ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
680 հազարի ժամանակը 05/03/2022 13:36 | Վերլուծություններ
Կա պայմանական ընտրազանգված՝ 680 հազար ձայն, որն իհարկե մինչ այս պահն արդեն էապես պակասել է։ Այդ 680 հազարը հունիսին Նիկոլին ձայն տվել է բազմաթիվ այլ նպատակներով, բայց ոչ՝ պետության ոչնչացման։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Սկսել բանակցություններ՝ խաղաղ իշխանափոխության շուրջ
Կա պայմանական ընտրազանգված՝ 680 հազար ձայն, որն իհարկե մինչ այս պահն արդեն էապես պակասել է։ Այդ 680 հազարը հունիսին Նիկոլին ձայն տվել է բազմաթիվ այլ նպատակներով, բայց ոչ՝ պետության ոչնչացման։ Հիմա 680 հազարի ընդվզման և սեփական ընտրությունը վերանայելու ժամանակն է։
Ազգային համերաշխությունը, միջընտրազանգվածային երկխոսությունը պետք է սկսվի այդպես։
Պետք է գտնվեն այն գործիչները, որոնք հանգիստ կխոսեն հունիսին Նիկոլին ընտրած ընտրազանգվածի հետ ու կկարողանան նրան բացատրել, որ հիմա լրիվ ուրիշ պրոցես է, ու նրանց աջակցությունն է պետք՝ պետությունը փրկելու և անցնցում պրոցեսներ տանելու համար։
Հակասությունները շատ են, դրանք արագ չեն հաղթահարվելու, բայց հիմնական հարցի գիտակցումը հերիք է՝ լուծումներ գտնելու համար։ Ուղիղ է պետք աշխատել 680 հազարի հետ, իսկ այս թիվը, նորից եմ շեշտում, վաղուց նվազել է։
Կա նախագահ, որի մասին բոլորը մոռացել են. նա ոչինչ չի տեսնում, չի լսում, պոչը քաշած՝ նստել է։ Վահագն Խաչատուրյանն այն մարդն էր, որ 98-ից և հատկապես 2008- ից հետո մեղմ ասած, ընդգծված բացասական վերաբերմունք էր ցուցաբերում պետական համակարգում աշխատող անձանց հանդեպ և կերտել էր սկզբունքային մարդու համբավ։
Հիմա նա չի տեսնում ուժայինների բորենիությունները, իր ընկեր-թիմակիցների լկտի ողջույնի խոսքերը՝ քացի տվող, հայհոյող բարձրաստիճան իրավապահներին և այլն։ Չի տեսնում ձևավորված ճգնաժամը։
Եթե այդպես վարվեր սովորական քաղաքացի Վահագն Խաչատուրյանը, կամ նույնիսկ Հայէկոնոմբանկի խորհրդի անդամ Վ. Խաչատուրյանը, դա ներելի էր. կլիներ սովորական կոմֆորմիզմ, որի պակասը չկա։ Բայց երբ այդպես է վարվում նախագահ Խաչատուրյանը, ապա դա ուղիղ պատասխանատվություն է ենթադրում՝ իրավիճակի և հետագա զարգացումների համար։ Լուռումունջությունը չի լինելու արդարացում։
Ակնհայտ է, որ այս պրոցեսը կանգ չի առնելու, փոփոխությունների ալիքը հետ չի գնալու։ Ոստիկանությամբ, բռնելով, վախեցնելով հնարավոր չի լինելու կասեցնել Հայաստանում նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Պետք են քաղաքական լուծումներ։
Ու հենց սա գիտակցելով է պետք գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Երկրում կա շուրջ 2 միլիոն մարդու հստակ պահանջ՝ Նիկոլը պետք է գնա։ Այս կետի բավարարման դեպքում հնարավոր են սահուն, անցնցում զարգացումներ։ Ու այս պայմաններում շատ կարևոր է լսել պայմանական 680 հազարի ձայնը։ Ամենայն հավանականությամբ նրանք էլ ունեն իրենց պատկերացումները կամ պահանջները՝ սահուն իշխանափոխության և նույնիսկ որոշ անձանց հանդեպ վետոյի մասին։ Պետք է լսել, հարգել ու պետք է գտնել լուծումներ։ ՔՊ ընտրազանգվածը պետք է գտնի նոր լիդեր, համակարգող, որը կսկսի բանակցություններ՝ խաղաղ իշխանափոխության շուրջ, կապահովի ընդունելի, անցնցում իշխանափոխություն և դրան հասնելու մեխանիզմները։
Սրան զուգահեռ՝ ձևավորվում է միջնորդի բացառիկ կարևորության կարգավիճակ՝ անցնցում և սահուն լուծումներ գտնելու առաքելությամբ։ Դրա կարիքը լինում է բոլոր ճգնաժամերի պայմաններում, ու նաև՝ այս պահի Հայաստանում
Հիմա բոլորը հարցնում են՝ ի՞նչ կլինի, ե՞րբ, ինչպե՞ս և այլն։ Կա նոր իշխանության հանրային տոտալ պահանջ, և այդ պահանջն անկասկած կատարվելու է։ Սա է բովանդակությունը։ Ի՞նչ-ը, ե՞րբ-ը, ինչպե՞ս-ը տեխնիկական հարցեր են, որոնք կախված են մեզնից։ Ո՞վ կամ ովքե՞ր կստանձնեն միջնորդի դերը՝ խաղաղ փոփոխոթյունների համար. սա բնականորեն պետք է ձևավորվի՝ ելնելով տարբեր անձանց հեղինակությունից և տարբեր շրջանակների համար ընդունելի լինելու պարամետրերից։ Ամեն դեպքում, պետության շահը պահանջում է, որ բանակցային պրոցեսը մի պահից սկսվի՝ հանուն սահուն, անցնցում փոփոխությունների՝ բերելով սոլիդ և հանրության լայն շրջանակների համար ընդունելի լուծումների»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել