ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հրապարակ չեմ գնում, զբաղված եմ». Կոմպոզիտորների միության նախագահ 05/04/2022 19:39 | ԼՐԱՀՈՍ
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն այս օրերին հրապարակներում չի լինում, պարզվում է՝ զբաղված է։ «Փաստինֆո»-ի լրատվականի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ կոմպոզիտորը՝ միաժամանակ բողոքելով, որ լրագրողի ձայնը լավ չի լսվում, չի ցանկանում շարունակել զրույցը։
Անվանի կոմպոզիտորը, ով արդեն մոտ 10 տարի ղեկավարում է Հայաստանի Կոմպոզիտորների միությունն, ասաց, որ զբաղվածությունն է պատճառը, որով պայմանավորված, հետաքրքրություն չի դրսևորում՝ ինչ է կատարվում այս օրերին մայրաքաղաքի սրտում՝ Ազատության և Ֆրանսիայի հրապարակներում։
Քանի որ կոմպոզիտորը հայտնեց՝ կապի որակը թույլ չի տալիս իրեն շարունակել զրույցը, «Փաստինֆո» լրատվականը փորձեց ինքնուրույն պարզել՝ ինչո՞վ է այս օրերին զբաղված Արամ Սաթյանը, որը, փաստորեն, ավելի ժամանակատար և կարևոր է, քան հրապարակում լինել, որտեղ հազարավոր հայրենակիցներ, արդեն շաբաթներ շարունակ, պայքարի են դուրս եկել հայրենադավ իշխանությունների դեմ՝ կանխելու Արցախի վերջնական և Հայաստանի տարածքների զգալի կորուստը, այսպես կոչված, ադրբեջանի ու թուրքիայի օրակարգով կեղծ Խաղաղության դարաշրջանի բացումն ու Թուրքիայի հետ կեղծ հաշտեցումը։
Մեզ հաջողվեց պարզել, որ Արամ Սաթյանն այս օրերին զբաղված է ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայաստանի Կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի կազմակերպմամբ, որ նախատեսվում է անցկացնել մայիսի 19-ին։ Այս մասին հայտնել է ինքը՝ Կոմպոզիտորների միության նախագահը, նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։
Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը շնորհավորել է կոմպոզիտորների միության բոլոր անդամներին 90-ամյակի կապակցությամբ և ընդգծել, որ միայն միության պատմությանը քաջատեղյակ մարդիկ գիտեն, թե ինչ փորձությունների, բարդությունների և նվաճումների միջով է անցել միությունն այս 90 տարիների ընթացքում:
Թե ի՞նչ փորձությունների ու բարդությունների միջով է անցնում այսօր պարզապես գոյության իրավունքի համար պայքար մղող Արցախն ու Հայաստանը՝ հայտնվելով թուրք – ադրբեջանական արնախում տանդեմի առաջ, փոխնախարարը գերադասել է շրջանցել, ինչն այսօր «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում արեց նաև 90-ամյա Կոմպոզիտորների միության ղեկավար՝ խիստ կարևոր գործերով զբաղված Արամ Սաթյանը։
Մեզ մնում է միայն հույս հայտնել, որ մինչ Կոմպոզիտորների միության հոբելյանական տոնական միջոցառման մեկնարկը, Հայաստանի Հանրապետությունը ներքաշված չի լինի հերթական ազգադավ պատերազմի մեջ, իսկ Արցախը չի ճանաչվի որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, որպեսզի հոբելյանական միջոցառումների նախապատրաստվող խիստ զբաղված Արամ Սաթյանի մոտ տոնական տրամադրությունների բեկում տեղի չունենա։
Տեղեկացնենք նաև, որ հեռախոսազանգին պատասխանել հրաժարվեց նաև Հայաստանի Թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյանը, մեկնաբանելով՝ որեւէ լրատվամիջոցի հետ զրուցելու նպատակահարմարություն այս օրերին ինքը չի տեսնում։
Այլ խոսքով՝ որոշ արվեստագետների ուղղակի չի մտահոգում Հայրենիքի առաջ ծառացած այսօրվա խնդիրները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից