտությունը բարդեն բանակի վրա։ Հետևաբար, նորից եմ կրկնում՝ հենց Սոթքի դեպքերը պետք է խթան հանդիսանան, որպեսզի փողոց դուրս եկած հազարավոր հայրենակիցներն էլ ավելի միավորվեն և բոլորով միասին վայրկյան առաջ ազատվենք սրանցից՝ կառուցելու անվտանգ պաշտպանական համակարգ և ապահով երկիր»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ