ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը չէր կարող քննել Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը, դատախազությունն առնվազն պետք է գործը մեկ այլ մարմնի տար.փաստաբան (տեսանյութ) 05/06/2022 16:36 | ԼՐԱՀՈՍ
Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը չէր կարող քննել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատախազությունը պետք է գործը մեկ այլ՝ օբյեկտիվ մարմնի տար, թեև Հայաստանում դժվար կլիներ այդպիսին գտներ, սակայն այդ պարագայում առնվազն գոնե անձնական դաշտից դուրս կլիներ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հետաքրքիր բացահայտումներ է արել, այդ թվում՝ ՀՔԾ նախկին պետ, այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ հարաբերությունների մասին։ Մասնավորապես, Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ Սասուն Խաչատրյանի հետ փաստացի ունեցել է ե՛ւ լավ, ՛եւ վատ հարաբերություններ, մասնավորապես Գլխավոր դատախազի պաշտոնում իր պաշտոնավարման ժամանակ Սասուն Խաչատրյանն ունեցել է առաջխաղացում, արժանացել պարգեւների, սակայն հետագայում հրաժարվել է նրան ընդունել ՀՀ քննչական կոմիտեում աշխատանքի՝ չնայած բազմաթիվ խնդրանքներին։ Նման պայմաններում Սասուն Խաչատրյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել ու չիրականացնել նախաքննություն, քանի որ չէր կարող լինել օբյեկտիվ։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ այն հանգամանքը, որ գործը քննվել է հենց Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը, արդյոք չի նշանակում, որ գործն ի սկզբանե տապալված է՝ փաստաբանը պատասխանեց՝ միանշանակ դա է նշանակում։ Նրա խոսքով՝ ցանկացած գործ, որը քննվում է, պետք է օբյեկտիվ տեսանկյունից մարմինը պետք է լինի անկախ, անկողմնակալ։
«Կարող են պատճառաբանել, որ քննիչն անձնապես կապ չունի, բայց պետք չէ կտրվել իրականությունից։ Ցանկացած քննիչ ենթարկվում է իր վերադասին, իսկ ՀՀ-ում՝ առավել ևս, անվերապահորեն է ենթարկվում վերադասին։ Այսինքն՝ ինքնուրույնության չնչին նշույլ անգամ չկա, իսկ եթե ենթարկվում է վերադասին, արդեն տարբերություն չկա՝ քննիչն է քննում, թե ղեկավարը։ Այս առումով դատախազությունն առնվազն պետք է այլ մարմնի տար, օբյեկտիվ մարմնի, որը, թեև ՀՀ-ում դժվար է այդպիսին գտնել, բայց առնվազն գոնե անձնական դաշտից դուրս կլիներ, կմնար պետական խնդիրը։ Պետք է միանշանակ այլ մարմին քններ»,- նշեց Սարգսյանը։
Շարունակելով ոչ պատշաճ սուբյեկտի կողմից գործի քննության հանգամանքին՝ փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաև գործը դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից քննելու հանգամանքին։ Փաստաբանը հիշեցրեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ նշելով, որ դատարանի նախագահը դիտավորյալ է մակագրել գործը Մարտիրոսյանին, որպեսզի հետագայում անակնկալներ չլինեն։ Փաստաբանն ընդգծեց՝ ինչ որոշում էլ կայացվի՝ անարդար է լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ